Facebook   Twitter
 
Արմեն Սարգսյանի այցն արտացոլում է Արցախի կարեւոր տեղն ու դերը հայոց պետականության համար եւ հայ ժողովրդի կյանքում. Բակո Սահակյան

Արմեն Սարգսյանի այցն արտացոլում է Արցախի կարեւոր տեղն ու դերը հայոց պետականության համար եւ հայ ժողովրդի կյանքում. Բակո Սահակյան

09 Փետրվարի 2018 - 22:01
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀԿ կողմից առաջադրված Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին:
Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:

Ինչպես HayNews.am-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է պետականաշինությանը, հայկական երկու պետությունների համագործակցությանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Արմեն Սարգսյանի այցն Արցախ եւ նրա նախատեսած հանդիպումները մեր հանրապետությունում՝ ընդգծելով, որ դա արտացոլում է Արցախի կարեւոր տեղն ու դերը հայոց պետականության համար եւ հայ ժողովրդի կյանքում:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երևանի կենդանաբանական այգին դառնում է իսկապես տարածաշրջանային առաջատար կենտրոն. Տարոն Մարգարյան
26 Մայիսի 2018 - 18:58
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տիկնոջ և երեխաների հետ միասին մասնակցել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանի բացմանը:
«Սուրենյանը ընկել է նավապետ Տարոն Մարգարյանի հետևից» (Լուսանկարներ)
26 Մայիսի 2018 - 18:51
Երևանի փողոցները՝ հորդառատ անձրևից հետո. Արարատ Միրզոյանի կինը լուսանկարներ է հրապարակել
Վարչապետը Դիլիջանի միջազգային դպրոցը համարեց ապագա Հայաստանի խորհրդանիշը
26 Մայիսի 2018 - 18:37
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի ազգային դպրոցը համարեց ապագա Հայաստանի խորհրդանիշը: Փաշինյանը նման կարծիք հայտնեց դպրոցի սաների ավարտական միջոցառմանը:
Ալեքսիս Օհանյանը Սերենա Ուիլյամսի հետ լուսանկար է հրապարակել
26 Մայիսի 2018 - 18:23
Reddit ու Initialized Capital կայքերի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Սերենա Ուիլյամսի հետ։
Արտակ Դավթյանը բանակի 5-րդ կորպուսի հրամանատար է եղել և դրանով ամեն ինչ ասված է. Փաշինյան
26 Մայիսի 2018 - 18:18
«Արտակ Դավթյանը բանակի 5-րդ կորպուսի հրամանատար է եղել, Հայաստանի ԶՈՒ գեներալ մայոր և դանով ամեն ինչ ասված է»: Լրագրողների հետ զրույցում այսօր` մայիսի 26-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց,այն հարցին, թե Արթուր Աղաբեկյանը մտահոգություն էր հայտնել ԶՈՒ շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակման հետ կապված:
Օսիպյանի եւ Վանեցյանի նշանակումներն ամենակարեւորն են. Դավիթ Սանասարյան
26 Մայիսի 2018 - 18:14
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային ամենակարեւոր որոշումները եղել են Ոստիկանության պետի ու ԱԱԾ տնօրենի նշանակումները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 13022
 
Լրահոս`