Facebook   Twitter
 
Հայ ստոմատոլոգիները մրցունակ են աշխարհում և պահանջված արտասահմանում. մասնագետ

Հայ ստոմատոլոգիները մրցունակ են աշխարհում և պահանջված արտասահմանում. մասնագետ

09 Փետրվարի 2018 - 21:52
Այսօր՝ փետրվարի 9-ին նշվում է ստոմատոլոգների միջազգային օր:
Հարկ է նշել, որ տոնը կապվում է Ապոլլոնիայի անվան հետ։ Ստոմատոլոգիան ունի ավելի քան 9000 տարվա պատմություն: Կարող ենք փաստել, որ վերջին շրջանում հասարկությունն առավել հետևողական է դարձել ատամների և բերանի խոռոչի նկատմամբ:

HayNews.am-ը ոլորտի ու առողջության մասին զրուցել է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի անդամ, բժիշկ-ստոմատոլոգ Դավիթ Ղահրամանյանի հետ:

«Այսօր Հայաստանում առաջարկվում է միջազգային ստանդարտներին համարպատասխան, բայց և մատչելի ստոմատոլոգիական ծառայություններ»,-մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց բժիշկ-ստոմատոլոգը և ավելացրեց, որ մեր երկիրը վերջին տարիներին գրավիչ է նաև ստոմատոլոգիական զբոսաշրջություն փնտրողների համար:

Մեզ մոտ, ստոմատոլոգի խոսքով, մշտապես ներդրվում են բուժման նորարարական մեթոդներ և կիրառվում են ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներ ու սարքավորումներ, ինչը թույլ է տալիս պատվով կանգնել եվրոպական և զարգացած այլ երկրների առաջատար բժշկական կենտրոնների կողքին:

«Շարունակական մասնագիտական կրթությունն ու փորձի փոխանակումը հայ ստոմատոլոգիներին դարձնում են մրցունակ աշխարհում և պահանջված արտասահմանում»,-ասաց բժիշկն ու անդրադառնալով ոլորտի խնդիրներին ասաց. «Տոնական օրը բացթողումներից խոսել չեմ ուզի, միայն նշեմ, որ խնդիրները չնայած որ քիչ չեն, սակայն դրանք հաղթահարելի են և յուրաքանչյուրս պիտի պատասխանատվություն ունենա դրանք հարթելու համար»:

Փոխարենը Դավիթ Ղահարմանյանը հարկ համարեց ևս մեկ անգամ հիշեցնել առողջ և խնամված բերանի խոռոչ ունենալու սկզբունքները.

• Գանգատների բացակայության պարագայում, տարին առնվազն մեկ անգամ այցելել ատամնաբույժի՝ ատամնաքարերի մաքրման և հետազոտության նպատակով:

• Չծուլանալ առավոտյան և երեկոյան 2-3 րոպե տրամադրել ատամների մաքրման համար: Խոզանակներ ընտրելիս նախապատվությունը տալ միջին կոշտության խոզանակներին:

• Կերակրի մնացորդներից ձերբազատվելու համար օգտագործել ատամի թելեր:

• Սնվեք հավասարակշված: Օգտագործեք բնական և թարմ մթերք:

• Հնարավորինս պահպանել ջրի ընդունման ռեժիմը:

• Սահմանափակել քաղցրի օգտագործումը:

• Չօգտագործել շաքար պարունակող գազավորված ըմպելիք:

• Չգայթակղվել փափուկ, հեշտ ծամվող սննդով:

• Բացառել ծխածոտը

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
Անի Լորակի բեմական համարձակ հանդերձանքը շփոթեցրել է երկրպագուներին (Լուսանկարներ, Տեսանյութ)
21 Փետրվարի 2019 - 00:25
Անի Լորակը, որը ներկա պահին հյուրախաղերի է մասնակցում իր DIVA շոուի շրջանակներում, հերթական համերգն է տվել Եսենտուկի քաղաքում, սակայն նրա հանդերձներից մեկը շփոթեցրել է հանդիսատեսին:
Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ
21 Փետրվարի 2019 - 00:02
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ։
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների ժամանակ կորած շունը 101 օր անց վերադարձել է տիրոջ մոտ
20 Փետրվարի 2019 - 23:58
Կալիֆոռնիայում անցյալ տարվա նոյեմբերին բռնկված անտառային հրդեհների հետևանքով լիովին ոչնչացել է Պարադայս քաղաքը: Երբ Քինգսթոն անունով շան տերերը փորձել են փրկվել տարերքից, կենդանին փախել է: Եվ գտնվել է միայն 101 օր անց, հաղորդում է Usa Today-ը:
Համացանցում է հայտնվել Մայքլ Ջեքսոնի մասին սկանդալային ֆիլմի առաջին թրեյլերը (Տեսանյութ)
20 Փետրվարի 2019 - 23:53
Հունվարի վերջին «Սանդենս» փառատոնի ժամանակ HBO հեռուստաընկերությունը 4 ժամանոց ֆիլմ է ներկայացրել, որի գլխավոր հերոսները պատմում են, որ մանուկ հասակում բռնության են ենթարկվել Մայքլ Ջեքսոնի կողմից:
Սան Ֆրանցիսկոյում մեկնարկել է Samsung-ի նորագույն սմարթֆոնների շնորհանդեսը (Ուղիղ)
20 Փետրվարի 2019 - 23:50
Հարավկորեական Samsung ընկերությունն իր նորույթները սովորաբար ներկայացնում է Բարսելոնայում անցկացվող տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ, սակայն այս անգամ որոշել է մի քանի օր առաջ բացահայտել իր նորագույն սմարթֆոնները և ոչ միայն:
Հղի չինուհին հրաժարվել է ծննդաբերել՝ պնդելով, որ դեռ կույս է
20 Փետրվարի 2019 - 23:45
Գույան քաղաքից 20-ամյա չինուհին հիվանդանոց է տեղափոխվել որովայնի ցավերով, որոնք պարզվել է ծննդաբերության ցավեր են: Սակայն կինը հրաժարվել է ծննդաբերել. նա պնդել է, որ երբեք սեքսով չի զբաղվել եւ չի կարող հղի լինել:
Հարսնացուի ծաղկեփջի համար աղջիկները ծեծկռտուք են սարքել
20 Փետրվարի 2019 - 23:43
Դաղստանում հարսանեկան արարողության ժամանակ հարսնացուի ծաղկեփնջի համար ծեծկռտուք է տեղի ունեցել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15194
 
Լրահոս`
 
 
 
 
 
Ոճային Իվետա Մուկուչյանը (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն