Facebook   Twitter
 
Ամերիկահայ Հակոբ Յեղինյանը կաջակցի ՀՀ առողջապահության ոլորտում ներդրումային ծրագրերին

Ամերիկահայ Հակոբ Յեղինյանը կաջակցի ՀՀ առողջապահության ոլորտում ներդրումային ծրագրերին

09 Փետրվարի 2018 - 23:15
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Հակոբ Յեղինյանին, ով երկար տարիներ ղեկավարում է ԱՄՆ-ում գործող «Continental Advisery services» ՍՊԸ-ն։
Նա նախարարին հայտնել է, որ տարբեր երկրների կառավարություններին, վստահելի ներդրողներին և կազմակերպություններին անաչառ ֆինանսական փորձաքննություն տրամադրող և մի շարք ծրագրեր իրականացնող իրենց կազմակերպությունը պատրաստակամ է աջակցելու նաև Հայաստանի առողջապահության ոլորտում ներդրումային ծրագրերին։

Հակոբ Յեղինյանը նշել է, որ արդեն իսկ արձագանքել են գործընկեր «Հայաստան-Արցախ հիմնադրամի» նախագահ Հարութ Սասունյանի առաջարկին և առաջիկայում կաջակցեն մարդասիրական օգնության դեղերն ու սարքավորումներն ԱՄՆ-ից տեղափոխելուն։ Նախկինում այդ ծախսերը հոգացել է բարերար Քըրք Քրքորյանը։

Լևոն Ալթունյանը հակիրճ ներկայացրել է առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները` շեշտադրելով այն ծրագրերը, որոնք կարող են հետաքրքրել արտասահմանյան ներդրողներին և մասնագետներին։ Նախարարը ներկայացրել է մարզային և Երևանի առանձին հիվանդանոցներ կոնցեսիոն կառավարման հանձնելու, էլեկտրոնային առողջապահական համակարգի ընդլայնման նպատակով բուժաշխատողներին ուսուցանելու, առողջ ապրելակերպի, մասնավորապես` ծխախոտի դեմ պայքարի ծրագրերը։

«Եվրոպայում քաղցկեղի դեմ պայքարի գործում առաջատար կենտրոնի` Փարիզի «Գյուստավ Ռուսսի» ուռուցքաբանական ինստիտուտի հետ մենք պայմանավորվել ենք Հայաստան բերել ֆրանսիական ճանաչված բրենդը։ Նրանք պատրաստ են քաղցկեղի բուժման նորագույն մեթոդներով ու առաջատար մոդելներով, թիրախային կրթական և այլ ծրագրերով մեր երկրում զարգացնել ուռուցքաբանական ծառայությունները։ Մենք կարող ենք համագործակցել նաև այս ոլորտում»,-ասել է Լևոն Ալթունյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք այլ հարցեր ևս։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վերականգնումից հետո բացվել է Տաթևի Սուրբ Աստվածածին եկեղեցին
17 Հոկտեմբերի 2018 - 18:58
IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագիրը փոխել է Տաթևը՝ այն դարձնելով տարածաշրջանի մշակութային, զբոսաշրջային և հոգևոր կենտրոն։ Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Տաթևի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծումը։ Ամբողջական վերականգնումից հետո եկեղեցին վերաբացվել է այցելուների համար։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱԳԾ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին
17 Հոկտեմբերի 2018 - 18:55
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին:
Նիդերլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչների հետ
17 Հոկտեմբերի 2018 - 18:51
Բարձրագույն դատական խորհրդի հրավերով երկօրյա այցով Հայաստանում գտնվող Նիդերլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունը՝ երկրի Կենտրոնական տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ, հանդիպեց ՀՀ վճռաբեկ, վարչական և վարչական վերաքննիչ դատարանների նախագահների, դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հետ:
«Սերժ Սարգսյանի ստվերի տակ «պադավատներով» ման էին գալիս». Շարմազանովը՝ որոշ ՀՀԿ-ականներին. 24news.am
17 Հոկտեմբերի 2018 - 18:51
Եթե կա մարդ, ով գտնում է՝ ՀՀԿ֊ն ասելիք չունի, կարող է կուսակցական տոմսը վայր դնել, գնալ տուն: 24News-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց
17 Հոկտեմբերի 2018 - 18:47
Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանն այսօր առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանում:
Չենք հասցնի փորձագիտական եզրակացություն ստանալ Վենետիկի հանձնաժողովից. Արարատ Միրզոյան
17 Հոկտեմբերի 2018 - 18:46
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագծի վերաբերյալ չենք հասցնի փորձագիտական եզրակացություն ստանալ Վենետիկի հանձնաժողովից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։
Կառավարության հերթական նիստը տեղի կունենա վաղը
17 Հոկտեմբերի 2018 - 18:39
Կառավարության հերթական նիստը տեղի կունենա վաղը` հոկտեմբերի 18-ին: Կառավարության նիստի օրակարգում 12 հարց է ընդգրկված, ընդ որում բոլորն էլ չզեկուցվող:
Պլանային ջրանջատում Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում հոկտեմբերի 18-ին
17 Հոկտեմբերի 2018 - 18:35
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Աջափնյակ վարչական շրջանում՝ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Արևմտյան օղակաձև հատվածում ջրագծի շրջանցման պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 18-ին ժամը 10.00-22:00 կդադարեցվի Սիլիկյան թաղամասի 1, 2, 3 փողոցների, Լուկաշին թաղ. Լուկաշին ու թիվ 1, 2, 3 փողոցների, Գ. Զոհրապ, Չուխաջյան փողոցների, Հասրաթյան փողոցի 25/2, 25/4, 25/6 շենքերի ջրամատակարարումը:
Տրանսպորտի նախարարի պաշտոնակատարը կարևորել է նախարարության գործունեության շրջանակներում ԱԶԲ օժանդակությամբ իրականացվող ծրագրերը
17 Հոկտեմբերի 2018 - 18:31
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 14061
 
Լրահոս`
 
 
 
Վիդալը տուգանվել է 800 հազար եվրոյով
Սպորտ, Հասարակություն