Facebook   Twitter
 
Արմեն Սարգսյանի այցն արտացոլում է Արցախի կարեւոր տեղն ու դերը հայոց պետականության համար եւ հայ ժողովրդի կյանքում. Բակո Սահակյան

Արմեն Սարգսյանի այցն արտացոլում է Արցախի կարեւոր տեղն ու դերը հայոց պետականության համար եւ հայ ժողովրդի կյանքում. Բակո Սահակյան

09 Փետրվարի 2018 - 22:01
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀԿ կողմից առաջադրված Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին:
Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:

Ինչպես HayNews.am-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է պետականաշինությանը, հայկական երկու պետությունների համագործակցությանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Արմեն Սարգսյանի այցն Արցախ եւ նրա նախատեսած հանդիպումները մեր հանրապետությունում՝ ընդգծելով, որ դա արտացոլում է Արցախի կարեւոր տեղն ու դերը հայոց պետականության համար եւ հայ ժողովրդի կյանքում:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սերժ Սարգսյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Բավարիայի ընկերությունների ղեկավարների հետ
18 Փետրվարի 2018 - 18:17
Նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի ավարտին այսօր Մյունխենում աշխատանքային նախաճաշ է ունեցել Բավարիայի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Էբերհարթ Զասսեի, «Մյունխեն» բանկի սեփականատեր եւ նախագահ Վիլֆրիդ Գերլինգի, «Սիմենս» ընկերության գործադիր տնօրեն Վիլիբալդ Մայքսների եւ «Զասսե» ընկերության համասեփականատեր Քրիստինա Զասսեի հետ:
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին
18 Փետրվարի 2018 - 16:03
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Արտակարգ դեպք Սևանի բանտում. դատապարտյալի նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ և հատուկ միջոց. բանտի աշխատակիցը վնասվածք է ստացել
18 Փետրվարի 2018 - 16:01
ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ նշված հիմնարկում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Մեծ Բրիտանիայի բնակիչները KFC-ի աշխատանքի խափանումը համարում են աշխարհի վերջ
18 Փետրվարի 2018 - 15:59
Մեծ Բրիտանիայի 7 կոմսություններում հավերի պակասի պատճառով փակվել են KFC արագ սննդի ցանցի ռեստորանների մասնաճյուղերը: Այս մասին հայտնում է Independent-ը:
Ինչպես ճիշտ սիրել կնոջը
18 Փետրվարի 2018 - 15:38
1. Ճիշտ սիրել կնոջը, նշանակում է ցույց տալ այդ ՍԵՐԸ
Ահա թե ինչպես են Աֆրիկայում երեխաները ծնվում. Սարսափելի ավանդույթ (Տեսանյութ)
18 Փետրվարի 2018 - 14:57
Աֆրիկայի որոշ ցեղերի մոտ ընդունված է, որ ծննդյան օր համարվում է ոչ թե լույս աշխարհ գալու օրը, այլ այն, երբ մայրը որոշում է երեխա ունենալ: Այն օրիորդը, որ նման որոշում է ընդունել, հեռանում է գյուղից` ժամանակավորապես խզելով բոլոր կապերը ծնողների և հարազատների հետ:
Իրանում կործանված օդանավում եղած բոլոր անձինք զոհվել են. հերքվել է ողջ մնացածների մասին լուրերը
18 Փետրվարի 2018 - 14:24
Իրանի կենտրոնական մասում կործանված օդանավում եղած 66 մարդն էլ զոհվել է, հայտնում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով իրանական Aseman Airlines ավիաընկերությանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 11388
 
Լրահոս`