Facebook   Twitter
 
Ամերիկահայ Հակոբ Յեղինյանը կաջակցի ՀՀ առողջապահության ոլորտում ներդրումային ծրագրերին

Ամերիկահայ Հակոբ Յեղինյանը կաջակցի ՀՀ առողջապահության ոլորտում ներդրումային ծրագրերին

09 Փետրվարի 2018 - 23:15
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Հակոբ Յեղինյանին, ով երկար տարիներ ղեկավարում է ԱՄՆ-ում գործող «Continental Advisery services» ՍՊԸ-ն։
Նա նախարարին հայտնել է, որ տարբեր երկրների կառավարություններին, վստահելի ներդրողներին և կազմակերպություններին անաչառ ֆինանսական փորձաքննություն տրամադրող և մի շարք ծրագրեր իրականացնող իրենց կազմակերպությունը պատրաստակամ է աջակցելու նաև Հայաստանի առողջապահության ոլորտում ներդրումային ծրագրերին։

Հակոբ Յեղինյանը նշել է, որ արդեն իսկ արձագանքել են գործընկեր «Հայաստան-Արցախ հիմնադրամի» նախագահ Հարութ Սասունյանի առաջարկին և առաջիկայում կաջակցեն մարդասիրական օգնության դեղերն ու սարքավորումներն ԱՄՆ-ից տեղափոխելուն։ Նախկինում այդ ծախսերը հոգացել է բարերար Քըրք Քրքորյանը։

Լևոն Ալթունյանը հակիրճ ներկայացրել է առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները` շեշտադրելով այն ծրագրերը, որոնք կարող են հետաքրքրել արտասահմանյան ներդրողներին և մասնագետներին։ Նախարարը ներկայացրել է մարզային և Երևանի առանձին հիվանդանոցներ կոնցեսիոն կառավարման հանձնելու, էլեկտրոնային առողջապահական համակարգի ընդլայնման նպատակով բուժաշխատողներին ուսուցանելու, առողջ ապրելակերպի, մասնավորապես` ծխախոտի դեմ պայքարի ծրագրերը։

«Եվրոպայում քաղցկեղի դեմ պայքարի գործում առաջատար կենտրոնի` Փարիզի «Գյուստավ Ռուսսի» ուռուցքաբանական ինստիտուտի հետ մենք պայմանավորվել ենք Հայաստան բերել ֆրանսիական ճանաչված բրենդը։ Նրանք պատրաստ են քաղցկեղի բուժման նորագույն մեթոդներով ու առաջատար մոդելներով, թիրախային կրթական և այլ ծրագրերով մեր երկրում զարգացնել ուռուցքաբանական ծառայությունները։ Մենք կարող ենք համագործակցել նաև այս ոլորտում»,-ասել է Լևոն Ալթունյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք այլ հարցեր ևս։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ցավոք սրտի, դա երեւի միակ բացասական երեւույթը չէ, որ վնասում է մեր պետության եւ ազգային իմիջին. Արմեն Սարգսյանը՝ Երեւանի քաղաքապետարանի միջադեպի մասին
22 Փետրվարի 2018 - 23:18
Ինձ համար որեւէ բռնություն անընդունելի է: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Երեւանի քաղաքապետարանի միջադեպը։
Վրաստանի ՆԳ նախարարը կայցելի Հայաստան
22 Փետրվարի 2018 - 23:16
Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան վաղը կայցելի Հայաստան։ Այդ մասին հայտնում է ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
Թրամփն առաջարկել է զինել ուսուցիչներին
22 Փետրվարի 2018 - 23:13
ԱՄՆ նախագա Դոնալդ Թրամփը առաջարկել է դպրոցի աշխատողներին զենք կրել: Այս մասին նա հայտարարել է Ֆլորիդա նահանգի Փարքլենդի դպրոցում հրաձգության արդյունքում ողջ մնացածների հետ հանդիպման ընթացքում, փոխանցում է Lenta.ru-ն:
Մեծ խնդիր է դրվում չորրորդ նախագահի վրա՝ ինչ-որ ձևով ձևավորել նոր նախագահի կերպարը. Արմեն Սարգսյան
22 Փետրվարի 2018 - 23:06
Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը կարծում է, որ Սահմանադրությամբ հաջորդ նախագահի վրա ոչ միայն նոր, խորհրդարանական նախագահի մշակույթի ստեղծման, այլև նոր նախագահի կերպարը, նրա լիազորությունները, նրա ներկայությունը ձևավորելու խնդիր է դրված: Այս մասին Սարգսյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Կալանավորվել է պաշտոնեական դիրքի չարաշահման և կաշառք վերցնելու համար
22 Փետրվարի 2018 - 23:03
Պաշտոնեական դիրքի չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լևոն Գրիգորյանն իր վարույթում քննվող քրեական գործով Ռ. Հ.-ի օգտին ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել:
Ցուցահանդես «Արևմտյան Հայաստանը մինչև 1915 թվականի լուսանկարներում» խորագրով (Լուսանկարներ)
22 Փետրվարի 2018 - 22:55
Հրապարակախոս, լրագրող, արձակագիր Բակուր Կարապետյանի նախաձեռնությամբ Թերլեմեզյան ցուցասրահում բացվեց «Արևմտյան Հայաստանը մինչև 1915 թվականի լուսանկարներում» խորագրով ցուցահանդեսը:
Դա ռեգրես է. Էդմոն Մարուքյանը՝ Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու մասին
22 Փետրվարի 2018 - 22:48
HayNews.am-ի «Խորհրդարանը՝ ներսից» շարքը ներկայացնում է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին։
«Դեպի Եվրատեսիլ». երկրորդ կիսաեզրափակիչ համերգը. Ուղիղ
22 Փետրվարի 2018 - 22:38
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչ համերգն է մեկնարկել, որի ընթացքում տասը մասնակից պայքարելու են փետրվարի 25-ին կայանալիք եզրափակիչում ելույթ ունենալու համար:
Գիտե՞ք արդյոք, որ կաղամբի տերևները օժտված են հազը բուժելու արագ և հրաշալի հատկությամբ. իսկ պատրաստելը շատ հեշտ է
22 Փետրվարի 2018 - 22:23
Անպայման պահեք ձեր մոտ այս տեղեկությունը, որպեսզի չկորցնեք այն։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 10332
 
Լրահոս`
Կգործարկվեն Յարոսլավլ-Երևան չվերթները
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մերկ սելֆի՝ Մադոննայից (Լուսանկարներ)
Միջազգային, Հասարակություն
 
Արսենալ-Էստերսունդ. ուղիղ հեռարձակում
Միջազգային, Սպորտ, Հասարակություն
 
 
Արարատը նոր համալրում ունի
Սպորտ, Հասարակություն
 
 
 
 
 
Վրաստանի ՆԳ նախարարը կայցելի Հայաստան
Հասարակություն, Քաղաքական