Facebook   Twitter
 
«Բառերով անհնար է նկարագրել այն զգացողություններն ու ապրումները, որոնք մենք ունեցել ենք». «Նռան հատիկ» հեռուստասերիալի դերասանական կազմն այցելել է Վանաձորի մանկատուն ու ծերանոց (Լուսանկարներ)

«Բառերով անհնար է նկարագրել այն զգացողություններն ու ապրումները, որոնք մենք ունեցել ենք». «Նռան հատիկ» հեռուստասերիալի դերասանական կազմն այցելել է Վանաձորի մանկատուն ու ծերանոց (Լուսանկարներ)

09 Փետրվարի 2018 - 20:12
Երեխաներն Աստծո պարգևն են, ովքեր կարիք ունեն ոչ միայն սննդի, հագուստի և տանիքի, այլև ամենաառաջինը ծնողական սիրո և ջերմության:
Հենց այս գաղափարն էր, որ երեկ համախմբել էր «Նռան հատիկ» հեռուստասերիալի ստեղծագործական ու դերասանական կազմին: Նրանք պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի նախաձեռնությամբ մի ամբողջ օր են անցկացրել Վանաձորի մանկատանն ու ծերանոցում: Մանկատան սաների մաքուր, անկեղծ ու անմիջական աշխարհի, ինչպես նաև մեծահասակների երազկոտ ու կարոտած հոգիների մասին BlogNews.am-ին պատմել են դերասաններ Ջուլիետա Ստեփանյանն ու Ագնեսա Շահնազարյանը:

Տիկին Ստեփանյանի հոգին երեկվանից տակնուվրա է եղել, անասելի տպավորված է մանկատանն իր տեսածով. «Երեխաները ստանում են անհրաժեշտ խնամք, սեր և հոգատարություն, սակայն դա բավարար չէ։ Նրանք ավելիի կարիքն ունեն: Այդ երեխաների վերաբերմունքը, մոտեցումը… Չեք պատկերացնի, բայց 2,5-3 տարեկան երեխաները գրկիցս չէին իջնում, ձեռքս պինդ բռնել էին: Մեկն ասում էր՝ տատի՛կ, ես քեզ սիրում եմ՝ առանց ճանաչելու՝ ով եմ ես: Հասցրի մանրակրկիտ հետաքրքրվել սննդի որակի և այլնի մասին: Նրանք գոհ էին, բայց ինձ թվում է՝ սովորել էին այդ վիճակին ու կյանքին: Ինչքան էլ լավ պահեն նրանց այնտեղ, միևնույն է, ծնողից հեռու երեխաների համար ոչ մի դեպքում լավ լինել չի կարող: Բառերով անհնար է նկարագրել այն զգացողություններն ու ապրումները, որոնք մենք ունեցել ենք երեկ»:

Շահնազարյանի խոսքով՝ Դիանա Գրիգորյանի գաղափարն իրենք մեծ ոգևորությամբ են ընդունել ու միացել այդ կարևոր նախաձեռնությանը: Վանաձորի թատրոնն էլ իր փոքր մասնակցությունն է ունեցել. «Երեխաների սիրելի հերոսների կերպարանքներով մեր թատրոնի դերասանները փորձել են լցնել նրանց օրն ու ժպիտ պարգևել: Իմ կարծիքով՝ այսպիսի շփումների կարիք ունեն ոչ միայն երեխաներն ու մեծահասակ մարդիկ, այլև հենց մենք՝ արտիստներս: Այն որոշ չափով կարող է նաև խթան լինել, որպեսզի մենք փոխենք մեր աշխարհայացքն ու կյանքի նկատմամբ պատկերացումները: Մի բան է մարդկանց էկրաններից տեսնելը, մեկ այլ բան՝ իրականում շփվելն անկեղծ ու անկաշկանդ մթնոլորտում: Յուրաքանչյուրիս ուշադրությունը կարող է մեծ բերկրանք պատճառել նրանց: Մանկատան երեխաների աչքերում կարծես դաջված են թախիծն ու կարոտը: Հիշում եմ՝ երեխաներից մեկը մոտեցավ ու հարցրեց՝ իսկ ինչու չի եկել իր մայրիկը, ու այդ պահին ոչ մեկս չկարողացավ զսպել արցունքները… Իդեալական պայմաններ էին, հոգատար աշխատակիցներ, բայց ընտանեկան սերն ու ջերմությունն ամեն դեպքում պակասում էր»:

