Facebook   Twitter
 
ՍԱՊԾ-ն հանրային քննարկում է անցկացրել

ՍԱՊԾ-ն հանրային քննարկում է անցկացրել

09 Փետրվարի 2018 - 23:13
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ փետրվարի 9-ին հանրային հարթակում քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրներն ու վերահսկողության բարելավմանն ուղղված քայլերը, անդրադարձ է եղել նաև իրականացված աշխատանքներին ու հանրային սեկտորի հետ համագործակցության հնարավորություններին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկմանը մասնակցել են սպառողների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, սննդամթերք արտադրողների միությունների, ինչպես նաև «Հետք» հետաքննող լրագրողների միության ներկայացուցիչներ, ՍԱՊԾ պատասխանատու պաշտոնյաներ:

Հասարակական հատվածին են ներկայացվել «Հետք» էլեկտրոնային կայքում հրապարակված՝ թթվասերի փորձաքննության ցուցանիշների հիման վրա Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կատարված վերահսկողության օպերատիվ արդյունքները, այն խնդիրները, որոնք բացահայտվել են կաթնամթերքի շուկայում և որոնք կարող էին հանգեցնել այդօրինակ խախտումների: Պետական վերահսկողության միջոցառումների շրջանակներում արձանագրվել են համակարգային մի շարք խնդիրներ, որոնք բնորոշ են գրեթե բոլոր արտադրողներին. կաթի մթերում առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, կաթի մթերման գործընթացի կազմակերպման, մնացորդային նյութերի, ինչպես նաև արտադրական պրոցեսների նկատմամբ ոչ պատշաճ փաստաթղթավորված և թերի հսկողություն (դիտարկումներ են իրականացվել այն բոլոր կազմակերպություններում, որոնց արտադրանքում «Հետք»-ն արձանագրել էր անհամապատասխանություններ՝ «Չանախ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Էջմիածին կաթ» ՍՊԸ, «Թամարա» ՍՊԸ, «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Պարգև» ՍՊԸ): ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանի բնորոշմամբ՝ սա արտադրողների մոտ որակի կառավարման համակարգերի բացակայության կամ, առկայության դեպքում, թերի կիրառման արդյունք է: Ծառայությունը թթվասերի նմուշների փորձաքննությունների ամբողջական պատկերը կհրապարակի ամփոփելուց անմիջապես հետո: Քննարկման մասնակիցները փաստել են, որ հանրային հատվածի ակտիվ ներգարվվածությունն անհրաժեշտ նախապայման է արձանագրված խնդիրները վերացնելու արդյունավետ մեխանիզմներ գտնելու հարցում:

Կաթնամթերքի շուկան, որպես բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտ, Ծառայության հսկողության առաջնահերթ ուղղություններից է եղել նաև անցյալ տարի: Միայն 2017 թվականին այս ոլորտում իրականացվել է 66 ստուգում և 14 դիտարկում. հայտնաբերվել է հիգիենայի խախտման 35, դեռատիզացիայի բացակայության 14, անձնակազմի բուժզննության խախտման 18, հումքի անվտանգության փաստաթղթերի բացակայության 25, փոխադրամիջոցի անհամապատասխանության 4 և լաբորատոր հսկողության բացակայության 15 դեպք: Խախտումների հիմքով կայացվել է արտադրական գործունեությունը կամ դրա առանձին գործառույթը կասեցնելու 22 որոշում, անձանց ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին 18 որոշում: Բազմաթիվ են եղել մակնշման անհամապատասխանությունները. տրվել են հանձնարարականներ, հայտնաբերված բոլոր խախտումները վերացվել են:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը ներկայացրել է այն բոլոր ծրագրերը, որոնք միտված են թե վերը նշված խնդիրների լուծմանը, թե, ընդհանրապես, սննդամթերքի անվտանգության բարելավմանը: Ամփոփ հաշվետվություն է ներկայացվել նաև 2017թ. վերահսկողության արդյունքների ու մեկնարկած ծրագրերի մասին: Ներկաների կողմից դրական է գնահատվել հատկապես սպանդանոցային մորթի անցման ծրագրերի իրականացման ընթացքը, հաց-հացաբուլկեղեն և միս տեղափոխող տրանսպորտային միջոցներին սանիտարական անձնագրերի տրամադրման, ինչպես նաև մսի վաճառքի կետերի պայմանների բարելավման ցուցանիշները: Ծառայության պետը խոսել է նաև սննդի շղթայի օպերատոր հանդիսացող արտադրություններում HACCP համակարգի ներդրման, լաբորատոր կարողությունների զարգացման, գյուղատնտեսական կենդանիների համարակալման, արտադրությունների ռեյթինգավորման, մոնիթորինգային ծրագրերի իրականացման մասին՝ շեշտելով, որ դրանք կապահովեն ոլորտի առավել վերահսկելիությունը, ՍԱՊԾ գործողությունների թափանցիկությունը և, որ ամենակարևորն է, կտան սննդամթերքի անվտանգության լրացուցիչ երաշխիքներ:

