Facebook   Twitter
 
Թուրքիան կարող է ամերիկյան նոր կործանիչները կիրառել Հայաստանի դեմ. ANCA- HALC

Թուրքիան կարող է ամերիկյան նոր կործանիչները կիրառել Հայաստանի դեմ. ANCA- HALC

09 Փետրվարի 2018 - 23:12
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն (ANCA) ու Ամերիկայի հելենական խորհուրդը (HALC) ձգտում են հասնել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու վերաբերյալ ծրագրված գործարքի չեղարկման։
«Միացե՛ք Ամերիկայի հելենական խորհրդի և Հայ դատի հանձնախմբի՝ ամերիկյան ամենաժամանակակից մարտական միավորումների անխոհեմ վաճառքի դիմակայությանը»,-ասվում է կազմակեպությունների համատեղ հայտարարությունում։ «Թուրքիան կարող է դրանք կիրառել ամերիկյան զորքերի կամ տարածաշրջանի մեր դաշնակիցների դեմ, ներառյալ Հունաստանի, Կիպրոսի, Իսրայելի և Հայաստանի»,-ասվում է հայտարարությունում, որը հրապարակվել է Հայ դատի հանձնախմբի կայքում։

Կազմակերպությունները կոչ են արել ԱՄՆ քաղաքացիներին դիմել իրենց շրջանների սենատորներին՝ կործանիչների վաճառքը կանխելու խնդրանքով։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Տրանսպորտի նախարարն ընդգծել է որակյալ նախագծեր և ճանապարհներ ունենալու անհրաժեշտությունը
23 Մայիսի 2018 - 12:06
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպեց ճանապարհների նախագծման, շինարարության և տեխնիկական հսկողության աշխատանքներ իրականացնող ընկերությունների ղեկավարներին։
Արմավիրում սննդից թունավորված քաղաքացիները շարունակում են բուժումը հիվանդանոցներում
23 Մայիսի 2018 - 12:01
Արմավիրի և Մեծամորի հիվանդանոցներում շարունակում է բուժում ստանալ մայիսի 17-ին սննդային թունավորմամբ հիվանդանոցներ տեղափոխված 25 մարդ: «Արմենպրես»-ին Արմավիրի բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ իրենց մոտ շարունակում է բուժում ստանալ 9 հիվանդ: Նրանց վիճակը բավարար է:
Մահացած զինվորը վիրավորվել է որովայնի շրջանում
23 Մայիսի 2018 - 11:58
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի մահվան հանգամանքները:
Մահացել է Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ֆիլիպ Ռոթը
23 Մայիսի 2018 - 11:51
85 տարեկանում մահացել է ամերիկացի գրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ֆիլիպ Ռոթը, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով գրողի ընկերոջը:
Իսրայելի ռազմական կաբինետը սկսել է ստորգետնյա բունկերում նիստեր գումարել
23 Մայիսի 2018 - 11:46
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը, որի կազմում ուժային գերատեսչությունների նախարարներն են՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորությամբ, յուրաքանչյուր շաբաթ սկսել է հանդիպում անցկացնել ստորգետնյա բունկերում, փոխանցում է Reuters-ը։
«Ուշ ընկալողը Դո՛ւք եք». թեժ վեճ ԱԺ-ում
23 Մայիսի 2018 - 11:39
ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը, որի նախագահը Գեւորգ Կոստանյանն է, առաջարկում է, որ «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը հատուկ ընթացակարգով քննարկվի, այսինքն՝ երկրորդ ընթերցումը կազմակերպվի առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում:
«Այո՛ իրականություն է». Միհրան Պողոսյանը՝ իր օգնականի ձերբակալության մասին
23 Մայիսի 2018 - 11:37
«Այո՛ իրականություն է, իմ օգնականին երեկ ձերբակալել են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 14704
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մահացած զինվորը վիրավորվել է որովայնի շրջանում
Հասարակություն, Հայոց Բանակ - 25
 
 
 
 
«Ուշ ընկալողը Դո՛ւք եք». թեժ վեճ ԱԺ-ում
Հասարակություն, Բնապահպանություն