Facebook   Twitter
 
Հայաստանը հերթական անգամ առաջին տեղում է. ՖԻԴԵ-ի նախագահը շախմատի գիտահետազոտական ինստիտուտի մասին

Հայաստանը հերթական անգամ առաջին տեղում է. ՖԻԴԵ-ի նախագահը շախմատի գիտահետազոտական ինստիտուտի մասին

09 Փետրվարի 2018 - 22:57
Հայաստանում Շախմատի գիտահետազոտական ինստիտուտի ստեղծմամբ, որն աշխարհում առաջինն է, շրջադարձային փուլ է սկսվում շախմատի համաշխարհային շարժման մեջ: Այսպես է կարծում Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը:
«Ես արդեն երկրի նախագահին ասել եմ, գուցե դեռ բոլորը չեն գիտակցում, թե այսօր Երևանում բացված ինստիտուտը ինչ կարևոր նշանակություն ունի: Այս դարում այս հնագույն խաղի հարցում մենք կարծես ամեն ինչի հասել ենք, շատերն էլ արդեն հասկացել են դպրոցներում շախմատը որպես առարկա մտցնելու կարևորությունը: Այս գիտահետազոտական ինստիտուտը բացելով`մենք մեկ քայլ առաջ ենք անում դեպի ապագա, սա մեծ քայլ է կրթական, մանկավարժական մտքի զարգացման առումով»,-ասաց Կիրսան Իլյումժինովը:

Նրա խոսքով` ինստիտուտի կողմից իրականացված հետազոտությունները կօգնեն հասկանալ, թե ինչպես է շախմատն ազդում մարդու ուղեղի, ինտելեկտի զարգացման, ինչպես նաև անձի ձևավորման վրա:

«Շախմատը միակ ձևն է, որի միջոցով երեխան խաղի ժամանակ զարգացնում է ուղեղի երկու կիսագնդերն էլ: Միաժամանակ տրամաբանությունն է սկսում աշխատել և տարածական երևակայությունը: Այն արդյունքները, որոնք այս ինստիտուտում կմշակվեն, իրենց ազդեցությունը կունենան համաշխարհային շախմատի զարգացման վրա»,-ընդգծեց ՖԻԴԵ-ի նախագահը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱՀԿ-ն առաջարկում է տրանսգենդերներին այլեւս չդիտարկել հոգեկան շեղումներով անձանց շարքում
22 Հունիսի 2018 - 23:59
Հիվանդությունների միջազգային դասակարգման նոր տարբերակում փոփոխություններ են կրել «գենդերային անհամապատասխանություն» տերմինի հատվածները։
Թուրքիայի ռազմաօդային ուժերը 15 քուրդ զինյալի են չեզոքացրել Իրաքի հյուսիսում
22 Հունիսի 2018 - 23:39
Թուրքիայի ռազմաօդային ուժերն Իրաքի հյուսիսում իրականացված օդային արշավի ընթացքում չեզոքացրել են երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության 15 անդամի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թուրքական Զինուժի գլխավոր հրամանատարությանը:
Հայաստանի հավաքականի նորեկը կխաղա Կլոդ Մակելելեի գլխավորությամբ
22 Հունիսի 2018 - 23:38
Հայաստանի հավաքականի նորեկ Իվան Յագանը կարիերան կշարունակի Բելգիայի ուժեղագույնների խմբում հանդես եկող «Էյպենի» կազմում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ռոստովում ոստիկանության ամբողջ բաժանմունքը թմրամիջոցների գաղտնարանի պատճառով ազատվել է աշխատանքից
22 Հունիսի 2018 - 23:29
Ռոստովի Լենինի շրջանի ոստիկանության բաժինը զրկվել է թմրամիջոցների դեմ պայքարի բաժանմունքի բոլոր աշխատակիցներից, հաղորդում է 1rnd-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Սա ևս մեկ դավաճանություն էր Վազեն Սարգսյանի հիշատակի առաջ․ Անի Խաչատրյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին
22 Հունիսի 2018 - 23:25
HayNews.am-ի զրուցակիցը Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն է։
Անօրգազմիա. Կանանց սեռական առողջության առանցքային խնդիր, որ բուժվում է մեծ արդյունավետությամբ
22 Հունիսի 2018 - 23:17
Մասնագետները վստահեցնում են, որ անօրգազմիան, կանանց սեռական առողջության առանցքային խնդիրներից է և դրա առկայությունն ուղիղ համեմատական է կնոջ հոգևոր ու ֆիզիոլոգիական առողջության հետ:
Կիեւի դատարանը Նադեժդա Սավչենկոյին կալանքի տակ է թողել
22 Հունիսի 2018 - 23:00
Կիեւի Շեւչենկովի շրջանային դատարանը հունիսի 22-ին Գերագույն Ռադայի ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին կալանքի տակ է թողել հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:
«Պատվի խնդիր է». Մանվել Գրիգորյանի տեսաուղերձը՝ կալանավորումից առաջ
22 Հունիսի 2018 - 22:55
Պատվի խնդիր է, հիմա իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում, բայց ես հավատում եմ իմ երկրին, արդարադատությանն ու իմ ընկերներին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15432
 
Լրահոս`