Facebook   Twitter
 
Արմեն Սարգսյանի այցն արտացոլում է Արցախի կարեւոր տեղն ու դերը հայոց պետականության համար եւ հայ ժողովրդի կյանքում. Բակո Սահակյան

Արմեն Սարգսյանի այցն արտացոլում է Արցախի կարեւոր տեղն ու դերը հայոց պետականության համար եւ հայ ժողովրդի կյանքում. Բակո Սահակյան

09 Փետրվարի 2018 - 22:01
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀԿ կողմից առաջադրված Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին:
Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:

Ինչպես HayNews.am-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է պետականաշինությանը, հայկական երկու պետությունների համագործակցությանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Արմեն Սարգսյանի այցն Արցախ եւ նրա նախատեսած հանդիպումները մեր հանրապետությունում՝ ընդգծելով, որ դա արտացոլում է Արցախի կարեւոր տեղն ու դերը հայոց պետականության համար եւ հայ ժողովրդի կյանքում:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռուբեն Ռուբինյանը և ՌԴ դեսպանը քննարկել են ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր
19 Փետրվարի 2019 - 18:18
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Բենզինի գինը անպայման կբարձրանա. «Ֆլեշի Բարսեղ»
19 Փետրվարի 2019 - 18:15
Բենզինի գինն առաջիկայում կբարձրանա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ, «Ֆլեշի Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանը։
Լագերֆելդի մահից հետո Chanel-ը կգլխավորի նրա «աջ ձեռք» Վիրժինի Վիարը
19 Փետրվարի 2019 - 18:14
Աշխարհի ամենահայտնի դիզայներներից մեկի՝ հեղինակավոր Chanel նորաձևության տան կրեատիվ դիզայներ Կառլ Լագերֆելդի մահից հետո, ֆրանսիական բրենդը կգլխավորի նրա մուսա, ընկեր Վիրժինի Վիարը, որը ավելի քան երեսուն տարի եղել է Լագերֆելդի «աջ ձեռքը»:
Արցախի եւ Հարավային Օսիայի ԱԳՆ-ների միջեւ hամագործակցության համաձայնագիր է ստորագրվել
19 Փետրվարի 2019 - 17:45
Փետրվարի 18-ին Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոեւի հրավերով, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ աշխատանքային այցով ժամանել է Հարավային Օսիա:
Ռուս սահմանապահը հայտնաբերել է անհետ կորած քաղաքացու դին
19 Փետրվարի 2019 - 17:42
Սյունիքի մարզի Մեղրիի ռուսական սահմանապահ ջոկատի և Մեղրիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները փետրվարի 11-ից 17-ը իրականացրել են անհետ կորած քաղաքացու որոնողականմ աշխատանքներ:
Ավետիք Իսահակյանի գրադարանը Հովհաննես Թումանյանի ծննդյան հոբելյանը նշանավորեց ընթերցանության մարաթոնով
19 Փետրվարի 2019 - 17:25
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ նրա ստեղծագործական ժառանգությունը հանրահռչակելու, հայ գրականության մեջ նրա դերն ու նշանակությունը շեշտադրելու միտումով անցկացվեց «Թումանյանական ընթերցումներ» խորագրով մարաթոն:
Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տանը բացվել է մեծ հայորդու արձանը
19 Փետրվարի 2019 - 17:23
Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տանը բացվել է մեծ հայորդու արձանը։
Մագիստրոսական թեզերը` մարզի զարգացման ծրագրերի հիմքում
19 Փետրվարի 2019 - 17:20
Արարատի մարզի զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակում այսօր մարզպետարանի և ՀՀ մի շարք առաջատար բուհերի միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ մարզի արդյունաբերական, գյուղատնտեսական, բնապահպանական, կառավարման, զբոսաշրջության, համայնքների զարգացման ծրագրերը և առկա խնդիրները որպես ուսանողների մագիստրոսական թեզերի թեմաներ հաստատելու վերաբերյալ:
«Այնպես ապրիր…». Անահիտ Սիմոնյանի գրավիչ տեսանյութը
19 Փետրվարի 2019 - 17:15
Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը նոր գրավիչ հոլովակ է հրապարակել։ Երգչուհին տեսանյութը տեղադրել է իր միկրոբլոգում։ Նա շորտ է կրում են բլուզ, որոնք համադրել է վանդակավոր վերնաշապիկի հետ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16888
 
Լրահոս`