Facebook   Twitter
 
Կես բառից հասկանում եմ Օբամեյանգին. Հենրիխ Մխիթարյան

Կես բառից հասկանում եմ Օբամեյանգին. Հենրիխ Մխիթարյան

09 Փետրվարի 2018 - 22:03
Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի նորեկ, գաբոնցի հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգի մասին, ում հետ նա խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում»:
«Կարծում եմ՝ երազանք է, որ կարողացանք «Բորուսիայից» հետո միավորվել այլ ակումբում: Լավ եմ ճանաչում նրան, Պյերը լավագույն ընկերներիցս է և թիմակիցներից:

Շատ ուրախ եմ նրան տեսնել այստեղ, կարծում եմ՝ երկրպագուները նույնպես:

Ի՞նչ կարող եմ ասել: Սիրում եմ խաղալ նրա հետ: Կես բառից հասկանում եմ նրան և հույս ունեմ, որ հաջորդ խաղերին ավելին կկարողանանք անել»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գողություն Երևանում. Մատենադարանի գիտական մասնաշենքից գողացել են արժեքավոր ափսեներ
21 Փետրվարի 2018 - 11:40
Երեկ՝ փետրվարի 20-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Գրիգորյանը Ոստիկանության Կենտրոնական բաժին տեղեկացրել է, որ նույն օրը, ժամը 18։00-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մաշտոցի պողոտայի 53 հասցեում գտնվող Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքի 3-րդ հարկում տեղի ունեցած միջոցառման ժամանակ գողություն են կատարել։
Հայաստան պաշտոնական այց կկատարի Մադագասկարի արտաքին գործերի նախարարը
21 Փետրվարի 2018 - 11:26
Հայաստանի արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանի հրավերով փետրվարի 22-ից 24-ը Հայաստան կայցելի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական:
Իրանում օդանավի կործանման վայրում հայտնաբերել է 45 մարդու դի
21 Փետրվարի 2018 - 11:00
Որոնողական բրիգադն Իրանում ATR-72 օդանավի կործանման վայրում հայտնաբերել է 45 մարդու դի, հայտնել է Արտակարգ իրավիճակների տեղի վարչության ղեկավար Ջալալ Պուրանֆարդը, փոխանցում է «Известия»-ն:
Գյումրի բժշկական կենտրոնի բժիշկները խիստ նկատողություն են ստացել
21 Փետրվարի 2018 - 10:58
Գյումրի բժշկական կենտրոնի բժիշկները խիստ նկատողություն են ստացել։
Մահվան ելքով վրաերթ Արցախում
21 Փետրվարի 2018 - 10:57
Փետրվարի 19-ին ժամը 12:35-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1987թ. ծնված Ա.Ա-ն, վարելով «Միցուբիշի» ավտոմեքենան, Իսակովի փողոցի թիվ 4ա շենքի դիմացի ճանապարհահատվածում հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակչուհի` 1938թ. ծնված Ս.Զ-ին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
Թրամփն աշակերտների և ուսուցիչների հետ կքննարկի դպրոցներում անվտանգության ապահովման հարցը
21 Փետրվարի 2018 - 10:55
Ֆլորիդայի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 21-ին հանդիպում կանցկացնի աշակերտների և ուսուցիչների հետ:
Հայ ըմբիշը դարձել է Բուլղարիայի չեմպիոն
21 Փետրվարի 2018 - 10:54
Օրերս Բուլղարիայի մայրաքաղաքում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի երիտասարդական առաջնությունը։
Առանց կրծկալ Անժելա Սարաֆյանը՝ Variety Magazine-ի ճաշկերույթին (Տեսանյութ, Լուսանկարներ)
21 Փետրվարի 2018 - 10:51
Անժելա Սարաֆյանը մասնակցել է Variety ամսագրի կազմակերպած՝ Runway to Red Carpet ճաշկերույթին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13122
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Օրվա խորհուրդը
Հասարակություն