Facebook   Twitter
 
Ոստիկանությունը կալանավորել է Բելլա Հադիդին հետապնդող մոլագարին

Ոստիկանությունը կալանավորել է Բելլա Հադիդին հետապնդող մոլագարին

09 Փետրվարի 2018 - 22:45
Մինչ Ջիջի Հադիդը հպարտորեն քայլում էր Նյու Յորքի Նորաձևության շաբաթվա պոդիումներին, ոստիկանությունը ձերբակալել է նրա քրոջը՝ Բելլային հետապնդող մոլագարին։ Տղամարդը փորձել էր ներխուժել մոդելի տուն գիշերը։ TMZ–ը գրում է, որ որոշ ժամանակ Բելլային համացանցում ինչ-որ տղամարդ էր սպառնում։ 37-ամյա տղամարդուն, որի անունը չեն հայտնում, ձերբակալել են երեկոյան ժամը 9-ին։
Ոստիկանություն կանչել է հենց ինքը՝ Բելլան, որը նկատել էր, որ տղամարդը իր սոցցանցի հաշվում հրապարակել է այն շենքի լուսանկարը, որտեղ ապրում է Բելլան։

Ոստիկանությունը անմիջապես ժամանել էր ու կալանավորել տղամարդուն։ Իրավապահները վստահ են, որ սա այն նույն տղամարդն է, որը անցած տարվա դեկտեմբերին սպառնալիքներ էր հասցեագրում Բելլային ու զանգահարում նրան։

Այս պահի դրությամբ տղամարդը կալանավորված է։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նռնակ են նետել Զովասարի Մշակույթի տան տնօրենի տան ուղղությամբ. կասկածյալներից մեկը ՊՆ ծառայող է
21 Օգոստոսի 2018 - 14:54
Արագածոտնի մարզում, օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովասար գյուղում քաղաքացու տան ուղղությամբ նռնակ են նետել, որը պայթել է:
20 մլն դրամ գրավի դիմաց Էդուարդ Բաբայանն ազատ կարձակվի կալանքից
21 Օգոստոսի 2018 - 14:52
ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը քիչ անց ազատ կարձակվի կալանքից: Tert.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Արմեն Մելքոնյանն ասաց, որ դատարանը բավարարել է Բաբայանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը:
Մի քանի անգամ շեշտել եմ՝ չենք նայելու Սփյուռքին որպես բանկոմատ. Մխիթար Հայրապետյան
21 Օգոստոսի 2018 - 14:51
Մենք խնդիր ունեինք ներկայացնելու հետհեղափոխական Հայաստանի ասելիքը սփյուռքին։ Կարևորագույն կետերից մեկը՝ Սփյուռքի հանդեպ մեր վերաբերմունքը պետք է փոխվի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր աշխատանքային 100 օրը ամփոփելով՝ ասաց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։
Հրաչյա Բերբերյանը պատրաստ է դատի տալ գյուղատնտեսության նախարարին
21 Օգոստոսի 2018 - 14:50
Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչյա Բերբերյանի եւ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի միջեւ թեժ կրքեր են բորբոքվում։
ՀՀ ոստիկանապետը չի բացառում նոր սենսացիոն բացահայտումները
21 Օգոստոսի 2018 - 14:23
Ոստիկանությունը մշտապես օպերատիվ տվյալների է տիրապետում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը օգոստոսի 21-ի հրավիրված իր պաշտոնավարման 100 օրվա նվիրված մամուլի ասուլիսին։
Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականի կազմում
21 Օգոստոսի 2018 - 14:22
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի խորհրդանշական թիմի կազմում:
Իսրայելի Հանրապետության արտգործնախարարի տեղակալը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
21 Օգոստոսի 2018 - 14:22
Հայաստան կատարած այցի շրջանակներում Իսրայելի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Բեն-Ցվինայցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ:
Սաշիկ Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին, փնտրում է Ինտերպոլը
21 Օգոստոսի 2018 - 13:52
Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի գործին:
Օսիպյանը կատակել է Մանվել Գրիգորյանի լուսանկարի վերաբերյալ
21 Օգոստոսի 2018 - 13:49
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կատակել է նախօրեին հրապարակված «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի լուսանկարի առնչությամբ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 16329
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանի որդին՝ զինվորական մեքենայում (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Հայոց Բանակ
 
Թրամփն առաջնահերթություն կտա՞ Փաշինյանի հետ հանդիպմանը
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական