Facebook   Twitter
 
Նախարար Մարտիրոսյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Սիսայդ Ստարտափ Սամիթ 2018» համաժողովին

Նախարար Մարտիրոսյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Սիսայդ Ստարտափ Սամիթ 2018» համաժողովին

09 Փետրվարի 2018 - 23:16
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Սիսայդ Ստարտափ Սամիթ 2018» կրթական բիզնես համաժողովին:
Այն անցկացվում է ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմի բարձր հովանու ներքո:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, համաժողովի աշխատանքներին մասնակցում են տարբեր երկրների 2000-ից ավելի ներկայացուցիչներ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ, ներդրողներ, ստարտափների ներկայացուցիչներ, վենչուրային ընկերություններ, փորձագետներ։

Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել նաև նախարար Վահան Մարտիրոսյանը:

Ներկայացուցչական այս միջոցառման հիմնական նպատակն է նոր հարթակ ստեղծել ստարտափների, գործարարների, ներդրողների հանդիպման, փորձի փոխանակման համար, քննարկել փոխշահավետ համագործակցության հնարավորություններ:

Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել արդեն իսկ հաջողության հասած ստարտափներ։ Նրանք ներկայացրել են իրենց փորձը, գիտելիքները, հաջողության հասնելու իրենց գրավականները: Ոլորտի տարբեր երկրներից հրավիրված փորձառու մասնագետներն էլ ստարտափների համար հատուկ աշխատաժողովներ ու դասընթացներ են անցկացրել։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՄԻԵԴ-ը որոշում է ընդունել Ադրբեջանի դեմ Թալիշի համայնքի ներկայացուցչի հայցով
21 Փետրվարի 2019 - 17:39
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մամեդովը եւ ուրիշներն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը:
Մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը գնված աջակողմյան ղեկով մեքենաները հնարավոր է ներմուծել մինչև 2019-ի մայիսի 1-ը
21 Փետրվարի 2019 - 17:32
Կառավարությունն ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Իռլանդիայում ռեկորդային 200 մլն դոլար շահած վիճակախաղի տոմսի տերերը հայտնվել են
21 Փետրվարի 2019 - 17:29
Իռլանդիայում օրերս EuroMillions վիճակախաղով ռեկորդային 200 մլն դոլար շահած տոմսի տերերն ի հայտ են եկել և գնացել իրենց շահումի ետևից, գրում է Daily Mail-ը:
Գյումրի քաղաքի տներից մեկում դի է հայտնաբերվել
21 Փետրվարի 2019 - 17:27
Փետրվարի 21-ին՝ ժամը 15:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ջիվանի փողոցի տներից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պատանեկան բարդույթներ, ազդեցիկ երևալու ցանկություն. ինչու էր Լագերֆելդը մշտապես մատները կտրած ձեռնոց կրում
21 Փետրվարի 2019 - 17:20
Հեղինակավոր Chanel նորաձևության տան հանգուցյալ կրեատիվ դիզայներ Կառլ Լագերֆելդն ուներ յուրահատուկ ոճ, ինչի շնորհիվ մշտապես տարբերվում էր մյուսներից:
Ամալ Քլունին՝ Մեգան Մարքլի երեկույթին
21 Փետրվարի 2019 - 17:16
Արդեն մի քանի օր է՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը Նյու Յորքում է։ Փետրվարի 15-ից դքսուհին հյուրըկալել է The Mark շքեղ հյուրանոցում, որը գտնվում է Մանհեթենում։
Ո՞ր հիվանդանոցներում է իրականացվելու պետպատվերի շրջանակում չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժումը
21 Փետրվարի 2019 - 17:13
Մի շարք բժշկական կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն անվճար կազմակերպելու համար:
Մայրենին խաղաղություն է, մայրենին արդարություն է․ Փայլանը մայրենի լեզվի օրվա առթիվ գրառում է կատարել
21 Փետրվարի 2019 - 17:12
«Մայրենին` խաղաղութիւն է։ Մայրենին` արդարութիւն է։ Մայրենին` համերաշխութիւն է, հաւասարութիւն։
Անվտանգ համացանցային միջավայր աշակերտների համար
21 Փետրվարի 2019 - 17:10
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որով կողմերը կգործակցեն հանրակրթական դպրոցների համակարգիչների համար անցանկալի կայքերի անհասանելիության ապահովման ծրագրի շրջանակում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 17975
 
Լրահոս`