Facebook   Twitter
 
Արմեն Սարգսյանի այցն արտացոլում է Արցախի կարեւոր տեղն ու դերը հայոց պետականության համար եւ հայ ժողովրդի կյանքում. Բակո Սահակյան

Արմեն Սարգսյանի այցն արտացոլում է Արցախի կարեւոր տեղն ու դերը հայոց պետականության համար եւ հայ ժողովրդի կյանքում. Բակո Սահակյան

09 Փետրվարի 2018 - 22:01
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀԿ կողմից առաջադրված Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին:
Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:

Ինչպես HayNews.am-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է պետականաշինությանը, հայկական երկու պետությունների համագործակցությանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Արմեն Սարգսյանի այցն Արցախ եւ նրա նախատեսած հանդիպումները մեր հանրապետությունում՝ ընդգծելով, որ դա արտացոլում է Արցախի կարեւոր տեղն ու դերը հայոց պետականության համար եւ հայ ժողովրդի կյանքում:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Էդուարդ Շարմազանովը հանդիպեց կոնֆերանսի մասնակիցներին
12 Ապրիլի 2013 - 17:43
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 12-ին հանդիպեց մերձբալթյան երկներից Հայաստան ժամանած քաղաքական գործիչների եւ քաղաքագետերի, ովքեր վաղը մասնակցելու են «Հայաստան. աշխարհաքաղաքական եւ ինտեգրացիոն հեռանկարներ» թեմայով կոնֆերանսին:
Վահագն Խաչատրյանի հանդիպումը` Կոնգրեսի Նոր Նորքի տարածքային կառույցում
12 Ապրիլի 2013 - 17:38
Երեւանի ավագանու ընտրություններում Հայ ազգային Կոնգրեսի նախընտրական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը երեկ հանդիպում է ունեցել Կոնգրեսի Նոր Նորքի տարածքային կառույցում:
Օսկանյանը խոստացավ քաղաքապետ ընտրվելու դեպքում չարգելել փողոցային առևտուրը
12 Ապրիլի 2013 - 17:36
ԲՀԿ-ն նախընտրական քարոզարշավի շրջանակում ակցիա է իրականացնում:
ՀՀԿ-ն կտրեց ԲՀԿ-ի հացը
12 Ապրիլի 2013 - 17:32
Ապրիլի 10-ին տեղեկատվություն տարածվեց, որ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը և Եվրասիական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն փոխգործակցության հուշագիր են ստորագրել:
Խիստ նախազգուշացվել են` տրանսպորտը ոստիկանների տեղափոխմանը ծառայեցնելու համար
12 Ապրիլի 2013 - 17:28
HayNews.am-ին հայտնի է դարձել, որ այսօր ոստիկանության Երեւան քաղաքի որոշ բաժինների ղեկավարներ եւ նրանց ծառայության գծով տեղեկալները խիստ նախազգուշացում են ստացել` ապրիլի 9-ի հանրահավաքի օրը հասարակական տրանսպորտը ոստիկանների տեղափոխմանը ծառայեցնելու համար:
«Գնալու եմ այսօրվա հանրահավաքին»
12 Ապրիլի 2013 - 17:20
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը լքեր ժողովրդին, ես ՀԱԿ-ում չէի մնա և շատերը»
12 Ապրիլի 2013 - 17:16
ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց. «Ես հեղափոխության կողմնակից չեմ և կարծում եմ, որ հեղափոխություն պետք է ունենա առաջին հերթին մարդու ուղեղի գորշ նյութում»:
Օձունի վանքի վերականգնումը ձախողվում է պատասխանատուների պատճառով
12 Ապրիլի 2013 - 17:15
Օձունի 6-րդ դարի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու վերականգնման շինարական աշխատանքները 2013թ. անցած 3 ամսում ձախողվել են` գործի պատասխանատուների միջև ստեղծված տարաձայնությունների պատճառով:
1 | 11220 | 11221 | 11222 | 11223 | 11224 | 11225 | 11226 | 11227 | 11228 | 11229 | 11230 | 11231 | 11232 | 11233 | 11234 | 14440
 
Լրահոս`