Facebook   Twitter
 
Ամերիկահայ Հակոբ Յեղինյանը կաջակցի ՀՀ առողջապահության ոլորտում ներդրումային ծրագրերին

Ամերիկահայ Հակոբ Յեղինյանը կաջակցի ՀՀ առողջապահության ոլորտում ներդրումային ծրագրերին

09 Փետրվարի 2018 - 23:15
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Հակոբ Յեղինյանին, ով երկար տարիներ ղեկավարում է ԱՄՆ-ում գործող «Continental Advisery services» ՍՊԸ-ն։
Նա նախարարին հայտնել է, որ տարբեր երկրների կառավարություններին, վստահելի ներդրողներին և կազմակերպություններին անաչառ ֆինանսական փորձաքննություն տրամադրող և մի շարք ծրագրեր իրականացնող իրենց կազմակերպությունը պատրաստակամ է աջակցելու նաև Հայաստանի առողջապահության ոլորտում ներդրումային ծրագրերին։

Հակոբ Յեղինյանը նշել է, որ արդեն իսկ արձագանքել են գործընկեր «Հայաստան-Արցախ հիմնադրամի» նախագահ Հարութ Սասունյանի առաջարկին և առաջիկայում կաջակցեն մարդասիրական օգնության դեղերն ու սարքավորումներն ԱՄՆ-ից տեղափոխելուն։ Նախկինում այդ ծախսերը հոգացել է բարերար Քըրք Քրքորյանը։

Լևոն Ալթունյանը հակիրճ ներկայացրել է առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները` շեշտադրելով այն ծրագրերը, որոնք կարող են հետաքրքրել արտասահմանյան ներդրողներին և մասնագետներին։ Նախարարը ներկայացրել է մարզային և Երևանի առանձին հիվանդանոցներ կոնցեսիոն կառավարման հանձնելու, էլեկտրոնային առողջապահական համակարգի ընդլայնման նպատակով բուժաշխատողներին ուսուցանելու, առողջ ապրելակերպի, մասնավորապես` ծխախոտի դեմ պայքարի ծրագրերը։

«Եվրոպայում քաղցկեղի դեմ պայքարի գործում առաջատար կենտրոնի` Փարիզի «Գյուստավ Ռուսսի» ուռուցքաբանական ինստիտուտի հետ մենք պայմանավորվել ենք Հայաստան բերել ֆրանսիական ճանաչված բրենդը։ Նրանք պատրաստ են քաղցկեղի բուժման նորագույն մեթոդներով ու առաջատար մոդելներով, թիրախային կրթական և այլ ծրագրերով մեր երկրում զարգացնել ուռուցքաբանական ծառայությունները։ Մենք կարող ենք համագործակցել նաև այս ոլորտում»,-ասել է Լևոն Ալթունյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք այլ հարցեր ևս։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նամականիշի մարմամբ մեկնարկել են Թումանյանի 150 ամյակի հոբելյանական միջոցառումները
18 Փետրվարի 2019 - 17:18
Հովհաննես Թումանյանի թանգարանում, փետրվարի 18-ին տեղի է ունեցել գրողի 150-ամյակի առթիվ թողարկված հոբելյանական նամականիշի մարման արարողությունը:
Լիլուն՝ գայթակղիչ կերպարում
18 Փետրվարի 2019 - 17:15
Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն ներկայացել է գրավիչ կերպարում։
Վրաստանում մտադիր են բանակում չծառայած տղամարդկանց թույլ չտալ պետական ծառայության անցնել
18 Փետրվարի 2019 - 16:50
Վրաստանի կառավարությունն օրենքի նախագիծ է մշակել, ըստ որի՝ պարտադիր ժամկետային զինծառայություն չանցած տղամարդկանց կարգելվի աշխատանքի անցնել որպես պետծառայողներ, հաղորդում է apsny.ge կայքը:
Արտարժույթների փոխարժեքները փետրվարի 18-ի դրությամբ
18 Փետրվարի 2019 - 16:42
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 18-ին, կազմել է 487.43 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.08 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Ոստիկանությունը շարունակում է կանխարգելիչ միջոցառումները պոռնկությամբ զբաղվող անձանց շրջանում (Տեսանյութ)
18 Փետրվարի 2019 - 16:39
ՀՀ իրավապահները շարունակում են կանխարգելիչ միջոցառումները պոռնկությամբ զբաղվող անձանց շրջանում։
Արամ Ա կաթողիկոսը Տիգրան Մանսուրյանին պարգեւատրել է «Ասպետի կարգ» շքանշանով
18 Փետրվարի 2019 - 16:27
Կիրակնօրյա պատարագից հետո Արամ Ա կաթողիկոսը աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Մանսուրյանին պարգեւատրել է «Ասպետի կարգ» շքանշանով:
Կապանում 80-ամյա կինն ինքնասպան է եղել՝ թողնելով երկտող
18 Փետրվարի 2019 - 16:26
Փետրվարի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ինքնասպանություն է տեղի ունեցել։
Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է
18 Փետրվարի 2019 - 16:18
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 15577
 
Լրահոս`