Facebook   Twitter
 
Նախագահն այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Նախագահն այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

09 Փետրվարի 2018 - 19:45
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան` մասնակցել բուհի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ կազմակերպված հոբելյանական միջոցառմանը:
Կրթության և գիտության բնագավառներում ունեցած վաստակի, ինչպես նաև բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հանրապետության Նախագահը համալսարանի մի խումբ աշխատակիցների բուհի հոբելյանի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել, շնորհել նաև վաստակավոր մանկավարժի կոչում:

Նախագահը շնորհավորել է ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին, շրջանավարտներին, ինչպես նաև բուհի ղեկավարությանը համալսարանի հիմնադրման 95-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և բեղմնավոր աշխատանք: Իր շնորհավորական խոսքում Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է այն կարևոր դերը, որ ունի մանկավարժական կրթական հաստատությունը յուրաքանչյուր երկրի կյանքում:

«Մեկ անգամ ևս ցանկանում եմ սրտանց շնորհավորել այն մարդկանց, ովքեր այժմ պարգևատրվեցին մեր հայրենիքի բարձր պարգևներով: Իհարկե, պարգևները հանձնվեցին իրենց օրինական տերերին, բայց համոզված եղեք, որ սա գնահատական է նաև ամբողջ կոլեկտիվին: Ես խորապես համոզված եմ, որ դուք ամեն ինչ անելու եք, որպեսզի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-րդ տարեդարձը բոլորս դիմավորենք շատ մեծ ձեռքբերումներով: Հավատացեք, իրոք, ձեր աշխատանքը չափազանց կարևոր է, և այդ աշխատանքը գնալով է՛լ ավելի մեծ կարևորություն է ստանում ժամանակակից աշխարհում:

Կրկին սրտանց շնորհավորում եմ բոլորիդ համալսարանի 95-րդ տարեդարձի կապակցությամբ: Եվ քանի որ յուրաքանչյուր հոբելյան, յուրաքանչյուր տարեդարձ նոր սկիզբ է առաջիկա ձեռքբերումների համար, բոլորիդ մաղթում եմ բեղմնավոր աշխատանք»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Նախագահը այցելել է համալսարանի թանգարան, որտեղ արխիվային նյութերի միջոցով ներկայացված է բուհի ստեղծման պատմությունը, ինչպես նաև համալսարանի ներկայիս գործունեությունը:

Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետի, կրթության և գիտության նախարարի, բուհի ռեկտորի, ՖԻԴԵ-ի նախագահի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է հանրապետությունում շախմատի ուսուցիչներ պատրաստող միակ ուսումնական հաստատության՝ մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտում, ծանոթացել ինստիտուտի գործունեության համար ստեղծված պայմաններին և ծրագրերին: Ինստիտուտը գործում է ՀՊՄՀ կազմում՝ որպես առանձին ստորաբաժանում: Գիտահետազոտական այս հաստատության կազմում ներգրավված են գիտության տարբեր բնագավառների առաջատար մասնագետներ, ովքեր հետազոտություններ են իրականացնելու շախմատի հոգեբանական, սոցիոլոգիական, կրթական և այլ հիմնախնդիրների շուրջ:

«Որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ուրախ եմ և շնորհակալ, որ դուք հատուկ ուշադրություն եք դարձնում շախմատին և միշտ հանդես եք գալիս նոր նախաձեռնություններով: Եվ պատահական չէ, որ այսօր մեզ հետ է մեր բարեկամ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, բոլորովին պատահական չէ, որ մեր փորձը հետաքրքրություն է ներկայացնում այլ երկրների համար, իսկ սա առնվազն նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհ ենք բռնել: Ուզում եմ հավատալ, որ սա լինելու է շարունակական»,- «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտ այցի կապակցությամբ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռեփ երգչուհի Իգգի Ազալեայի լուսանկարը զարմացրել է երկրպագուներին (Լուսանկար)
24 Մայիսի 2018 - 16:08
Իգգի Ազալեան 11 միլիոն բաժանորդ ունի Instagram-ում։
«Իմ Հայաստանը» ծրագիրը և Հայաստանի ամերիկյան համալսարանը տեղական զբոսավարներին վկայականներ են շնորհում (Լուսանկարներ)
24 Մայիսի 2018 - 16:04
Մայիսի 24-ին Երևանում տեղի ունեցավ Տավուշի, Շիրակի և Սյունիքի մարզերի 31 մարզային զբոսավարների վկայականների շնորհումն, առ այն, որ նրանք ավարտել են Հայաստանի ամերիկյան համալսարանի և հրավիրված դասընթացավարների և հավատարմագրված զբոսավարների կողմից իրականացված ինտերակտիվ դասընթացների կուրսը։
Քրեական գործեր` ոստիկանության պաշտոնյաների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ
24 Մայիսի 2018 - 16:02
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել և վարույթ ընդունվել ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Հայաստանի եւ Ռուսաստանի դատախազները Երեւանում քննարկել են պայմանական վաղակետ ազատման խնդիրը
24 Մայիսի 2018 - 15:59
Երեւանում ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր՝ մայիսի 24-ին, տեղի է ունեցել «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում ծագող իրավական խնդիրները եւ այդ ոլորտում դատախազական հսկողության հիմնահարցերը» թեմայով աշխատաժողով:
Արտուշ Գաբրիելյանը հրապարակում է Կարո Եղնուկյանի կալանքը փոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը (Տեսանյութ)
24 Մայիսի 2018 - 15:49
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանն այս պահին հրապարակում է «Սասնա ծռերի» գործով Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդության վերաբերյալ որոշումը:
Սահակ Մինասյանի ֆան-ակումբի «էվրիկան» և հերթական ձախողումը
24 Մայիսի 2018 - 15:48
ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հայ մարզիկները ուշու-քունգ ֆուի Եվրոպայի առաջնությունում նվաճել են 11 մեդալ
24 Մայիսի 2018 - 15:44
Մոսկվայում կայացած ուշու-քունգ ֆուի Եվրոպայի 17-րդ առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 11 մեդալ՝ 1 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 10-ից ավելի օրենք է ստորագրել
24 Մայիսի 2018 - 15:41
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 24-ին մի շարք օրենքներ է ստորագրել:
«Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Սլովակիան, Հայաստանն ու Ադրբեջանը». Էդուարդ Շարմազանով
24 Մայիսի 2018 - 15:38
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 24-ին Սլովակիա կատարած այցի շրջանակում հանդիպել է Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13209
 
Լրահոս`