![]() Թրամփը մեկ տարով հետաձգել է Լիբիայի նկատմամբ պատժամիջոցները09 Փետրվարի 2018 - 22:35
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Լիբիայի նկատմամբ պատժամիջոցները, որոնք ներդրվել են դեռևս 2011թ. Մուամար Քադաֆիի իշխանության դեմ: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Լիբիայում տիրող իրավիճակը շարունակում է սպառնալիք մնալ ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար, և անհրաժեշտ է միջոցառումներ ձեռնարկել Քադաֆիի ընտանիքի անդամների, նրանց համակիրների և այլ անձնանց չարաշահումներից պաշտպանվելու համար, որոնք խոչընդոտում են լիբիական ազգային հաշտեցման գործընթացին»,- ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Սկզբնական շրջանում պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են Մուամար Քադաֆին, նրա ընտանիքի 4 անդամ, կենտրոնական բանկը: HayNews.am ![]() 21 Փետրվարի 2019 - 17:05
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը չի հերքում, որ երկրում կոռուպցիա կա:
![]() 21 Փետրվարի 2019 - 17:03
Մյունխենում հրաձգություն է տեղի ունեցել, մահացել է առնվազն 2 մարդ, հայտնում է Bild-ը:
![]() 21 Փետրվարի 2019 - 17:02
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին և Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից իրականացվող ծրագրերի ղեկավարներին ու ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարները:
![]() 21 Փետրվարի 2019 - 17:01
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասոցացվում է բազմաթիվ բացասական երևույթների հետ, որոնք գոյություն են ունեցել ԵՊՀ-ում և, առհասարակ, բարձրագույն կրթության ոլորտում:
![]() 21 Փետրվարի 2019 - 17:00
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հաղորդակցությունը լրագրողների հետ վերածվեց չորրորդ իշխանության ներկայացուցիչների իրավական անգրագիտության վերացման դասի։
![]() 21 Փետրվարի 2019 - 16:59
Սանկտ Պետերբուրգ քաղաքում տարհանվել են պետական Էրմիտաժի այցելուները, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ պատճառը եղել է «ականապատման» մասին ահազանգը:
![]() 21 Փետրվարի 2019 - 16:59
Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլն, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա Արքայական ակումբից, գրում է Marca-ն:
![]() 21 Փետրվարի 2019 - 16:56
Կառավարության նիստում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 եւ ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել:
![]() 21 Փետրվարի 2019 - 16:34
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի բնակելի շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի, գրում է РИА Новости-ն: Ավելի վաղ հաղորդվել էր 56 զոհի մասին:
|