Facebook   Twitter
 
Նախարար Մարտիրոսյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Սիսայդ Ստարտափ Սամիթ 2018» համաժողովին

Նախարար Մարտիրոսյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Սիսայդ Ստարտափ Սամիթ 2018» համաժողովին

09 Փետրվարի 2018 - 23:16
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Սիսայդ Ստարտափ Սամիթ 2018» կրթական բիզնես համաժողովին:
Այն անցկացվում է ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմի բարձր հովանու ներքո:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, համաժողովի աշխատանքներին մասնակցում են տարբեր երկրների 2000-ից ավելի ներկայացուցիչներ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ, ներդրողներ, ստարտափների ներկայացուցիչներ, վենչուրային ընկերություններ, փորձագետներ։

Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել նաև նախարար Վահան Մարտիրոսյանը:

Ներկայացուցչական այս միջոցառման հիմնական նպատակն է նոր հարթակ ստեղծել ստարտափների, գործարարների, ներդրողների հանդիպման, փորձի փոխանակման համար, քննարկել փոխշահավետ համագործակցության հնարավորություններ:

Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել արդեն իսկ հաջողության հասած ստարտափներ։ Նրանք ներկայացրել են իրենց փորձը, գիտելիքները, հաջողության հասնելու իրենց գրավականները: Ոլորտի տարբեր երկրներից հրավիրված փորձառու մասնագետներն էլ ստարտափների համար հատուկ աշխատաժողովներ ու դասընթացներ են անցկացրել։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բարձր օղակներում կապեր ունեցող մեծահարուստը Լոռիում «փայտի բիզնես» ունի
20 Մայիսի 2018 - 21:50
Լոռու մարզի Դսեղի, Ջիլիզայի եւ Մարցի անտառներից օրեկան 5-10 որակյալ անտառափայտով բարձված բեռնատար ավտոմեքենա ուղեւորվում է Արարատյան դաշտի գյուղեր:
Նոր մշակույթի նախարարին կհաջողվի հեռուստաընկերությունների սանձերը քաշել. Արթուր Իսպիրյան
20 Մայիսի 2018 - 21:39
«Ժողովրդի մոտ հրաշալի տրամադրություն է. շատ բան է փոխվել վերջին մի քանի շաբաթում: Վատ երազի մեջ էինք, արթնացել ենք, ու հիմա լավ երազ է.
Մի խումբ հայեր մուտք գործեցին Հայաստանի հանրապետության դեսպանատուն
20 Մայիսի 2018 - 21:32
Օրեր առաջ, համաժողովրդական ընդվզման ամենաբուռն օրերին աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերը ևս իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին միանալով համազգային պայքարին՝ ընդդեմ տարիներ շարունակ երկիրը կեղեքող ապօրինի իշխանության, անարդարության և մարդու իրավունքների մասսայական ոտնահարումների դեմ:
Ուկրաինայի մայրաքաղաքում կանցկացվի «Կիեւի հայերը. Հնագույն համայնքի պատմությունը» կլոր սեղանը
20 Մայիսի 2018 - 21:25
Ըստ AnalitikaUA.net-ի, միջոցառման կազմակերպիչներն են Ուկրաինայի հայերի միության պատմության եւ մշակույթի ժառանգության կոմիտեն եւԿիևի «Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցը:
Շուշան Պետրոսյանն ամուսնալուծվել է
20 Մայիսի 2018 - 21:20
Վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում է երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, եւ նրա անձնական կյանքը։
Պաղեստինի նախագահը հիվանդանոցում է
20 Մայիսի 2018 - 21:15
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասն ականջի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իսրայելական «Կան» ռադիոկայանը:
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ՝ Գրետա մայրիկի հոգեհանգստի արարողությանը (Տեսանյութ)
20 Մայիսի 2018 - 21:15
Այսօր ժամը 17-ից սկսվել է սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը:
Արցախում զինծառայող է զոհվել
20 Մայիսի 2018 - 21:08
Մայիսի 20-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Համլետ Նորայրի Գրիգորյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13617
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շուշան Պետրոսյանն ամուսնալուծվել է
Մշակույթ, Հասարակություն