Հասարակական կազմակերպություների ներկայացուցիչների կողմից բարձրացվել են հարցեր սննդամթերքի մակնշման, հանրակրթական կառույցներում սննդի վերահսկողության արդյունավետ գործիքների մշակման ու մեխանիզմների ակտիվացման, սննդամթերքի կեղծումների դեմ համակարգային լուծումներ գտնելու մասին: Հնչել է առաջարկություն թիրախային ոլորտները հստակեցնելու, ռեսուրսները ճիշտ ու նպատակային բաշխելու, 2018թ. մոնիթորինգային ծրագրերում նոր ուղղություններ ավելացնելու վերաբերյալ: Ծառայության պետը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ցանկացած ձևաչափով՝ ընդգծելով, որ միայն խնդիրն արձանագրելով դրանք լուծում չեն ստանալու. անհրաժեշտ է բացահայտել, թե շղթայի որ օղակում է առաջացել խախտումը, տալ համակարգային լուծումներ, ինչն էլ պահանջում է շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավվածությունն ու ջանքերը: Այս համատեքստում կարևորվել է հանրային ու պետական վերահսկողության մեկտեղումը՝ սպառողին առավելագույնս պաշտպանելու նպատակով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Շիրակում և Արմավիրում հակակարկտային կայանքների միջոցով չորրորդ կարգի կարկտավտանգավոր ամպեր են ներգործության ենթարկվել, արձակվել է 13000-ից ավելի կրակոց
18 Օգոստոսի 2018 - 23:14
Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների՝ կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի Ապարան և Շիրակի մարզի Աղին համայնքների չպաշտպանվող տարածքներում:
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
18 Օգոստոսի 2018 - 23:10
Օգոստոսի 18-ին՝ ժամը 21:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Համշենի բարբառը Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող 18 լեզուներից մեկն է
18 Օգոստոսի 2018 - 23:03
Հայոց լեզվի Համշենի բարբառը 18 լեզուներից մեկն է, որը Թուրքիայում վերացման վտանգի տակ է: Այս մասին են վկայում վերացման վտանգի տակ գտնվող աշխարհի լեզուների քարտեզի տվյալները, հաղորդում է Horizon Weekly-ն:
Մկրտիչ Արզումանյանի նոր հումորային գրառումը Պարույր Սեւակի ոճով
18 Օգոստոսի 2018 - 22:50
Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանի Instagram-ի էջը, կարծես, սթրեսի կամ լարվածության դեմ պայքարի լավագույն միջոցներից է:
Ինչու պետք է ամեն օր բանան ուտել
18 Օգոստոսի 2018 - 22:32
Ամեն օր սննդակարգում բանան ներառելով՝ մարդու օրգանիզմը հսկայական քանակությամբ միկրոէլեմենտներ և վիտամիններ կստանա՝ գրում է hronika.info-ն:
Ամերիկացին մոտ 200 000 դոլար է ծախսել վիրահատությունների վրա՝ Մադոննային նմանվելու համար
18 Օգոստոսի 2018 - 22:22
Լոս Անջելեսի բնակիչ Ադամ Գուերան տասնյակ հազարավոր դոլարներ է ծախսել պլաստիկ վիրահատությունների համար, որպեսզի արտաքնապես նմանվի երգչուհի Մադոննային:
Հրապուրիչ Քիմ Քարդաշյանը ցնցել է Մայամին շքեղ ամառային զգեստով
18 Օգոստոսի 2018 - 22:19
Քիմ Քարդաշյանը շարունակում է վայելել իր հանգիստը Մայամիում:
Երկարակյաց կանանց դուստրերը նույնպես երկար կապրեն. հետազոտություն
18 Օգոստոսի 2018 - 22:12
Կանայք, ում մայրերը ապրել են 90 տարեկանից ավելի, նույնպես երկարակյաց դառնալու լավ հնարավորություն ունեն: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Age and Ageing ամսագրում:
Կրծկալները կանանց անդառնալի վնաս են հասցնում
18 Օգոստոսի 2018 - 22:10
Գոտիները, ներքնազգեստը, գլխարկները, պայուսակները զգեստապահարանի այս բոլոր պարագաները կարող են ֆիզիկական ցավ պատճառել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 13218
 
Լրահոս`