Facebook   Twitter
 
Ամերիկահայ Հակոբ Յեղինյանը կաջակցի ՀՀ առողջապահության ոլորտում ներդրումային ծրագրերին

Ամերիկահայ Հակոբ Յեղինյանը կաջակցի ՀՀ առողջապահության ոլորտում ներդրումային ծրագրերին

09 Փետրվարի 2018 - 23:15
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Հակոբ Յեղինյանին, ով երկար տարիներ ղեկավարում է ԱՄՆ-ում գործող «Continental Advisery services» ՍՊԸ-ն։
Նա նախարարին հայտնել է, որ տարբեր երկրների կառավարություններին, վստահելի ներդրողներին և կազմակերպություններին անաչառ ֆինանսական փորձաքննություն տրամադրող և մի շարք ծրագրեր իրականացնող իրենց կազմակերպությունը պատրաստակամ է աջակցելու նաև Հայաստանի առողջապահության ոլորտում ներդրումային ծրագրերին։

Հակոբ Յեղինյանը նշել է, որ արդեն իսկ արձագանքել են գործընկեր «Հայաստան-Արցախ հիմնադրամի» նախագահ Հարութ Սասունյանի առաջարկին և առաջիկայում կաջակցեն մարդասիրական օգնության դեղերն ու սարքավորումներն ԱՄՆ-ից տեղափոխելուն։ Նախկինում այդ ծախսերը հոգացել է բարերար Քըրք Քրքորյանը։

Լևոն Ալթունյանը հակիրճ ներկայացրել է առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները` շեշտադրելով այն ծրագրերը, որոնք կարող են հետաքրքրել արտասահմանյան ներդրողներին և մասնագետներին։ Նախարարը ներկայացրել է մարզային և Երևանի առանձին հիվանդանոցներ կոնցեսիոն կառավարման հանձնելու, էլեկտրոնային առողջապահական համակարգի ընդլայնման նպատակով բուժաշխատողներին ուսուցանելու, առողջ ապրելակերպի, մասնավորապես` ծխախոտի դեմ պայքարի ծրագրերը։

«Եվրոպայում քաղցկեղի դեմ պայքարի գործում առաջատար կենտրոնի` Փարիզի «Գյուստավ Ռուսսի» ուռուցքաբանական ինստիտուտի հետ մենք պայմանավորվել ենք Հայաստան բերել ֆրանսիական ճանաչված բրենդը։ Նրանք պատրաստ են քաղցկեղի բուժման նորագույն մեթոդներով ու առաջատար մոդելներով, թիրախային կրթական և այլ ծրագրերով մեր երկրում զարգացնել ուռուցքաբանական ծառայությունները։ Մենք կարող ենք համագործակցել նաև այս ոլորտում»,-ասել է Լևոն Ալթունյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք այլ հարցեր ևս։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Աղաղակող կուսակցություն չենք եւ երբեք էլ կոմունիստական բաներ չենք ասում»
06 Մարտի 2014 - 17:05
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այդպես հստակ պատասխան չտևեց HayNews.am–ի այն հարցին՝ ինչո՞ւ իշխող կուսակցությունը կամ որևէ պատկան մարմին որևէ հայտարարություն չհնչեցրեց Ադրբեջանում գերեվարված Մամիկոն Խոջոյանի հետ կապված:
Ղրիմում ծեծի են ենթարկվել Femen-ի ակտիվիստները «Կանգ առ, Պուտին» ակցիայի համար
06 Մարտի 2014 - 17:00
Այսօր Femen-ի ակտիվիստները հայտնվել են Ղրիմում:
Զարմանահրաշ կիրճը (ֆոտոշարք)
06 Մարտի 2014 - 16:56
Անծիլոպ կիրճը գտնվում է ԱՄՆ- ի հարավ-արեւմտյան հատվածում` Պեյդջ քաղաքին զուգահեռ:
Անջելինա Ջոլին Մալեֆիսենտեի կերպարով հայտնվել է Entertainment Weekly-ի շապիկին
06 Մարտի 2014 - 16:52
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին չար կախարդ Մալիֆեսենտեի կերպարով հայտնվել է Entertainment Weekly ամսագրի նոր համարում:
Շվեյցարիայում պահանջում են ճանաչել իսլամը
06 Մարտի 2014 - 16:45
Շվեյցարիայում ապրում է մոտ 400 հազար մուսուլման:
«Որոշել ենք կանանց տոների առթիվ նվեր անել՝ անվճար դարձնելով բոլոր բժշկական ծառայությունները, բացի կոսմետիկ վիրահատություններից»
06 Մարտի 2014 - 16:36
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունում է, որ օրերս կասեցրած որոշումը լիովին չէ:
12-ամյա աղջկա մայրը վերջինիս աչքի առաջ իր սիրեկանի հետ սեռական հարաբերություններ է ունեցել
06 Մարտի 2014 - 16:14
Հանրությունը որոշ ժամանակ առաջ ցնցվեց սեռական բնույթի հանցագործությունների մասին տեղեկություններից. պարզվեց, որ երեք հասուն տղամարդիկ առանձին- առանձին սեռական հարաբերություն են ունեցել նույն անչափահասի հետ՝ հետանցքից, գրում է «Փաստինֆո»-ն:
«Եթե Տեր-Պետրոսյանն ասում է` Ծառուկյանն ինչով է պակաս Իվանիշվիլիից, ես էլ ասում եմ` մի բան էլ ավել է»
06 Մարտի 2014 - 16:06
ՀՀԿ–ին չի վախեցնում ընդդիմադիր եւ այլընտրանք ուժերի սերտ համագործակցությունը:
Ջեսիկա Ալբայի մերկապարը «Մեղքերի քաղաքը-2» ֆիլմում (տեսանյութ)
06 Մարտի 2014 - 16:00
2005 թ.-ի «Մեղքերի քաղաքը» ֆիլմը հիշվեց առաջին հերթին Ջեսիկա Ալբայի պարով բարի սեղանին:
1 | 10091 | 10092 | 10093 | 10094 | 10095 | 10096 | 10097 | 10098 | 10099 | 10100 | 10101 | 10102 | 10103 | 10104 | 10105 | 15577
 
Լրահոս`