Facebook   Twitter
 
Փաստեր սեռական կախվածության մասին

Փաստեր սեռական կախվածության մասին

09 Փետրվարի 2018 - 23:24
Սեռական կախվածությունը ինտիմ ոլորտի զարգացող խախտում է, որը բնութագրվում է սեռական բնույթի սեւեռուն մտքերով եւ գործողություններով:
1. Հոգեբանները կարծում են, որ սեռական կախվածությունից տառապող մարդիկ սեքսը դիտարկում են որպես նպատակին հասնելու միջոց, բայց ոչ որպես ինքնին նպատակ: Իրականում գուցե գործ ունեն ցավից, տագնապից խուսափելու կամ դրանք նվազեցնելու հետ: Պատահական սեռական կապերի հակման եւ սեռական կախվածության միջեւ տարբերությունը կայանում է նրանում, թե մարդն իրեն ինչպես է զգում սեքսից հետո: Մի բան է վայելել սեքսը, բայց կախվածություն ունեցող մարդը, որպես կանոն, սեքսն օգտագործում է որպես խնդիրները թեթեւացնելու միջոց կամ որպես միջոց`շեղվելու այն խնդիրներից, որոնց չի ուզում բախվել: Մարդիկ հաճախ ամաչում են սեռական գործողությունից:

2. Սեռական կախվածություն ունեցողների 2/3-ը տղամարդիկ են: Քանի որ խնդրի նկատմամբ գիտական հետաքրքրությունն ի հայտ է եկել մոտ 10 տարի առաջ, դժվար է ասել՝ արդյոք նման գերակշռությունը կենսաբանակա՞ն, թե՞ մշակութային է իր բնույթով: Գենետիկական տվյալների համաձայն, տղամարդիկ սեռական ավելի մեծ հակում ունեն, քան կանայք, այդ պատճառով ավելի են հակված սեռական կախվածության: Բայց արժե հաշվի առնել այն փաստը, որ շատ կանայք չեն ցանկանա խոստովանել սեռական կախվածությունը`վախենալով դատապարտումից։

3. Սեքսի մասին մտքերը կպչուն են եւ խաթարում են նորմալ կյանքը: Ինչպես ցանկացած այլ կախվածության պարագայում, սեռական կախվածություն ունեցող մարդու առօրյա կյանքին խանգարում են սեքսի մասին կլանող մտքերը, լինի դա ինքնաբավարարումը, թե սեռական ակտը: Նման մարդիկ կարող են չհասկանալ, թե իրենք ինչու են սեռական գործողություններ կատարում, կամ էլ իրենց ուղեղը ողողում սեքսի մասին մշտական մտքերով եւ դուրս մղում մնացած հետաքրքրությունները:

4. Գոյություն ունի մոնոգամ սեռական կախվածություն: Չնայած դա կարող է հակասական հնչել, դավաճանությունը ոչ միշտ է ուղեկցում սեռական կախվածությունը: Դեպքեր են եղել, երբ ամուսինը սեռական առումով կախված է եղել կնոջից: Դա խնդիրների է հանգեցրել, որովհետեւ ամուսինը կնոջը նայել է որպես իր ցանկությունների բավարարման ինքնատիպ առարկայի եւ նրա հետ այնպես չի վարվել, որպես իր կնոջ:

5. Սեռական բռնության զոհերը մանուկ հասակում հաճախ են կրկնում բռնությունը՝ ենթագիտակցաբար փորձելով վերահսկել մանկական տրավման: Հաճախ կանայք, որոնց նկատմամբ մանուկ հասակում սեռական բռնություն է կատարվել, հակված են սեռական կախվածության: Թվում է, թե դա հակասում է առողջ բանականությանը, բայց սեռական բռնության դեպքում երեխան կարող է շփոթել սեռականության սահմանները եւ չգիտակցել, որ սեռական կախվածությունն անառողջ պահվածք է:

6. Թմրանյութային կախվածությամբ մարդիկ եւս հաճախ տառապում են սեռական կախվածության պահվածքով: Այդ խնդիրն ի հայտ է գալիս կամ այն ժամանակ, երբ չարաշահում են թմրանյութերը, կամ երբ թողնում են թմրանյութի օգտագործումը, եւ որպես փոխարինող պահվածք նրանց մոտ սեռական կախվածություն է զարգանում:

