Facebook   Twitter
 
ՍԱՊԾ-ն հանրային քննարկում է անցկացրել

ՍԱՊԾ-ն հանրային քննարկում է անցկացրել

09 Փետրվարի 2018 - 23:13
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ փետրվարի 9-ին հանրային հարթակում քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրներն ու վերահսկողության բարելավմանն ուղղված քայլերը, անդրադարձ է եղել նաև իրականացված աշխատանքներին ու հանրային սեկտորի հետ համագործակցության հնարավորություններին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկմանը մասնակցել են սպառողների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, սննդամթերք արտադրողների միությունների, ինչպես նաև «Հետք» հետաքննող լրագրողների միության ներկայացուցիչներ, ՍԱՊԾ պատասխանատու պաշտոնյաներ:

Հասարակական հատվածին են ներկայացվել «Հետք» էլեկտրոնային կայքում հրապարակված՝ թթվասերի փորձաքննության ցուցանիշների հիման վրա Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կատարված վերահսկողության օպերատիվ արդյունքները, այն խնդիրները, որոնք բացահայտվել են կաթնամթերքի շուկայում և որոնք կարող էին հանգեցնել այդօրինակ խախտումների: Պետական վերահսկողության միջոցառումների շրջանակներում արձանագրվել են համակարգային մի շարք խնդիրներ, որոնք բնորոշ են գրեթե բոլոր արտադրողներին. կաթի մթերում առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, կաթի մթերման գործընթացի կազմակերպման, մնացորդային նյութերի, ինչպես նաև արտադրական պրոցեսների նկատմամբ ոչ պատշաճ փաստաթղթավորված և թերի հսկողություն (դիտարկումներ են իրականացվել այն բոլոր կազմակերպություններում, որոնց արտադրանքում «Հետք»-ն արձանագրել էր անհամապատասխանություններ՝ «Չանախ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Էջմիածին կաթ» ՍՊԸ, «Թամարա» ՍՊԸ, «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Պարգև» ՍՊԸ): ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանի բնորոշմամբ՝ սա արտադրողների մոտ որակի կառավարման համակարգերի բացակայության կամ, առկայության դեպքում, թերի կիրառման արդյունք է: Ծառայությունը թթվասերի նմուշների փորձաքննությունների ամբողջական պատկերը կհրապարակի ամփոփելուց անմիջապես հետո: Քննարկման մասնակիցները փաստել են, որ հանրային հատվածի ակտիվ ներգարվվածությունն անհրաժեշտ նախապայման է արձանագրված խնդիրները վերացնելու արդյունավետ մեխանիզմներ գտնելու հարցում:

Կաթնամթերքի շուկան, որպես բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտ, Ծառայության հսկողության առաջնահերթ ուղղություններից է եղել նաև անցյալ տարի: Միայն 2017 թվականին այս ոլորտում իրականացվել է 66 ստուգում և 14 դիտարկում. հայտնաբերվել է հիգիենայի խախտման 35, դեռատիզացիայի բացակայության 14, անձնակազմի բուժզննության խախտման 18, հումքի անվտանգության փաստաթղթերի բացակայության 25, փոխադրամիջոցի անհամապատասխանության 4 և լաբորատոր հսկողության բացակայության 15 դեպք: Խախտումների հիմքով կայացվել է արտադրական գործունեությունը կամ դրա առանձին գործառույթը կասեցնելու 22 որոշում, անձանց ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին 18 որոշում: Բազմաթիվ են եղել մակնշման անհամապատասխանությունները. տրվել են հանձնարարականներ, հայտնաբերված բոլոր խախտումները վերացվել են:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը ներկայացրել է այն բոլոր ծրագրերը, որոնք միտված են թե վերը նշված խնդիրների լուծմանը, թե, ընդհանրապես, սննդամթերքի անվտանգության բարելավմանը: Ամփոփ հաշվետվություն է ներկայացվել նաև 2017թ. վերահսկողության արդյունքների ու մեկնարկած ծրագրերի մասին: Ներկաների կողմից դրական է գնահատվել հատկապես սպանդանոցային մորթի անցման ծրագրերի իրականացման ընթացքը, հաց-հացաբուլկեղեն և միս տեղափոխող տրանսպորտային միջոցներին սանիտարական անձնագրերի տրամադրման, ինչպես նաև մսի վաճառքի կետերի պայմանների բարելավման ցուցանիշները: Ծառայության պետը խոսել է նաև սննդի շղթայի օպերատոր հանդիսացող արտադրություններում HACCP համակարգի ներդրման, լաբորատոր կարողությունների զարգացման, գյուղատնտեսական կենդանիների համարակալման, արտադրությունների ռեյթինգավորման, մոնիթորինգային ծրագրերի իրականացման մասին՝ շեշտելով, որ դրանք կապահովեն ոլորտի առավել վերահսկելիությունը, ՍԱՊԾ գործողությունների թափանցիկությունը և, որ ամենակարևորն է, կտան սննդամթերքի անվտանգության լրացուցիչ երաշխիքներ:

