Facebook   Twitter
 
Արա Աբրահամյանը Աստծո հե՞տ է ընկերություն անում․ ո՞վ է կեղծել նրա կնոջ ստորագրությունը

Արա Աբրահամյանը Աստծո հե՞տ է ընկերություն անում․ ո՞վ է կեղծել նրա կնոջ ստորագրությունը

09 Փետրվարի 2018 - 20:42
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պատկանող vesti.am կայնքն այսօր հրապարակել է փաստաբան Ալեքսանդր Կառաֆելովի ծավալուն պարզաբանումը, որտեղ վերջինս անդրադառնում է «2 НК» ԲԸ բաժնետերերի միջև վեճին։
Հիշեցնենք, որ ընկերության 50 տոկոս բաժնեմասը պատկանում է ռուսաստանահայ գործարար Ռուբեն Գրիգորյանին, մյուս 50-ը՝ պաշտոնապես Արա Աբրահամյանի կնոջը՝ ԱՄՆ քաղաքացի Նատալյա Աբրահամյանին։ Ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովն ահազանգում է, որ Աբրահամյանը ապօրինի միջոցներով և շահարկելով իր ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերմությունը, այժմ փորձում է տնօրինել ընկերության ողջ բաժինը։ Իր հերթին փաստաբան Կառաֆելովը հրապարակայնորեն հերքում է այդ հանգամանքը, ավելին՝ պնդում, որ Նատալյա Աբրահամյանի ստորագրությունը կեղծված է. «Բաժնետեր Նատալյա Աբրահամյանը բազմաթիվ տարիներ փորձել է իր համար բաժնետիրոջ իր իրավունքներն իրականացնելու հնարավորություն ստանալ, սակայն մշտապես բախվել է կոշտ դիմադրության:

Գրիգորյանն ու Գորինովը, քողարկվելով թվացյալ բարեկերպության շղարշի տակ, հասանելի չեն դարձրել ընկերության փաստաթղթերը և տեղեկությունները: Միայն մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հետաքննությանը և դատախազությանը կատարված հանցագործությունների վերաբերյալ բավարար ապացույցներ ներկայացնել և նրանց ուշադրությունը հրավիրել խնդրին: Ես հույսով հետևում եմ իրավիճակի զարգացմանը, բայց ժամանակից շուտ չեմ գայթակղվում դրա լուծմամբ, քանզի լավ հասկանում եմ՝ ինչպիսի մարդիկ են ներկայացնում կոնֆլիկտի հակառակորդ կողմը, ինչ մեթոդներով են պատրաստ շահարկել և ինչ միջոցների են ընդունակ, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից»,- նշված է Կառաֆելովի հայտարարության մեջ։

Իր հերթին Յուրի Սեմյոնովն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բացարձակ հերյուրանք որակեց Կառաֆելովի հայտարարությունները. «Ինքը հանդես է եկել հայտարարությամբ ու նշում, որ գործով սկսել է զբաղվել 2016 թվականից, բայց շարադրել է 20 տարվա վաղեմության փաստարկներ։ Ինքը նշում է ինչ-որ փորձագիտական եզրակացության արդյունքներ, որոնք հենց իրենք են անցկացրել։ Բայց դուք հասկանում եք, որ փորձագիտական հետաքննությունն անցկացվում է դատարանի կամ համապատասխան այլ մարմինների հրահանգով։ Երկար տարիների ընթացքում Նատալյա Աբրահամյանը իր ներկայացուցչի ջանքերով պարզապես արգելակել է որոշումներ կայացնելու հնարավորությունը․օրինակ՝ մենք աուդիտ ենք պահանջել, իրենք դա մերժել են։ Այս դեպքում փաստաբանը հղում է անում իր սեփական հաշվարկներին, մինչդեռ հաշվարկները պետք է աուդիտը պարզեր»,- ասաց Սեմյոնովը։

Ինչ վերաբերում է փաստաբանի այն հայտարարությանը, թե կեղծվել է Արա Աբրահամյանի կնոջ՝ Նատալյա Աբրահամյանի ստորագրությունը, մեր զրուցակիցն ասաց. «Դա երևի հենց իրենք էլ կեղծել են։ Իրենք են բերել այդ ստորագրությունը, իր պաշտոնական ներկայացուցիչը։ Ինքն ասում է՝ ստորագրությունը կեղծված է, ես էլ պնդում եմ, որ ստում են։ Այդ ստորագրության կեղծ լինելը պետք է փորձագիտական եզրակացությունը ցույց տար, ինչից են վերցրել, որ այդ ստորագրությունը կեղծ է, եթե կեղծ է, ապա տրամաբանորեն հենց միայն իրենք կարող էին կեղծել, ոչ թե մենք, ու հենց իրենց պետք է ենթարկել քրեական պատասխանատվության»։

