Facebook   Twitter
 
Ամերիկահայ Հակոբ Յեղինյանը կաջակցի ՀՀ առողջապահության ոլորտում ներդրումային ծրագրերին

Ամերիկահայ Հակոբ Յեղինյանը կաջակցի ՀՀ առողջապահության ոլորտում ներդրումային ծրագրերին

09 Փետրվարի 2018 - 23:15
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Հակոբ Յեղինյանին, ով երկար տարիներ ղեկավարում է ԱՄՆ-ում գործող «Continental Advisery services» ՍՊԸ-ն։
Նա նախարարին հայտնել է, որ տարբեր երկրների կառավարություններին, վստահելի ներդրողներին և կազմակերպություններին անաչառ ֆինանսական փորձաքննություն տրամադրող և մի շարք ծրագրեր իրականացնող իրենց կազմակերպությունը պատրաստակամ է աջակցելու նաև Հայաստանի առողջապահության ոլորտում ներդրումային ծրագրերին։

Հակոբ Յեղինյանը նշել է, որ արդեն իսկ արձագանքել են գործընկեր «Հայաստան-Արցախ հիմնադրամի» նախագահ Հարութ Սասունյանի առաջարկին և առաջիկայում կաջակցեն մարդասիրական օգնության դեղերն ու սարքավորումներն ԱՄՆ-ից տեղափոխելուն։ Նախկինում այդ ծախսերը հոգացել է բարերար Քըրք Քրքորյանը։

Լևոն Ալթունյանը հակիրճ ներկայացրել է առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները` շեշտադրելով այն ծրագրերը, որոնք կարող են հետաքրքրել արտասահմանյան ներդրողներին և մասնագետներին։ Նախարարը ներկայացրել է մարզային և Երևանի առանձին հիվանդանոցներ կոնցեսիոն կառավարման հանձնելու, էլեկտրոնային առողջապահական համակարգի ընդլայնման նպատակով բուժաշխատողներին ուսուցանելու, առողջ ապրելակերպի, մասնավորապես` ծխախոտի դեմ պայքարի ծրագրերը։

«Եվրոպայում քաղցկեղի դեմ պայքարի գործում առաջատար կենտրոնի` Փարիզի «Գյուստավ Ռուսսի» ուռուցքաբանական ինստիտուտի հետ մենք պայմանավորվել ենք Հայաստան բերել ֆրանսիական ճանաչված բրենդը։ Նրանք պատրաստ են քաղցկեղի բուժման նորագույն մեթոդներով ու առաջատար մոդելներով, թիրախային կրթական և այլ ծրագրերով մեր երկրում զարգացնել ուռուցքաբանական ծառայությունները։ Մենք կարող ենք համագործակցել նաև այս ոլորտում»,-ասել է Լևոն Ալթունյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք այլ հարցեր ևս։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ոստիկանները բացահայտել են 27 տարի առաջ կատարված տրակտորի գողության դեպքը. գողություն կատարողը տարիներ առաջ մահացել է
20 Փետրվարի 2019 - 09:41
1992 թվականի ապրիլին Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում անձնական ունեցվածքի գողություն էր կատարվել։ Գողոնը տրակտոր էր։ Դեպքի առթիվ Թումանյանի շրջանի ներքին գործերի բաժնում քրեական գործ էր հարուցվել։
Հալեպում պայթեցված հայկական եկեղեցին վերականգնումից հետո կբացվի գարնանը
20 Փետրվարի 2019 - 09:39
Հալեպի 40 նահատակների մայր տաճարում վերականգնումից հետո առաջին պատարագը տեղի կունենա մարտ-ապրիլին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
YouTube-ում բացահայտել են մանկապիղծների մի ամբողջ խմբակցության
20 Փետրվարի 2019 - 09:33
Բլոգեր Մեթ Ուոթսոնը հայտարարել է, որ կարողացել է բացահայտել մանկապիղծների մի ամբողջ խմբակցության: Նա այս մասին հայտնել է իր ալիքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մեկ եվրոն վաճառվում է 559 դրամ առավելագույն փոխարժեքով. արտարժույթի փոխարժեքները
20 Փետրվարի 2019 - 09:09
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքներ փետրվարի 20-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Փետրվարի 20-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
20 Փետրվարի 2019 - 09:07
ԽՈՅԵՐ
Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20 Փետրվարի 2019 - 08:30
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Սոցիալական արդարության համաշխարհային օր
20 Փետրվարի 2019 - 08:24
Սոցիալական արդարության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի՝ սկսած 2009 թվականից։
Եղանակը Հանրապետությունում
20 Փետրվարի 2019 - 00:03
Փետրվարի 20-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարեւմտյան, 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով:
Հայտնի է տեսողության կորստի անսպասելի պատճառը
19 Փետրվարի 2019 - 23:58
ԱՄՆ Ռաթգերի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ օրական 20-ից ավելի սիգարետ ծխելը նպաստում է գունային տեսողության կորստին: Այս մասին հաղորդվում է EurekAlert-ի մամլո հաղորդագրությունում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 15594
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հմայիչ Հասմիկ Խոջյանը՝ նոր կերպարում
Մշակույթ, Հասարակություն