Facebook   Twitter
 
Նախարար Մարտիրոսյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Սիսայդ Ստարտափ Սամիթ 2018» համաժողովին

Նախարար Մարտիրոսյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Սիսայդ Ստարտափ Սամիթ 2018» համաժողովին

09 Փետրվարի 2018 - 23:16
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Սիսայդ Ստարտափ Սամիթ 2018» կրթական բիզնես համաժողովին:
Այն անցկացվում է ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմի բարձր հովանու ներքո:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, համաժողովի աշխատանքներին մասնակցում են տարբեր երկրների 2000-ից ավելի ներկայացուցիչներ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ, ներդրողներ, ստարտափների ներկայացուցիչներ, վենչուրային ընկերություններ, փորձագետներ։

Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել նաև նախարար Վահան Մարտիրոսյանը:

Ներկայացուցչական այս միջոցառման հիմնական նպատակն է նոր հարթակ ստեղծել ստարտափների, գործարարների, ներդրողների հանդիպման, փորձի փոխանակման համար, քննարկել փոխշահավետ համագործակցության հնարավորություններ:

Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել արդեն իսկ հաջողության հասած ստարտափներ։ Նրանք ներկայացրել են իրենց փորձը, գիտելիքները, հաջողության հասնելու իրենց գրավականները: Ոլորտի տարբեր երկրներից հրավիրված փորձառու մասնագետներն էլ ստարտափների համար հատուկ աշխատաժողովներ ու դասընթացներ են անցկացրել։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ստեփանակերտում խոշոր մարզահամալիր կկառուցվի. Արայիկ Հարությունյանը բարեգործական նոր ծրագրերի մասին է հայտարարել
20 Նոյեմբերի 2018 - 17:41
Սփյուռքահայ մեր եղբայրների հետ պայմանավորվածության համաձայն՝ այս փուլում Ստեփանակերտում շուտով երկու նոր մանկապարտեզ կկառուցվի։
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը կհարվածի երկրի հեղինակությանը. Գագիկ Մինասյան
20 Նոյեմբերի 2018 - 17:32
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը կհարվածի երկրի հեղինակությանը: Այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը:
«Bryggan» մենակատարների անսամբլը երևանյան համերգից առաջ հանդես եկավ ֆլեշմոբով
20 Նոյեմբերի 2018 - 17:25
«Bryggan» մենակատարների անսամբլի երաժիշտները երևանյան համերգից առաջ հանդես եկան ինքնատիպ ձեռնարկով:
Ձեր հակակոռուպցիոն պայքարը վհուկների որս է հիշեցնում. Աշոտյան
20 Նոյեմբերի 2018 - 17:23
Շատ անհամեստ գնահատական տվեցիք ձեզ, որ 100 տոկոսով իրականացրել եք ձեր խոստումները, դա այդպես չէ։ Իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչած հայտարարությանն այսպես արձագանքեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Էրեբունու փողոցում վրաերթի ենթարկված 79-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
20 Նոյեմբերի 2018 - 17:14
Էրեբունու փողոցում վրաերթի ենթարկված տարեց տղամարդը հիվանդանոցում մահացել է:
Հայաստանը կարևորում է Խորվաթիայի հետ համագործակցության ընդլայնումը. նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել նախագահին
20 Նոյեմբերի 2018 - 17:12
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Խորվաթիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդար Սունկոն (նստավայրը՝ Աթենք):
«Գործընկերներ, սա ահազանգ է ․․․ Պատրաստվեք ․․․»
20 Նոյեմբերի 2018 - 17:02
Yerevan Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լայվի» մոնոպոլիստ ձեզ մի դիտարկեք, մի խանդեք Արփինե Հովհաննիսյանին ու Շարմազանովին. Աշոտյան
20 Նոյեմբերի 2018 - 17:02
Շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին այն հսկայական քարոզչական նյութի համար, որ տրվեց մեզ, շնորհակալություն բավականին անկեղծ խոսակցության համար մեր հանդեպ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատարի մամուլի ասուլիսին։
Մեր նպատակը հո մարդկանց բանտեր լցնելը չէ. Փաշինյան
20 Նոյեմբերի 2018 - 16:53
Հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ստեղծումն անխուսափելի քայլ է, որ մենք պետք է անենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 16661
 
Լրահոս`