Facebook   Twitter
 
Փաստեր սեռական կախվածության մասին

Փաստեր սեռական կախվածության մասին

09 Փետրվարի 2018 - 23:24
Սեռական կախվածությունը ինտիմ ոլորտի զարգացող խախտում է, որը բնութագրվում է սեռական բնույթի սեւեռուն մտքերով եւ գործողություններով:
1. Հոգեբանները կարծում են, որ սեռական կախվածությունից տառապող մարդիկ սեքսը դիտարկում են որպես նպատակին հասնելու միջոց, բայց ոչ որպես ինքնին նպատակ: Իրականում գուցե գործ ունեն ցավից, տագնապից խուսափելու կամ դրանք նվազեցնելու հետ: Պատահական սեռական կապերի հակման եւ սեռական կախվածության միջեւ տարբերությունը կայանում է նրանում, թե մարդն իրեն ինչպես է զգում սեքսից հետո: Մի բան է վայելել սեքսը, բայց կախվածություն ունեցող մարդը, որպես կանոն, սեքսն օգտագործում է որպես խնդիրները թեթեւացնելու միջոց կամ որպես միջոց`շեղվելու այն խնդիրներից, որոնց չի ուզում բախվել: Մարդիկ հաճախ ամաչում են սեռական գործողությունից:

2. Սեռական կախվածություն ունեցողների 2/3-ը տղամարդիկ են: Քանի որ խնդրի նկատմամբ գիտական հետաքրքրությունն ի հայտ է եկել մոտ 10 տարի առաջ, դժվար է ասել՝ արդյոք նման գերակշռությունը կենսաբանակա՞ն, թե՞ մշակութային է իր բնույթով: Գենետիկական տվյալների համաձայն, տղամարդիկ սեռական ավելի մեծ հակում ունեն, քան կանայք, այդ պատճառով ավելի են հակված սեռական կախվածության: Բայց արժե հաշվի առնել այն փաստը, որ շատ կանայք չեն ցանկանա խոստովանել սեռական կախվածությունը`վախենալով դատապարտումից։

3. Սեքսի մասին մտքերը կպչուն են եւ խաթարում են նորմալ կյանքը: Ինչպես ցանկացած այլ կախվածության պարագայում, սեռական կախվածություն ունեցող մարդու առօրյա կյանքին խանգարում են սեքսի մասին կլանող մտքերը, լինի դա ինքնաբավարարումը, թե սեռական ակտը: Նման մարդիկ կարող են չհասկանալ, թե իրենք ինչու են սեռական գործողություններ կատարում, կամ էլ իրենց ուղեղը ողողում սեքսի մասին մշտական մտքերով եւ դուրս մղում մնացած հետաքրքրությունները:

4. Գոյություն ունի մոնոգամ սեռական կախվածություն: Չնայած դա կարող է հակասական հնչել, դավաճանությունը ոչ միշտ է ուղեկցում սեռական կախվածությունը: Դեպքեր են եղել, երբ ամուսինը սեռական առումով կախված է եղել կնոջից: Դա խնդիրների է հանգեցրել, որովհետեւ ամուսինը կնոջը նայել է որպես իր ցանկությունների բավարարման ինքնատիպ առարկայի եւ նրա հետ այնպես չի վարվել, որպես իր կնոջ:

5. Սեռական բռնության զոհերը մանուկ հասակում հաճախ են կրկնում բռնությունը՝ ենթագիտակցաբար փորձելով վերահսկել մանկական տրավման: Հաճախ կանայք, որոնց նկատմամբ մանուկ հասակում սեռական բռնություն է կատարվել, հակված են սեռական կախվածության: Թվում է, թե դա հակասում է առողջ բանականությանը, բայց սեռական բռնության դեպքում երեխան կարող է շփոթել սեռականության սահմանները եւ չգիտակցել, որ սեռական կախվածությունն անառողջ պահվածք է:

6. Թմրանյութային կախվածությամբ մարդիկ եւս հաճախ տառապում են սեռական կախվածության պահվածքով: Այդ խնդիրն ի հայտ է գալիս կամ այն ժամանակ, երբ չարաշահում են թմրանյութերը, կամ երբ թողնում են թմրանյութի օգտագործումը, եւ որպես փոխարինող պահվածք նրանց մոտ սեռական կախվածություն է զարգանում:

7. Սիրային կախվածությամբ մարդիկ եւս կարող են տառապել սեռական կախվածությունից: Այդ դեպքում, նրանք սեքսն օգտագործում են սեր ստանալու եւ այլ մարդուց ամբողջությամբ կախվածության մեջ հայտնվելու համար:

Իհարկե, սեռական կախվածության նման դեպքերում պրոֆեսիոնալ հոգեբան կամ հոգեթերապեւտ է անհրաժեշտ, որը կարող է հասկանալ, թե ինչ մեխանիզմներ են ընկած սեռական պահվածքի հիմքում: Բացահայտելով մեր ֆանտազիաների եւ պահվածքի ոչ սեռական նշանակությունը`հասկանալու, թե մեզ իրականում ինչ է անհրաժեշտ, հնարավոր է կախվածություն ունեցող մարդուն օգնել բավարարման այլընտրանքային աղբյուրներ գտնել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Իսպանիան մերժեց ԱՄՆ-ին և Սիրիա զորք չի ուղարկի
17 Փետրվարի 2019 - 20:58
Ավելի վաղ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ին և իր մյուս գործընկերներին կոչ էին արել տրամադրել «ռեսուրսներ, անձնակազմ եւ աջակցություն», որ Սիրիայում կանխվի «Իսլամական պետության» վերածնունդը:
Երևանում 33-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկվել
17 Փետրվարի 2019 - 20:57
Փետրվարի 16-ին «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
14 գյուղերի միջհամայնքային ճանապարհները փակ են․ ԱԻՆ
17 Փետրվարի 2019 - 20:55
Այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է Երեւանի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ
17 Փետրվարի 2019 - 20:53
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում այսօր՝ փետրվարի 17-ին ,կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ:
Փարիզում մեկնարկել է «դեղին բաճկոնների» հոբելյանական երթը
17 Փետրվարի 2019 - 19:58
Ելիսեյան դաշտերում մեկնարկել է «դեղին անթև բաճկոններ» շարժման կողմնակիցների համաձայնեցված երթը, որը նվիրված է Ֆրանսիայում բողոքի ցույցերի մեկնարկի երեքամսյա հոբելյանին:
Խառը մարտարվեստի մարտիկը հարվածել է մրցակցին, սակայն իր ոտքն է կոտրել
17 Փետրվարի 2019 - 19:53
Խառը մարտարվեստի ֆրանսիացի մարտիկ Սոֆիան Բուկիչուն կոտրել է ոտքը Թոմ Ասփինալի հետ մենամարտի ժամանակ՝ փորձելով հարված հասցնել մրցակցին:
Նախագահը Նենսի Փելոսիին Հայաստան է հրավիրել
17 Փետրվարի 2019 - 19:52
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի դեմոկրատ խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Նախագահն իր Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.
Հրապարակվել է Մոսկվայում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը (Տեսանյութ)
17 Փետրվարի 2019 - 19:49
ՌԴ Քննչական կոմիտեն հրապարակել է Մոսկվայի հարավ-արևելյան շրջանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 15150
 
Լրահոս`