Facebook   Twitter
 
Փաստեր սեռական կախվածության մասին

Փաստեր սեռական կախվածության մասին

09 Փետրվարի 2018 - 23:24
Սեռական կախվածությունը ինտիմ ոլորտի զարգացող խախտում է, որը բնութագրվում է սեռական բնույթի սեւեռուն մտքերով եւ գործողություններով:
1. Հոգեբանները կարծում են, որ սեռական կախվածությունից տառապող մարդիկ սեքսը դիտարկում են որպես նպատակին հասնելու միջոց, բայց ոչ որպես ինքնին նպատակ: Իրականում գուցե գործ ունեն ցավից, տագնապից խուսափելու կամ դրանք նվազեցնելու հետ: Պատահական սեռական կապերի հակման եւ սեռական կախվածության միջեւ տարբերությունը կայանում է նրանում, թե մարդն իրեն ինչպես է զգում սեքսից հետո: Մի բան է վայելել սեքսը, բայց կախվածություն ունեցող մարդը, որպես կանոն, սեքսն օգտագործում է որպես խնդիրները թեթեւացնելու միջոց կամ որպես միջոց`շեղվելու այն խնդիրներից, որոնց չի ուզում բախվել: Մարդիկ հաճախ ամաչում են սեռական գործողությունից:

2. Սեռական կախվածություն ունեցողների 2/3-ը տղամարդիկ են: Քանի որ խնդրի նկատմամբ գիտական հետաքրքրությունն ի հայտ է եկել մոտ 10 տարի առաջ, դժվար է ասել՝ արդյոք նման գերակշռությունը կենսաբանակա՞ն, թե՞ մշակութային է իր բնույթով: Գենետիկական տվյալների համաձայն, տղամարդիկ սեռական ավելի մեծ հակում ունեն, քան կանայք, այդ պատճառով ավելի են հակված սեռական կախվածության: Բայց արժե հաշվի առնել այն փաստը, որ շատ կանայք չեն ցանկանա խոստովանել սեռական կախվածությունը`վախենալով դատապարտումից։

3. Սեքսի մասին մտքերը կպչուն են եւ խաթարում են նորմալ կյանքը: Ինչպես ցանկացած այլ կախվածության պարագայում, սեռական կախվածություն ունեցող մարդու առօրյա կյանքին խանգարում են սեքսի մասին կլանող մտքերը, լինի դա ինքնաբավարարումը, թե սեռական ակտը: Նման մարդիկ կարող են չհասկանալ, թե իրենք ինչու են սեռական գործողություններ կատարում, կամ էլ իրենց ուղեղը ողողում սեքսի մասին մշտական մտքերով եւ դուրս մղում մնացած հետաքրքրությունները:

4. Գոյություն ունի մոնոգամ սեռական կախվածություն: Չնայած դա կարող է հակասական հնչել, դավաճանությունը ոչ միշտ է ուղեկցում սեռական կախվածությունը: Դեպքեր են եղել, երբ ամուսինը սեռական առումով կախված է եղել կնոջից: Դա խնդիրների է հանգեցրել, որովհետեւ ամուսինը կնոջը նայել է որպես իր ցանկությունների բավարարման ինքնատիպ առարկայի եւ նրա հետ այնպես չի վարվել, որպես իր կնոջ:

5. Սեռական բռնության զոհերը մանուկ հասակում հաճախ են կրկնում բռնությունը՝ ենթագիտակցաբար փորձելով վերահսկել մանկական տրավման: Հաճախ կանայք, որոնց նկատմամբ մանուկ հասակում սեռական բռնություն է կատարվել, հակված են սեռական կախվածության: Թվում է, թե դա հակասում է առողջ բանականությանը, բայց սեռական բռնության դեպքում երեխան կարող է շփոթել սեռականության սահմանները եւ չգիտակցել, որ սեռական կախվածությունն անառողջ պահվածք է:

