Facebook   Twitter
 
Նախարար Մարտիրոսյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Սիսայդ Ստարտափ Սամիթ 2018» համաժողովին

Նախարար Մարտիրոսյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Սիսայդ Ստարտափ Սամիթ 2018» համաժողովին

09 Փետրվարի 2018 - 23:16
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Սիսայդ Ստարտափ Սամիթ 2018» կրթական բիզնես համաժողովին:
Այն անցկացվում է ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմի բարձր հովանու ներքո:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, համաժողովի աշխատանքներին մասնակցում են տարբեր երկրների 2000-ից ավելի ներկայացուցիչներ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ, ներդրողներ, ստարտափների ներկայացուցիչներ, վենչուրային ընկերություններ, փորձագետներ։

Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել նաև նախարար Վահան Մարտիրոսյանը:

Ներկայացուցչական այս միջոցառման հիմնական նպատակն է նոր հարթակ ստեղծել ստարտափների, գործարարների, ներդրողների հանդիպման, փորձի փոխանակման համար, քննարկել փոխշահավետ համագործակցության հնարավորություններ:

Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել արդեն իսկ հաջողության հասած ստարտափներ։ Նրանք ներկայացրել են իրենց փորձը, գիտելիքները, հաջողության հասնելու իրենց գրավականները: Ոլորտի տարբեր երկրներից հրավիրված փորձառու մասնագետներն էլ ստարտափների համար հատուկ աշխատաժողովներ ու դասընթացներ են անցկացրել։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մեկնարկել է ակադեմիական տարկետում ստանալու նպատակով անցկացվող մրցույթը
22 Հունիսի 2018 - 17:29
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումները և ձեռքբերումները գնահատելու համար այսօր մեկնարկել է դիմորդների մրցութային գործընթացը:
Ողբերգական վթար Արագածոտնում. Ճակատ-ճակատի բախվել են «ՎԱԶ-2106»-ն ու «Lada»-ն. կա 1 զոհ, 2 վիրավոր
22 Հունիսի 2018 - 17:17
Արագածոտնի մարզում, այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 47.5 կմ հատվածում ճակատ- ճակատի բախվել են Lada մակնիշի 35 MZ 706 համարանիշի եւ ВАЗ 2106 մակնիշի 77 PT 766 համարանիշի ավտոմեքենաները:
Այս պահին նման բան չկա. Արթուր Գևորգյանը Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին
22 Հունիսի 2018 - 17:11
Լուրեր են տարածվել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատրաստվում է հրաժարական տալ:
Շարունակվում է համագործակցությունը Ճապոնիայի հետ. ՀՀ ԱԻՆ-ը կհամալրվի նոր հրշեջ-փրկարարական գույքով
22 Հունիսի 2018 - 16:58
Հունիսի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար Տակասակա Մունեոյին եւ գրասենյակի ներկայացուցիչ Օմորի Շունին:
Առողջության կենտրոնի նախկին տնօրենը յուրացրել է 150.000 ՀՀ դրամի չափով վառելիք. ոստիկանություն
22 Հունիսի 2018 - 16:53
Ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2015-2016 թվականների ընթացքում Ազատավանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի (ԱԱՊԿ-ի) նախկին տնօրեն Ա. Ղ.-ն կենտրոնին ավտոմեքենա հատկացված
«Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ. ՊԵԿ
22 Հունիսի 2018 - 16:43
Պետական եկամուտների կոմիտեի իրականացրած գործողությունների շրջանակում պարզվել է, որ «Գյումրի-Գարեջուր» ընկերությունն իր արտադրանքը հիմնականում իրացրել է փոխկապակցված ընկերություններին` կիրառելով ոչ շուկայական գներ:
Մենք հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին ճիշտ չենք վերաբերվում. Արման Թաթոյան
22 Հունիսի 2018 - 16:35
Հասարակությունում առկա կարծրատիպերի, օրենսդրական թերի կարգավորումների, ինչպես նաեւ միջավայրային անհարմարությունների հետեւանքով է, որ հաշմանդամություն ունեցող անձինք առօրյա կյանքում բազմիցս հանդիպում են խոչընդոտների իրենց իրավունքների իրացման, սոցիալական ներառման եւ անկախ կյանք վարելու հարցերում:
էլեկտրական մեքենաներն ազատել ԱԱՀ-ից եւ փոխհատուցել մաքսատուրքը. Նախկին փոխնախարարի առաջարկը
22 Հունիսի 2018 - 16:32
Հայաստանում էլեկտրական մեքենաների օգտագործման խթանումը կնպաստի ոչ միայն մթնոլորտի աղտոտվածության նվազեցմանը, այլ նաեւ մեծապես կազդի երկրի տնտեսական կայուն զարգացմանը եւ էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 14246
 
Լրահոս`