Facebook   Twitter
 
Թրամփը մեկ տարով հետաձգել է Լիբիայի նկատմամբ պատժամիջոցները

Թրամփը մեկ տարով հետաձգել է Լիբիայի նկատմամբ պատժամիջոցները

09 Փետրվարի 2018 - 22:35
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Լիբիայի նկատմամբ պատժամիջոցները, որոնք ներդրվել են դեռևս 2011թ. Մուամար Քադաֆիի իշխանության դեմ: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Լիբիայում տիրող իրավիճակը շարունակում է սպառնալիք մնալ ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար, և անհրաժեշտ է միջոցառումներ ձեռնարկել Քադաֆիի ընտանիքի անդամների, նրանց համակիրների և այլ անձնանց չարաշահումներից պաշտպանվելու համար, որոնք խոչընդոտում են լիբիական ազգային հաշտեցման գործընթացին»,- ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Սկզբնական շրջանում պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են Մուամար Քադաֆին, նրա ընտանիքի 4 անդամ, կենտրոնական բանկը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Աթաթո՞ւրքն էր պատճառը Հորդանանի թագավորի արցունքների
05 Մարտի 2013 - 17:42
Հորդանանի թագավոր Աբդուլլահը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում, փոխանցում է «Հաբերթյուրքը»:
Սիրիայի ապստամբները նահանգապետի են պատանդ վերցրել
05 Մարտի 2013 - 17:42
Սիրիայի ապստամբները պատանդ են վերցրել Հասան Ջալալին, ով զբաղեցնում է Ռաքքա նահանգի նահանգապետի պաշտոնը:
«Չարաճճի ՀՀԿ-ական երիտասարդներին, որոնք փորձում են Սերժ Սարգսյանի անունից ինձ նեղացնեն` տղերք բարև, ձեր օրերը հաշված են»
05 Մարտի 2013 - 17:34
«Սահմանադրական դատարանին մեծ հնարավորություն ենք տալիս մեկ անգամ ցույց տալ, որ իրենք կախված չեն գործադիրից, նախագահականից»,- քիչ առաջ Ազատություն հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրություններում 2-րդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն` անդրադառնալով նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկելու իրենց որոշմանը:
Փրկել են 6 ամսական երեխայի կյանքը
05 Մարտի 2013 - 17:15
Մարտի 5-ին` ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում փոքրիկ երեխան ունի առողջական խնդիրներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ երեխային հիվանդանոց տեղափոխելու համար:
ԱԺ խմբակցությունների հայտարարությունը՝ Լիտվա-Արցախի Հանրապետություն բարեկամության խմբի ստեղծման կապակցությամբ
05 Մարտի 2013 - 17:14
Լիտվայի Սեյմասում Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության խմբի ստեղծման կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասված է.
Ուսանողներն ապրեցնում են սպարապետի պատգամները
05 Մարտի 2013 - 17:13
Մարտի 5-ին՝ ՀՀ ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը կազմակերպել էին մանկավարժական համալսարանի ուսանողների այցելություն սպարապետի թանգարան և Վ. Սարգսյանի անվան զորամաս։
Վազգեն Խաչիկյանի գործով առաջին դատական նիստը սկսելուն պես հետաձգվեց
05 Մարտի 2013 - 17:11
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում,դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի պաշտոնավարման ժամանակ կենսաթոշակների խոշոր չափերի յուրացման առնչությամբ գործով առաջին դատական նիստը, որը, սակայն, սկսելուն պես հետաձգվեց:
Ամոթ, շա՜տ ամոթ, ով ուզում է՝ թող էդ ամոթը վերցնի իր վրա
05 Մարտի 2013 - 17:02
«Սպարապետ Վազգեն Սարգսյանը, մեր զոհված տղաները այսպիսի Հայաստան չէին երազում, նրանց երազածը ազատ ու անկախ Հայաստանն էր»:
1 | 12891 | 12892 | 12893 | 12894 | 12895 | 12896 | 12897 | 12898 | 12899 | 12900 | 12901 | 12902 | 12903 | 12904 | 12905 | 16319
 
Լրահոս`