Դերասանների խոսքով՝ ծերանոցում արդեն զգացողությունների մի ուրիշ ալիք էր համակել իրենց. «Մենք հասկանում էինք, որ գործ ունենք գիտակից մարդկանց հետ, որոնք հոգու խորքում էլի երեխա են ու կարոտ ուշադրության ու գուրգուրանքի»,- ասաց Ագնեսան:

Տիկին Ստեփանյանն էլ, իմանալով, որ այցը մանկատուն ու ծերանոց այնքան էլ լավ չի անդրադառնալու իր վրա, այդուհանդերձ գնացել է ու չի փոշմանել դրա համար. «Իմ հոգին տխրեց, ես կուզենայի բոլորին պահել թևերիս մեջ: Մեղք էին, ինչ էլ տանեինք իրենց, մեկ է՝ քիչ էր: Երանի կտայի, որ Աստված հրաշք գործեր, ու այսպիսի կառույցների կարիքը ոչ ոք չզգար, բայց մենք հողեղեն մարդիկ ենք ու հասկանում ենք, որ կան անաղուհաց քրդի շուն զավակներ, որոնք ծնողի դարդը չտանելու համար նրանց կարող են գցել ծերանոց: Խեղճերը, վզները ծուռ, մի ամբողջ կյանք նայում են պատուհանից, թե ով պիտի գա, ու չեն գալիս, չեն գալիս ու չեն գալիս: Մի քիչ երկար եթե դուք մեծերի աչքերին նայեիք, կհասկանայիք՝ ինչ տխրություն, ինչ վիրավորանք, ինչ կարոտ կար…»:

Դերասանների խոսքով՝ այսպիսի նախաձեռնությունները շարունակական են լինելու:

BlogNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ծառի տակ ապրելուց հետո Եմենի հիվանդանոց տեղափոխված 12-ամյա աղջիկը 10 կգ է կշռում
18 Փետրվարի 2019 - 00:04
Պատերազմի ասպարեզի վերածված Եմենում բնակվող 12-ամյա Ֆաթիմա Քոբան ընդամենը 10 կգ էր կշռում, երբ նրան տեղափոխեցին հիվանդանոց:
Բրիտանուհին, չիմանալով հղիության մասին, գլխացավով տեղափոխվել է հիվանդանոց, կոմայի մեջ ընկել և ծննդաբերել նախքան գիտակցության գալը
17 Փետրվարի 2019 - 23:53
Մեծ Բրիտանիայի Օլդհեմ շրջանի 18-ամյա բնակչուհին գլխացավի պատճառով որոշել է պառկել՝ հանգստանալու, որից հետո արթնացել է հիվանդանոցում՝ պատկերացում չունենալով, որ ծննդաբերել է կոմայում գտնվելիս:
Օդի ջերմաստիճանը 20-21-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով
17 Փետրվարի 2019 - 23:42
Փետրվարի 17-ի ցերեկը, 18-ին, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ:
Երևանի շենքերից մեկի երեսպատման սալիկների մի մասը պոկվել և թափվել է
17 Փետրվարի 2019 - 23:34
Փետրվարի 17-ին՝ ժամը 20:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 49 շենքի 1-ին մուտքի 3-րդ և 4-րդ հարկերի միջանկյալ հատվածում գտնվող երեսպատման սալիկների մի մասը պոկվել և թափվել է (մոտ 0.4 քմ), իսկ մյուս մասը՝ թուլացել և կախվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հավանաբար գումար են ման եկել, չեն գտել. Արմավիրի մարզպետը` մարզպետարանում նախօրեին տեղի ունեցածի մասին
17 Փետրվարի 2019 - 23:11
Արմավիրի մարզպետարանից ոչինչ չի կորել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն` անդրադառնալով նախօրեին մարզպետարանում տեղի ունեցած գողության դեպքին:
Գազպրոմբանկը սառեցրել է վենեսուելական PDVSA հաշիվները. Reuters
17 Փետրվարի 2019 - 23:06
Գազպրոմբանկը որոշել է սառեցնել վենեսուելական նավթային Petroleos de Venezuela (PDVSA) ընկերության հաշիվները, հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով կազմակերպության աղբյուրը:
Նախագահ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահին հրավիրել է Հայաստան
17 Փետրվարի 2019 - 23:04
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15150
 
Լրահոս`