Facebook   Twitter
 
Ամերիկահայ Հակոբ Յեղինյանը կաջակցի ՀՀ առողջապահության ոլորտում ներդրումային ծրագրերին

Ամերիկահայ Հակոբ Յեղինյանը կաջակցի ՀՀ առողջապահության ոլորտում ներդրումային ծրագրերին

09 Փետրվարի 2018 - 23:15
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Հակոբ Յեղինյանին, ով երկար տարիներ ղեկավարում է ԱՄՆ-ում գործող «Continental Advisery services» ՍՊԸ-ն։
Նա նախարարին հայտնել է, որ տարբեր երկրների կառավարություններին, վստահելի ներդրողներին և կազմակերպություններին անաչառ ֆինանսական փորձաքննություն տրամադրող և մի շարք ծրագրեր իրականացնող իրենց կազմակերպությունը պատրաստակամ է աջակցելու նաև Հայաստանի առողջապահության ոլորտում ներդրումային ծրագրերին։

Հակոբ Յեղինյանը նշել է, որ արդեն իսկ արձագանքել են գործընկեր «Հայաստան-Արցախ հիմնադրամի» նախագահ Հարութ Սասունյանի առաջարկին և առաջիկայում կաջակցեն մարդասիրական օգնության դեղերն ու սարքավորումներն ԱՄՆ-ից տեղափոխելուն։ Նախկինում այդ ծախսերը հոգացել է բարերար Քըրք Քրքորյանը։

Լևոն Ալթունյանը հակիրճ ներկայացրել է առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները` շեշտադրելով այն ծրագրերը, որոնք կարող են հետաքրքրել արտասահմանյան ներդրողներին և մասնագետներին։ Նախարարը ներկայացրել է մարզային և Երևանի առանձին հիվանդանոցներ կոնցեսիոն կառավարման հանձնելու, էլեկտրոնային առողջապահական համակարգի ընդլայնման նպատակով բուժաշխատողներին ուսուցանելու, առողջ ապրելակերպի, մասնավորապես` ծխախոտի դեմ պայքարի ծրագրերը։

«Եվրոպայում քաղցկեղի դեմ պայքարի գործում առաջատար կենտրոնի` Փարիզի «Գյուստավ Ռուսսի» ուռուցքաբանական ինստիտուտի հետ մենք պայմանավորվել ենք Հայաստան բերել ֆրանսիական ճանաչված բրենդը։ Նրանք պատրաստ են քաղցկեղի բուժման նորագույն մեթոդներով ու առաջատար մոդելներով, թիրախային կրթական և այլ ծրագրերով մեր երկրում զարգացնել ուռուցքաբանական ծառայությունները։ Մենք կարող ենք համագործակցել նաև այս ոլորտում»,-ասել է Լևոն Ալթունյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք այլ հարցեր ևս։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նա իր կյանքը չէր ապահովագրի 1,75 մլն դոլարով, եթե իմանար՝ ինչի է ընդունակ կինը
17 Փետրվարի 2019 - 15:34
49-ամյա Դենիզ Ուիլյամսին դատապարտել են ցմահ ազատազրկման. նա ծրագրել էր ամուսնու սպանությունը՝ հարստանալու նպատալով: Քիլլերի դերում հանդես է եկել զոհի լավագույն ընկերը, որը դատապարտվածի նկատմամբ տածել է ռոմանտիկ զգացմունքներ:
Աշոցքում համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում է 7, Հառիճում՝ 2 թեկնածու
17 Փետրվարի 2019 - 15:32
Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում փետրվարի 17-ին արտահերթ ընտրություններ են: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար 7 թեկնածու է պայքարում:
Ռուսաստանի Թվային զարգացման նախարարության շենքում քաղաքացին կռվի է բռնվել անվտանգության աշխատակցի հետ ու հանկարծամահ եղել
17 Փետրվարի 2019 - 15:31
Ռուսաստանի Թվային զարգացման նախարարության շենքում մահացել է տղամարդ, որը ծեծկռտուքի մեջ էր մտել տեղի անվտանգության աշխատակցի հետ, այս մասին հաղորդում է lenta.ru-ն ՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
«Այլանդակել է իրեն»․ երկրպագուները քննադատել են Բարանովսկայայի նոր սանրվածքը
17 Փետրվարի 2019 - 15:28
Հաղորդավարուհի Յուլիա Բարանովսկայան որոշել է երկրպագուների հետ կիսվել գեղեցկության սրահ այցի արդյունքներով։
Երեւանյան բնակարաններից մեկում կիսաքայքայված դի է հայտնաբերվել
17 Փետրվարի 2019 - 15:15
Փետրվարի 17-ին, ժամը 10:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 16 թաղամասի թիվ 33 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սերբիայի նախագահը վերահաստատել է Հայաստանում դեսպանություն բացելու մտադրությունը
17 Փետրվարի 2019 - 14:56
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մյունխենում հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հետ։ Այս մասին HayNews.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հայկական պատվո պահակախումբն ու նվագախումբը Աբու Դաբիում՝ Ռազմարդյունաբերական ցուցահանդեսի բացմանը (Տեսանյութ)
17 Փետրվարի 2019 - 14:49
Աբու Դաբիում ընթանում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի աշխատանքային այցը։
Մթնոլորտում մեթանի մակարդակի կտրուկ աճը սպառնում է մոլորակի կլիմային. գիտնականներ
17 Փետրվարի 2019 - 14:28
Գիտնականները նախազգուշացնում են, որ մթնոլորտում մեթանի կտրուկ աճը կարող է ողբերգական հետեւանքներ թողնել մոլորակի կլիմայի վրա եւ խոչընդոտել գլոբալ ջերմաստիճանը պահպանելու բոլոր փորձերը, քանի որ վերջարդյունքում այն կարող է բարձրանալ ավելի քան 2 աստիճանով ըստ Ցելսիուսի, հաղորդում է The Guardian-ը:
Կադրային ապաշնորհ քաղաքականությունը կքանդի այն ամենը ինչի վրա կառուցվեց այս իշխանափոխությունը. Վահան Բաբայան
17 Փետրվարի 2019 - 14:23
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 15561
 
Լրահոս`