Յուրի Սեմյոնովն ընդգծում է. «Իրենք արդեն քրեական գործ են հարուցել այսպիսի կեղծ հայտարարությունների հիման վրա, որը չգիտես ինչու, ոստիկանությունը չի ստուգել։ Երևի ծանոթ ունեն, ելումուտ, դա բոլորին ծանոթ պրակտիկա է` 90-ականները կարծես չեն ավարտվել։ Եթե դուք Կառաֆելովի էջը նայեք, ապա կտեսնենք պարգևներ ՖՍԲ-ի, ՆՎԴ-ի կողմից։ Արա Աբրահամյանը ցույց է տալիս, որ ինքը ընկերություն է անում ՌԴ նախագահի, Աստծո հետ, իսկ այդ մեկն էլ ցույց է տալիս, որ ՖՍԲ-ի ղեկավարի հետ է մտերիմ։ Իրենք ասում են՝ իբրև թե Նատալյա Աբրահամյանը հետաքրքրված է ընկերության շահերով, բայց վերցնում ու իր մասնաբաժինը տալիս է ամուսնուն, որն իբրև այստեղ կապ չունի, նա իր քրոջը, նա էլ զարմիկին ու հարուցվում է քրեական գործ։ Այդպե՞ս են հետաքրքրվում, որպեսզի չվնասեն իրենց քաղաքական հեղինակությունը, ահա այս կերպ են վարվում»։
 
Նմանատիպ նորություններ
Փաստաբանների պալատը համալրվեց նոր անդամներով
22 Մայիսի 2018 - 19:51
2018 թվականի մայիսի 22-ին ՀՀ փաստաբանական դպրոցի 61 շրջանավարտ ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր:
Ամբողջական ժողովրդավարության հասնելու համար պետք է սկսել ՏԻՄ-երից. Սուրեն Պապիկյան
22 Մայիսի 2018 - 19:49
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, ԵԽ աջակցությամբ իրականացվող «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագրի ղեկավար Տաթեւիկ Դավթյանին, «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի ղեկավար Լիանա Աղաբեկյանին եւ գրասենյակի ղեկավարի օգնական Աննա Սահակյանին։
Վստահ եմ՝ մեր խմբակցությունում այդպիսի մարդիկ չկան, ԱԱԾ տնօրենի հայտարարությունը չի վնասում մեր խմբակցության պատգամավորներին. Գևորգ Պետրոսյան
22 Մայիսի 2018 - 19:40
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ «Ծառուկյան» դաշինքում կան պատգամավորներ, որոնք ունեն բիզնեսներ, բայց նրանք անձամբ չեն մասնակցում այդ բիզնեսների կառավարմանը և դրանով չեն հարուցում երկրային օրենքների զայրույթը։
Թրամփն ադրբեջանցի երգչի տեսահոլովակում է նկարահանվել
22 Մայիսի 2018 - 19:38
Ռուսական էստրադայի ներկայացուցիչ Էմին Աղալարովը, որը փոփ երաժիշտ լինելուց զատ նաև գործարար է, հաղորդումներից մեկի ժամանակ պատմել է՝ ինչպես է համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նկարահանվել իր նոր տեսահոլովակում։

48-ամյա Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է կիսաթափանցիկ կոմբինիզոնով
22 Մայիսի 2018 - 19:35
Երեկ Ջենիֆեր Լոպեսը Լաս Վեգասում կազմակերպել էր իր նոր՝ Dinero սինգլի շնորհանդեսը:
Ցուկերբերգը ԵՄ-ում ներողություն կխնդրի Facebook-ի օգտատերերից. ԶԼՄ-ներ
22 Մայիսի 2018 - 19:28
Facebook սոցցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը երեքշաբթի օրը ԵՄ-ում ներողություն կխնդրի օգտատերերից այն բանի համար, որ իր ընկերությունը չի կարողացել կանխել մարդկանց անձնական տվյալների չարաշահումը՝ տեղեկացնում է Politico-ն:
Եղանակը Հայաստանում
22 Մայիսի 2018 - 19:22
Մայիսի 23-27-ը կեսօրից հետո եւ գիշերվա առաջին կեսին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաեւ կարկուտ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11458
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Եղանակը Հայաստանում
Հասարակություն