Facebook   Twitter
 
Նախարար Մարտիրոսյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Սիսայդ Ստարտափ Սամիթ 2018» համաժողովին

Նախարար Մարտիրոսյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Սիսայդ Ստարտափ Սամիթ 2018» համաժողովին

09 Փետրվարի 2018 - 23:16
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Սիսայդ Ստարտափ Սամիթ 2018» կրթական բիզնես համաժողովին:
Այն անցկացվում է ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմի բարձր հովանու ներքո:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, համաժողովի աշխատանքներին մասնակցում են տարբեր երկրների 2000-ից ավելի ներկայացուցիչներ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ, ներդրողներ, ստարտափների ներկայացուցիչներ, վենչուրային ընկերություններ, փորձագետներ։

Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել նաև նախարար Վահան Մարտիրոսյանը:

Ներկայացուցչական այս միջոցառման հիմնական նպատակն է նոր հարթակ ստեղծել ստարտափների, գործարարների, ներդրողների հանդիպման, փորձի փոխանակման համար, քննարկել փոխշահավետ համագործակցության հնարավորություններ:

Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել արդեն իսկ հաջողության հասած ստարտափներ։ Նրանք ներկայացրել են իրենց փորձը, գիտելիքները, հաջողության հասնելու իրենց գրավականները: Ոլորտի տարբեր երկրներից հրավիրված փորձառու մասնագետներն էլ ստարտափների համար հատուկ աշխատաժողովներ ու դասընթացներ են անցկացրել։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գոռ Երիցյանը հերթական հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում
27 Մայիսի 2018 - 10:06
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Երիցյանը հերթական հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում:
Արքայազն Հարիի նախկին ընկերուհին ասել է՝ ինչն իրեն ամենից շատ դուր չի եկել պսակադրության արարողության ժամանակ
27 Մայիսի 2018 - 10:04
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի նախկին ընկերուհին՝ դերասանուհի, մոդել Կրեսիդա Բոնասը, որը ներկա է գտնվել արքայազնի պսակադրության արարողությանը, անկեղծորեն խոստովանել է, թե ինչն իրեն ամենից շատ դուր չի եկել արարողության ժամանակ, գրում է woman.ru-ն։
Առավոտյան սուրճի այլընտրանքը՝ ըստ գիտնականների
27 Մայիսի 2018 - 09:56
Գիտնականներն առաջարկում են մոռանալ սուրճի և վերելակի մասին նրանց, ովքեր ցանկանում են արագ արթնանալ:
Եգիպտոսում հազվագյուտ ոսկե մետաղադրամներ են հայտնաբերվել
27 Մայիսի 2018 - 09:52
Հնագետները հնագույն Տանիս քաղաքում 16 մետր երկարությամբ հին հռոմեական բաղնիքների ավերակներ են հայտնաբերել, փոխանցում է «Մոյա պլանետան»։
Գիտնականները հայտնաբերել են մարդուն համարձակ դարձնելու միջոցը
27 Մայիսի 2018 - 09:48
Ստոկհոլմի Կարոլինյան համալսարանի հետազոտողները վերլուծել են արու մկների պահվածքը, երբ նրան բախվում են միջանցքում։ Սովորաբար, ավելի ակտիվ արուն հետ է մղում մյուսին, իսկ երկրոդը մնում է տեղում հակառակորդի առաջ։
Շենգավիթում «Օպել»-ը շրջվել է. վարորդին եւ ուղեւորին օգնություն են ցուցաբարել
27 Մայիսի 2018 - 09:45
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 04:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Մայիսի 9 - Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է շրջվել, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայտնի է ՉԼ եզրափակչի լավագույն ֆուտբոլիստը
27 Մայիսի 2018 - 09:45
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալը» հաղթեց «Լիվերպուլին» 3:1 հաշվով:
Ինքնասպանության փորձ. անձը չպարզված քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակ կամրջից
27 Մայիսի 2018 - 09:45
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 08:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել նետվելով Երեւան քաղաքի Հաղթանակի կամրջից:
Աջափնյակում նախկին ոստիկանը երեք կրակոցով սպանել է հորը «ձյաձով» չդիմած երիտասարդի հորը
27 Մայիսի 2018 - 09:41
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվեց Աշոտ Բաղդասարյանի գործի դատական քննությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 13735
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
Սիրիայում չորս ռուս զինվորական է զոհվել
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
Քլինթոնը ցանկանում է ղեկավարել Facebook-ը
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական