Facebook   Twitter
 
Մայր ու որդի ցմահ նստեցրել են՝ 84-ամյա տատիկի սպանության համար

Մայր ու որդի ցմահ նստեցրել են՝ 84-ամյա տատիկի սպանության համար

09 Փետրվարի 2018 - 23:10
33-ամյա Բարրի Ռոջերսը խեղդել է իր տատիկին՝ նախկին բուժքույր Բեթթի Գային այն բանից հետո, երբ իր մայրը կնոջը ալկոհոլով ու հանգստացնող դեղամիջոցներով կոկտեյլ է խմեցրել:
Կալանավորումից հետո նախկին զինծառայողը հայտարարել է, որ տատիկը տառապում էր ցավից քաղցկեղի տերմինալ փուլի պատճառով: Այս մասին հաղորդում է Mirror-ը:

Մոր սպանությունից հետո 50-ամյա Պենելոպա Ջոնը շտապօգնություն է կանչել ու բժիշկներին հայտնել, որ իր մայրը մահացել է քաղցկեղից: Բժիշկները հավատացել են, որ մահը վրա է հասել բնական պատճառներով և դիակիզել են կնոջը: Դրանով պատմությունը կարող էր ավարտվել, եթե Բարրին չպատմեր իր նախկին սիրած աղջիկներին տեղի ունեցածի մասին: Ըստ տղամարդու, տարեց կինը տանջվում էր ցավերից, և ինքը ստիպված էր կատարել «գթասիրտ սպանություն»:

Կալանավորումից հետո Բարրի Ռոջերսն ու նրա մայր Պենելոպա Ջոնը նույն վարկածն էին պաշտպանում: Նրանք պնդում էին, որ Բեթթի Գայը շատ վաղուց տառապել է քաղցկեղից: Ընդ որում, կնոջ բուժող բժիշկը ոչինչ չգիտեր նրա ծանր հիվանդության մասին: Նա դատարանում հաստատել է, որ Բեթթիին նշանակվել էին ցավազրկողներ, սակայն պատճառներ չկային համարելու համար, որ դրանք նրան չէին օգնում:

Դատարանը նաև լսել է, որ Պենելոպա Ջոնը տառապում էր հետտրավմատիկ սթրեսային խանգարումից առաջին տղամարդու հետ բարդ հարաբերությունների պատճառով: Կնոջ փաստաբանը պնդում էր, որ կինը նյութական պատճառներ չուներ սպանել մորը, և նա գործում էր բացառապես գթասրտությունից դրդված: Այդուամենայնիվ դատավորը փաստաբանի բառերը հաշվի չի առել և Բարրիին ու Պենելոպային մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության մեջ: Մայր ու որդի դատապարտվել են ցմահ բանտարկության:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գլոբալ Կրեդիտը կիրականացնի 500մլն ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերի թողարկում
19 Նոյեմբերի 2018 - 09:53
Իրականացնելով պարտատոմսերի երեք հաջող թողարկում եւ տեղաբաշխումների ժամանակ ունենալով բարձր պահանջարկ՝ այս տարի եւս Գլոբալ Կրեդիտը նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում եւ տեղաբաշխում:
Երկար ժամանակ լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում
19 Նոյեմբերի 2018 - 09:50
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 19-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Բրյուսել – Երևան – Բրյուսել ուղիղ չվերթը կրկին կմեկնարկի 2019 թվականի ապրիլից՝ շաբաթական երկու օր հաճախականությամբ
19 Նոյեմբերի 2018 - 09:45
Բրյուսելյան Ավիաուղիների գործընկեր և պաշտոնական ներկայացուցիչ ԱրմՎինգս ընկերությունը տեղեկացնում է,
Ակնկալում եմ մեր իշխանություններից դիվանագիտական խողովակներով և մնացած հնարավոր ձևերով հասնել նրան, որ Բելառուսը ներողություն խնդրի. Ա. Զաքարյան
19 Նոյեմբերի 2018 - 09:42
Յուրաքանչյուրը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, թե ինչու չի մասնակցում, տարբեր մարդկանց մոտ տարբեր մոտիվացիաներ են եղել, դրանք կարող են փոփոխված լինել: Մենք շարունակում ենք մեր քաղաքական ճանապարհը՝ մի փոքր փոփոխված, նորացված կազմով:
Մեքսիկայում մահացել է թմրաբարոն Բելտրան Լեյվան
19 Նոյեմբերի 2018 - 09:27
Կիրակի ինֆարկտի հետևանքով մահացել է մեքսիկացի թմրաբարոն Էկտոր Բելտրան Լեյվան: Այս մասին հաղորդում է Մեքսիկայի ՆԳՆ-ն:
Շղթայական վթար Բագրատունյաց պողոտայում. կան տուժածներ
19 Նոյեմբերի 2018 - 09:25
Նոյեմբերի 19-ին, ժամը 00:54-ի «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում` «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 19-ը՝ Տղամարդկանց միջազգային օր
19 Նոյեմբերի 2018 - 09:20
Ամեն տարի նոյեմբերի 19-ին աշխարհում նշվում է Տղամարդկանց միջազգային օրը։
ՀԱՀ-ի նախագահին պարտավորեցրել են վերադարձնել նախընտրական քարոզարշավին նվիրաբերությունները
19 Նոյեմբերի 2018 - 09:05
Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նախագահ Սրիլ Ռամաֆոսան կվերադարձնի իր նախընտրական քարոզարշավին նվիրաբերությունները՝ կոռուպցիայի կասկածանքի պատճառով: Այս մասին հաղորդում է BBC News-ը:
Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել են չեղարկել բենզինի նոր գները
19 Նոյեմբերի 2018 - 09:02
Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել են չեղարկել բենզինի և դիզելային վառելիքի նոր հարկերը՝ ինչպես պահանջում են ամբողջ երկրում հանրահավաքների մասնակիցները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16281
 
Լրահոս`