Հասարակական կազմակերպություների ներկայացուցիչների կողմից բարձրացվել են հարցեր սննդամթերքի մակնշման, հանրակրթական կառույցներում սննդի վերահսկողության արդյունավետ գործիքների մշակման ու մեխանիզմների ակտիվացման, սննդամթերքի կեղծումների դեմ համակարգային լուծումներ գտնելու մասին: Հնչել է առաջարկություն թիրախային ոլորտները հստակեցնելու, ռեսուրսները ճիշտ ու նպատակային բաշխելու, 2018թ. մոնիթորինգային ծրագրերում նոր ուղղություններ ավելացնելու վերաբերյալ: Ծառայության պետը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ցանկացած ձևաչափով՝ ընդգծելով, որ միայն խնդիրն արձանագրելով դրանք լուծում չեն ստանալու. անհրաժեշտ է բացահայտել, թե շղթայի որ օղակում է առաջացել խախտումը, տալ համակարգային լուծումներ, ինչն էլ պահանջում է շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավվածությունն ու ջանքերը: Այս համատեքստում կարևորվել է հանրային ու պետական վերահսկողության մեկտեղումը՝ սպառողին առավելագույնս պաշտպանելու նպատակով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երևանի կենտրոնում BMW X5-երի մասնակցությամբ խոշոր ավտովթարից. վիրավորների մեջ է հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր որդին
23 Փետրվարի 2018 - 20:44
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է երեկ՝ փետրվարի 22-ին, Երևանի Զաքյան և Խորենացի փողոցների խաչմերուկում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և BMW X5-ի և Lexus-ի վարորդների ինքնությունը։
«Երկիր ծիրանիի» մասնակցությամբ միջադեպով կասկածյալ դեռ չկա. Կուսակցությունը դատապարտում է
23 Փետրվարի 2018 - 20:33
Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) խմբակցության անդամների կողմից «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների դեմ քրեորեն հետապնդելի արարքներ կատարելուց հետո մինչ օրս որևիցե մի անձ որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված չէ:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
23 Փետրվարի 2018 - 20:26
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 25-ից
Այս կինը հղի էր եռյակով, բայց ճակատագիրը դաժան փորձություն էր պատրաստել նրա համար (Լուսանկարներ)
23 Փետրվարի 2018 - 20:22
Խլոյա Դանստանը երջանիկ հղի կին էր, ում որովայնում 3 նոր կյանք էր զարգանում: Հետազոտությունները ցույց տվեցին, որ նրա արգանդում 2 տղա և մեկ աղջիկ է մեծանում։
Ծնվելուց մի քանի օր հետո երեխա է մահացել. պատճառը սրտի արատն էր. բժիշկներ
23 Փետրվարի 2018 - 20:19
Հունվարի 25-ին Էջմիածնում ծնված եւ մի քանի օր հետո մահացած նորածնի մոտ սրտի բնածին արատ է եղել եւ ներարգանդային ինֆեկցիա: Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեցին Էջմիածնի ծննդատնից, երեխան անհաս է ծնվել՝ հղիության 36-րդ շաբաթում, ունեցել է 2200 գրամ քաշ:
Այս տղան 60.000 դոլար է ծախսել իդեալական հետույք ունենալու համար, իսկ դուք կնայեք դրան ու կասեք...
23 Փետրվարի 2018 - 20:15
Բոսթոնի բնակիչ 26-ամյա Ջոու Պրիկսի զբաղմունքը պիրսինգի, դաջվածքների ու պլաստիկ վիրահատության միջոցով մարմինը ձևափոխելն է։
Տեսեք թե հարսանիքի ժամանակ ինչեր է ֆիքսել լուսանկարիչը հարս ու փեսայի փոխարեն,երիտասարդ զույգը շոկի մեջ էր (Տեսանյութ)
23 Փետրվարի 2018 - 19:53
Նորապսակներ Սթեֆ և Փոլ Ունվինները սարսափեցին, երբ լուսանկարիչ Դեյվ Կիլկորսից ստացան իրենց հարսանեկան լուսանկարները։ Նա ավելի շատ հետույքների ու կրծքերի նկարներ էր արել։
Կայացել է միջոցառում՝ նվիրված մայրենիի տոնին
23 Փետրվարի 2018 - 19:51
Նախօրեին Ստեփանակերտի Անդրեյ Սախարովի անվան համար 8 դպրոցում «Իմ սուրբ մայրենի, իմ հույսն ես դու, իմ լույսն ես դու» խորագրով համաքաղաքային դաս-միջոցառում է կայացել՝ նվիրված մայրենիի օրվան:
Հայաստանում իր տեսքով ու հագուկապով աչքի չընկնող Անժելա Սարգսյանին Ամերիկան փոխե՞ց (Տեսանյութ)
23 Փետրվարի 2018 - 19:48
Հայաստանում իր տեսքով ու հագուկապով աչքի չընկնող հայտնի դարձավ իր անվան հետ կապված սկանդալից հետո։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 10352
 
Լրահոս`
 
 
 
 
Թրամփը կատակել է իր սանրվածքի մասին
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
Ինչպե՞ս կանխել ռախիտը
Հասարակություն