Facebook   Twitter
 
Արմեն Սարգսյանի այցն արտացոլում է Արցախի կարեւոր տեղն ու դերը հայոց պետականության համար եւ հայ ժողովրդի կյանքում. Բակո Սահակյան

Արմեն Սարգսյանի այցն արտացոլում է Արցախի կարեւոր տեղն ու դերը հայոց պետականության համար եւ հայ ժողովրդի կյանքում. Բակո Սահակյան

09 Փետրվարի 2018 - 22:01
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀԿ կողմից առաջադրված Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին:
Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:

Ինչպես HayNews.am-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է պետականաշինությանը, հայկական երկու պետությունների համագործակցությանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Արմեն Սարգսյանի այցն Արցախ եւ նրա նախատեսած հանդիպումները մեր հանրապետությունում՝ ընդգծելով, որ դա արտացոլում է Արցախի կարեւոր տեղն ու դերը հայոց պետականության համար եւ հայ ժողովրդի կյանքում:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Աննա Հակոբյանը պատմել է իր 10 տարվա վախի մասին
21 Փետրվարի 2019 - 19:59
Երբեւէ չեմ բարեխոսել ամուսնուն իմ մտերիմներին աշխատանքի տեղավորելու համար:
Արթուր Վանեցյանը հայտնեց հետախուզման մեջ գտնվող Լեւոն Սարգսյանի գտնվելու վայրը
21 Փետրվարի 2019 - 19:18
Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն օրինական կերպով չի հատել Հայաստանի պետական սահմանը: Այս մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
Մենք ողջունում ենք սիրիացի ժողովրդին օգնություն ցուցաբերելու Հայաստանի քայլը. ՌԴ Դաշնության խորհրդի քարտուղար
21 Փետրվարի 2019 - 19:13
Մենք ողջունում ենք սիրիացի ժողովրդին օգնություն ցուցաբերելու Հայաստանի քայլը:
Ինչո՞ւ է Աննա Հակոբյանն ամենաքննադատված առաջին տիկինը․ նա նշեց, թե ինչպես է վերաբերվում այս հանգամանքին
21 Փետրվարի 2019 - 19:05
Լուրջ քննադատությանը շատ լուրջ եմ վերաբերվում եւ լուրջ հետեւություններ եմ անում։
Արթուր Վանեցյանն անդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ որևէ քրեական գործ հարուցելու հնարավորության վերաբերյալ հարցին
21 Փետրվարի 2019 - 19:01
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ որևէ քրեական գործ հարուցելու հնարավորության հարցին:
Օգտատերերին շոկի է ենթարկել եթերում «արգանդի պարը»
21 Փետրվարի 2019 - 18:58
Ռուսական «Առաջին ալիքի» «Жить здорово!» հաղորդման եթերում արտասովոր Ելենա Մալիշեւան հեռուստադիտողից հետաքրքրվել է՝ ինչ հարց կարող էր տալ կնոջ արգանդը կամ ինչի մասին կարող է պատմել։
ՀՀ դեսպանի հանդիպումը Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ
21 Փետրվարի 2019 - 18:54
Փետրվարի 18-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը հանդիպում ունեցավ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Ն․Գ․ Փոլ Ռիչարդ Գալլագերին (H.E. Mgrs. Paul Richard Gallagher)։
ՀՀ վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը քննարկել են հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցերը
21 Փետրվարի 2019 - 18:52
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային:
«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Մարկուս Ռեշֆորդին
21 Փետրվարի 2019 - 18:48
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ծառայություններով եւ կփորձի ամռանն իրականացնել տրանսֆերը, հաղորդում է Mundo Deportivo-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 16920
 
Լրահոս`