6. Թմրանյութային կախվածությամբ մարդիկ եւս հաճախ տառապում են սեռական կախվածության պահվածքով: Այդ խնդիրն ի հայտ է գալիս կամ այն ժամանակ, երբ չարաշահում են թմրանյութերը, կամ երբ թողնում են թմրանյութի օգտագործումը, եւ որպես փոխարինող պահվածք նրանց մոտ սեռական կախվածություն է զարգանում:

7. Սիրային կախվածությամբ մարդիկ եւս կարող են տառապել սեռական կախվածությունից: Այդ դեպքում, նրանք սեքսն օգտագործում են սեր ստանալու եւ այլ մարդուց ամբողջությամբ կախվածության մեջ հայտնվելու համար:

Իհարկե, սեռական կախվածության նման դեպքերում պրոֆեսիոնալ հոգեբան կամ հոգեթերապեւտ է անհրաժեշտ, որը կարող է հասկանալ, թե ինչ մեխանիզմներ են ընկած սեռական պահվածքի հիմքում: Բացահայտելով մեր ֆանտազիաների եւ պահվածքի ոչ սեռական նշանակությունը`հասկանալու, թե մեզ իրականում ինչ է անհրաժեշտ, հնարավոր է կախվածություն ունեցող մարդուն օգնել բավարարման այլընտրանքային աղբյուրներ գտնել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ինքնավնասումը և հացադուլը ելք չէ. մի՛ արեք». Նաիրա Զոհրաբյան
18 Փետրվարի 2019 - 20:33
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը
18 Փետրվարի 2019 - 20:29
Ազգային անվտանգության ծառայությունը արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի՝ Սեդրակ Քոչարյանի մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը:
Ռուսական «Ձայնը» նախագծի մասնակիցներից Յուլիա Ռայները Մոսկվայում մահացու վրաերթի է ենթարկել տաքսու վարորդի և ազատ արձակվել
18 Փետրվարի 2019 - 20:28
Միջազգային «Ձայնը» երաժշտական նախագծի ռուսաստանյան տարբերակի մասնակիցներից Յուլիա Ռայները BMW մակնիշի մեքենայով մահացու վրաերթի է ենթարկել տաքսու վարորդի, այս մասին հաղորդում է lenta.ru-ն:
Արմեն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքների նկարագրական մասում փոփոխություն է կատարվել. պաշտպան
18 Փետրվարի 2019 - 20:08
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքներից երկուսի նկարագրական մասում փոխություն է կատարվել։ Այս մասին հայտնեց Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Ռոնալդուն գերազանցել է «Յուվենտուսի» սպասելիքները. Պավել Նեդվեդ
18 Փետրվարի 2019 - 20:05
«Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը հայտարարել է, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լիովին համապատասխանում է թուրինյան ակումբին:
Երևանը շուրջ 760 մլն դրամ է տնտեսել
18 Փետրվարի 2019 - 20:01
Երևանի 2019թ. բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում քաղաքապետարանի կարիքների համար հայտարարվել է 334 գնման ընթացակարգ:
«Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը…». Էդգար Իգիթյան
18 Փետրվարի 2019 - 19:57
Երիտասարդ դերասան Էդգար Իգիթյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, նոր լուսանկարներ է հրապարակել ու մեկնաբանություններում մեջբերել Հովհաննես Թումանյանի խոսքերը։
Երեխան ծնվել է ամբողջական ատամով և զարմացրել բժիշկներին
18 Փետրվարի 2019 - 19:55
Մեծ Բրիտանիայում աղջիկը ամբողջական կաթնատամով երեխա է ծնել։ Այդ մասին գրում է տեղի Blackpool Gazette թերթը։
Գողություն հարսանյանց սրահում. կասկածյալը հայտնաբերվել է
18 Փետրվարի 2019 - 19:46
Փետրվարի 15-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 19.00-ից 22.00-ն
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 15166
 
Լրահոս`