Facebook   Twitter
 
Նախարար Մարտիրոսյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Սիսայդ Ստարտափ Սամիթ 2018» համաժողովին

Նախարար Մարտիրոսյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Սիսայդ Ստարտափ Սամիթ 2018» համաժողովին

09 Փետրվարի 2018 - 23:16
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Սիսայդ Ստարտափ Սամիթ 2018» կրթական բիզնես համաժողովին:
Այն անցկացվում է ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմի բարձր հովանու ներքո:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, համաժողովի աշխատանքներին մասնակցում են տարբեր երկրների 2000-ից ավելի ներկայացուցիչներ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ, ներդրողներ, ստարտափների ներկայացուցիչներ, վենչուրային ընկերություններ, փորձագետներ։

Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել նաև նախարար Վահան Մարտիրոսյանը:

Ներկայացուցչական այս միջոցառման հիմնական նպատակն է նոր հարթակ ստեղծել ստարտափների, գործարարների, ներդրողների հանդիպման, փորձի փոխանակման համար, քննարկել փոխշահավետ համագործակցության հնարավորություններ:

Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել արդեն իսկ հաջողության հասած ստարտափներ։ Նրանք ներկայացրել են իրենց փորձը, գիտելիքները, հաջողության հասնելու իրենց գրավականները: Ոլորտի տարբեր երկրներից հրավիրված փորձառու մասնագետներն էլ ստարտափների համար հատուկ աշխատաժողովներ ու դասընթացներ են անցկացրել։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Որովայնի փքվածության 8 պատճառ. ինչպես ազատվել
21 Փետրվարի 2019 - 20:43
Որովայնի փքվածությունը տհաճ խնդիր է, որը բավական տարածված է: Fabiosa.ru-ն ներկայացրել է խնդրի մի քանի պատճառ և դրանից ազատվելու եղանակներ:
Դոլարը շարունակում է թանկանալ. Եվրոն էժանացել է
21 Փետրվարի 2019 - 20:40
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 21-ին, կազմել է 488.07 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.48 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Post Classical Ensemble-ի` 2020թ. գարնանը կայանալիք հայկական փառատոնի գալա համերգը ՀՀ դեսպանությունում
21 Փետրվարի 2019 - 20:38
Փետրվարի 19-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց գալա համերգ` նվիրված հայ արվեստի ու երաժշտության հարստությանն ու բազմազանությանը, որով ազդարարվեց Post Classical Ensemble-ի 2020թ. հայկական փառատոնի մեկնարկը:
Ջուսը՝ համարձակ կերպարում
21 Փետրվարի 2019 - 20:01
Երգչուհի Ջուսը, ով գրեթե միշտ տարբերվում է համարձակ հանդերձանքներով, ներկայացել է գայթակղիչ կերպարում։
Աննա Հակոբյանը պատմել է իր 10 տարվա վախի մասին
21 Փետրվարի 2019 - 19:59
Երբեւէ չեմ բարեխոսել ամուսնուն իմ մտերիմներին աշխատանքի տեղավորելու համար:
Արթուր Վանեցյանը հայտնեց հետախուզման մեջ գտնվող Լեւոն Սարգսյանի գտնվելու վայրը
21 Փետրվարի 2019 - 19:18
Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն օրինական կերպով չի հատել Հայաստանի պետական սահմանը: Այս մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
Մենք ողջունում ենք սիրիացի ժողովրդին օգնություն ցուցաբերելու Հայաստանի քայլը. ՌԴ Դաշնության խորհրդի քարտուղար
21 Փետրվարի 2019 - 19:13
Մենք ողջունում ենք սիրիացի ժողովրդին օգնություն ցուցաբերելու Հայաստանի քայլը:
Ինչո՞ւ է Աննա Հակոբյանն ամենաքննադատված առաջին տիկինը․ նա նշեց, թե ինչպես է վերաբերվում այս հանգամանքին
21 Փետրվարի 2019 - 19:05
Լուրջ քննադատությանը շատ լուրջ եմ վերաբերվում եւ լուրջ հետեւություններ եմ անում։
Արթուր Վանեցյանն անդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ որևէ քրեական գործ հարուցելու հնարավորության վերաբերյալ հարցին
21 Փետրվարի 2019 - 19:01
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ որևէ քրեական գործ հարուցելու հնարավորության հարցին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 17975
 
Լրահոս`