Facebook   Twitter
 
ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել սահմանափակել գործողությունները սիրիական Աֆրինում

ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել սահմանափակել գործողությունները սիրիական Աֆրինում

09 Փետրվարի 2018 - 22:25
ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է անում սահմանափակել գործողությունները սիրիական Աֆրինում: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ Թուրքիան բավականին կոշտ դիրքորոշում ունի այդ հարցում: Նրա խոսքով՝ շփման եզրեր գտնելու համար անհրաժեշտ են անձնական հանդիպումներ: «Մենք պետք է աշխատենք Թուրքիայի հետ, որպեսզի հասկանանք նրանց երկարաժամկետ նպատակները»,- ասել է պաշտոնյան:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել է Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» անվանումը ստացած գործողությունը սկսելու մասին: Թուրքիային աջակցում է նաև սիրիական ազատ բանակը: Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ հայտարարելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է: Պաշտոնական Մոսկվան իր հերթին կողմերին զսպվածության և Սիրիայի տարածքային ամբողջականությունը հարգելու կոչ է արել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ո՞վ և ինչ տիպի նռնակով էր ներխուժել ՀՀ կառավարություն
16 Նոյեմբերի 2018 - 22:00
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հոկտեմբերի 27-ին ով և ինչ տիպի նռնակով է ներխուժել ՀՀ կառավարություն:
Hearthstone.Հայաստանի կիբեռսպորտի ֆեդերացիան անցկացրել է առաջին պաշտոնական առաջնությունը
16 Նոյեմբերի 2018 - 21:53
Օրերս Երևանում ավարտվեց Armenian Esports Federation-ի կազմակերպած Hearthstone խաղի առաջնությունը, որն անցկացվում էր Նեքսուս խաղային ակումբում:
Տղան կարկանդակով ամուսնության առաջարկ է արել և չի մերժվել
16 Նոյեմբերի 2018 - 21:45
Տղան առաջարկություն է արել իր թմբլիկ ընկերուհուն՝ մատանին դնելով թխվածքաբլիթի մեջ:
ԱԺ-ն առանց «Դաշնակցության» պատկերացնելն անհնար է, կարծես ժողովուրդն ինքն իր ողնաշարը կոտրելու գործողություն լինի. Ա. Մինասյան
16 Նոյեմբերի 2018 - 21:35
Մենք, առնվազն իմ գնահատմամբ, հավակնում ենք բավական լավ ձայների, քանի որ խորհրդարանը առանց «Դաշնակցության» պատկերացնելը, կարծում եմ, որ անհնար է:
Մինչ այժմ լիահույս էինք, որ նրանք կվերանայեն իրենց վարքը. սթափվեք. Բրյուսովի անվան համալսարանի դասախոսները ուղերձով դիմել են ուսանողներին
16 Նոյեմբերի 2018 - 21:33
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ուղերձով դիմել է համալսարանի ուսանողությանը: Նրանք կոչ են անում ուսանողրին սթափվել և նորմալ վարք դրսևորել:
Ավստրալիայում թանգարանից հազվագյուտ կենդանիների կմախքներ են գողացել
16 Նոյեմբերի 2018 - 21:31
Սիդնեյի համալսարանի թանգարանից հազվագյուտ կենդանիների կմախքներ են գողացել՝ տեղեկացնում է 9News-ը։
Հուսով եմ` մենք ի վիճակի կլինենք և կկարողանանք այդ արարքին արժանի ապրել. Նիկոլ Փաշինյան
16 Նոյեմբերի 2018 - 21:15
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն` այնտեղ բուժում ստացող տղաների հետ ընթրելու, կենտրոնում ընթացող աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17758
 
Լրահոս`