7. Սիրային կախվածությամբ մարդիկ եւս կարող են տառապել սեռական կախվածությունից: Այդ դեպքում, նրանք սեքսն օգտագործում են սեր ստանալու եւ այլ մարդուց ամբողջությամբ կախվածության մեջ հայտնվելու համար:

Իհարկե, սեռական կախվածության նման դեպքերում պրոֆեսիոնալ հոգեբան կամ հոգեթերապեւտ է անհրաժեշտ, որը կարող է հասկանալ, թե ինչ մեխանիզմներ են ընկած սեռական պահվածքի հիմքում: Բացահայտելով մեր ֆանտազիաների եւ պահվածքի ոչ սեռական նշանակությունը`հասկանալու, թե մեզ իրականում ինչ է անհրաժեշտ, հնարավոր է կախվածություն ունեցող մարդուն օգնել բավարարման այլընտրանքային աղբյուրներ գտնել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Համագործակցությանը պետք է միտված լինի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը». Արմեն Սարգսյան
26 Մայիսի 2018 - 17:15
Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Թբիլիսիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը օտարերկրյա այլ պետությունների ղեկավարների հետ մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը։
Սոլսբերիում աշխատանքն է վերսկել առեւտրի կենտրոնը, որը փակվել էր Սկրիպալների միջադեպից հետո
26 Մայիսի 2018 - 16:55
Անգլիական Սոլսբերի քաղաքի Maltings առեւտրի կենտրոնը, որը փակվել էր ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման միջադեպից հետո մարտին, շաբաթ օրը վերսկսել է աշխատանքը իր սովորական ռեժիմով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նախաճաշին նարինջի հյութ խմող երեխաները ավելի հաճախ են տառապում ճարպակալումով
26 Մայիսի 2018 - 16:49
Նախաճաշին նարինջի հյութ խմող երեխաներն ավելի հաճախ են տառապում ճարպակալումով։ Այդ նույն խնդրին են բախվում այն երեխաները, որոնք առհասարակ չեն նախաճաշում, իսկ կեսօրին մոտ գործածում են անառողջ մթերքներ։ Այս մասին նախազգուշացնում են Medical University of Vienna համալսարանի գիտնականները։
Փաշինյանը մեքսիկացի ուսանողին հորդորեց Մեքսիկայից Դիլիջանի միազգային դպրոց կանչել նաև մյուս ընկերներին
26 Մայիսի 2018 - 16:46
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի միջազգային դպրոցի մեքսիկացի սանին կոչ արեց հորդորել Մեքսիկայի մյուս ընկերներին ևս գալ և սովորել այստեղ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը նման հորդորով դիմեց դպրոցում կատարած շրջայցի ընթացքում իրեն հայերենով բարևած ուսանողին:
«Այդ դպրոցում ուսուցչական կազմի մեջ դեռ լարվածություն կա». Արայիկ Հարությունյանը՝ Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում ծագած խնդիրների մասին
26 Մայիսի 2018 - 15:51
Հայաստանի Հանրապետությունում գործող որոշ դպրոցներում իրականացվող անթույլատրելի ցանկացած գործողություն պետք է վերացվի: Լրագրողների հետ զրույցում այս մասին շեշտեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Հրազդանում տղամարդը փակել էր տան դուռը եւ սպառնում էր ազգականներին. Իրավապահները վնասազերծել են
26 Մայիսի 2018 - 15:33
Երեկ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Հրազդանում։ NEWS.am- ին հայտնի դարձավ, որ Հրազդանի Կենտրոն թաղամասի բնակիչներց մեկը փակել է տան դուռը՝ սպառնալով վնասել ներսում գտնվող ազգականներին։
Ռուբեն Ջաղինյան. «Շատ լավ է, որ Հանրայինը «խոշորացույցի» տակ է»
26 Մայիսի 2018 - 15:29
Հանրային հեռուստաընկերության Խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հարցազրույցը Մեդիամաքսին:
Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում հանդիպում է միջազգային դպրոցի սաների հետ (Ուղիղ)
26 Մայիսի 2018 - 15:19
արչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 26-ին մեկնել է Դիլիջան եւ հանդիպում է UWC Դիլիջան» միջազգային դպրոցի սաներին։

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 11534
 
Լրահոս`