Facebook   Twitter
 
Արմեն Սարգսյանի այցն արտացոլում է Արցախի կարեւոր տեղն ու դերը հայոց պետականության համար եւ հայ ժողովրդի կյանքում. Բակո Սահակյան

Արմեն Սարգսյանի այցն արտացոլում է Արցախի կարեւոր տեղն ու դերը հայոց պետականության համար եւ հայ ժողովրդի կյանքում. Բակո Սահակյան

09 Փետրվարի 2018 - 22:01
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀԿ կողմից առաջադրված Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին:
Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:

Ինչպես HayNews.am-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է պետականաշինությանը, հայկական երկու պետությունների համագործակցությանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Արմեն Սարգսյանի այցն Արցախ եւ նրա նախատեսած հանդիպումները մեր հանրապետությունում՝ ընդգծելով, որ դա արտացոլում է Արցախի կարեւոր տեղն ու դերը հայոց պետականության համար եւ հայ ժողովրդի կյանքում:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել Առաքել Մովսիսյանի առանձնատանը կատարված գործողությունների մասին (Տեսանյութ)
22 Հունիսի 2018 - 21:07
Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն իրեն պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահում է զենք և ռազմամթերք:
Ցիպրասը խոստացել է սկսել փողկապ կրել
22 Հունիսի 2018 - 21:04
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ շուտով ստիպված կլինի կատարել իր խոստումը եւ սկսել փողկապ կրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Գողության համար հետախուզվող 43-ամյա կինը կամավոր ներկայացել է
22 Հունիսի 2018 - 20:49
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների եւ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 21-ին՝ ժամը 18.30-ին «Բագրատաշենի» սահմանային անցակետից կամավոր բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Քրիստինե Ա.-ն:
Մանվել Գրիգորյանը զրկվել է Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից
22 Հունիսի 2018 - 20:45
Արթիկի ավագանին հունիսի 22-ին որոշում կայացրեց զրկել Մանվել Գրիգորյանին Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից:
Սուրճն օգտակար է սրտի համար. հետազոտություն
22 Հունիսի 2018 - 20:42
Սուրճի սիրահարներին լավ նորություն է սպասվում Դյուսելդորֆի Հենրիխ Հեյնեի անվան համալսարանի գիտնականներից: Ինչպես նշվում է MedicalXpress-ի մամուլի հաղորդագրության մեջ, սուրճի կանոնավոր օգտագործումը պաշտպանում է սրտանոթային համակարգի բջիջները:
Միամտություն է կարծել, որ չարաշահումների վերադարձով արտաքին պարտքը կփակվի, բայց որ արդարությունը կվերականգնվի, դա միանշանակ է. Արարատ Միրզոյան
22 Հունիսի 2018 - 20:35
Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության կողմից չարաշահումների բացահայտումներով արտաքին պարտքը դժվար փակվի:
Քրեական գործ՝ ապօրինի հարստանալու եւ կեղծ հայտարարագրերի փաստով. նոր մանրամասներ «Յանս»-ի խուզարկությունից
22 Հունիսի 2018 - 20:32
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել՝ «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի ապօրինի հարստանալու, հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու վերաբերյալ եւ նոր քրեական գործ է հարուցվել։
Արմեն Մարտիրոսյանի եւ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
22 Հունիսի 2018 - 20:13
Սարի թաղի դեպքերից 2 տարի անց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի եւ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 13507
 
Լրահոս`