Facebook   Twitter
 
Փաստեր սեռական կախվածության մասին

Փաստեր սեռական կախվածության մասին

09 Փետրվարի 2018 - 23:24
Սեռական կախվածությունը ինտիմ ոլորտի զարգացող խախտում է, որը բնութագրվում է սեռական բնույթի սեւեռուն մտքերով եւ գործողություններով:
1. Հոգեբանները կարծում են, որ սեռական կախվածությունից տառապող մարդիկ սեքսը դիտարկում են որպես նպատակին հասնելու միջոց, բայց ոչ որպես ինքնին նպատակ: Իրականում գուցե գործ ունեն ցավից, տագնապից խուսափելու կամ դրանք նվազեցնելու հետ: Պատահական սեռական կապերի հակման եւ սեռական կախվածության միջեւ տարբերությունը կայանում է նրանում, թե մարդն իրեն ինչպես է զգում սեքսից հետո: Մի բան է վայելել սեքսը, բայց կախվածություն ունեցող մարդը, որպես կանոն, սեքսն օգտագործում է որպես խնդիրները թեթեւացնելու միջոց կամ որպես միջոց`շեղվելու այն խնդիրներից, որոնց չի ուզում բախվել: Մարդիկ հաճախ ամաչում են սեռական գործողությունից:

2. Սեռական կախվածություն ունեցողների 2/3-ը տղամարդիկ են: Քանի որ խնդրի նկատմամբ գիտական հետաքրքրությունն ի հայտ է եկել մոտ 10 տարի առաջ, դժվար է ասել՝ արդյոք նման գերակշռությունը կենսաբանակա՞ն, թե՞ մշակութային է իր բնույթով: Գենետիկական տվյալների համաձայն, տղամարդիկ սեռական ավելի մեծ հակում ունեն, քան կանայք, այդ պատճառով ավելի են հակված սեռական կախվածության: Բայց արժե հաշվի առնել այն փաստը, որ շատ կանայք չեն ցանկանա խոստովանել սեռական կախվածությունը`վախենալով դատապարտումից։

3. Սեքսի մասին մտքերը կպչուն են եւ խաթարում են նորմալ կյանքը: Ինչպես ցանկացած այլ կախվածության պարագայում, սեռական կախվածություն ունեցող մարդու առօրյա կյանքին խանգարում են սեքսի մասին կլանող մտքերը, լինի դա ինքնաբավարարումը, թե սեռական ակտը: Նման մարդիկ կարող են չհասկանալ, թե իրենք ինչու են սեռական գործողություններ կատարում, կամ էլ իրենց ուղեղը ողողում սեքսի մասին մշտական մտքերով եւ դուրս մղում մնացած հետաքրքրությունները:

4. Գոյություն ունի մոնոգամ սեռական կախվածություն: Չնայած դա կարող է հակասական հնչել, դավաճանությունը ոչ միշտ է ուղեկցում սեռական կախվածությունը: Դեպքեր են եղել, երբ ամուսինը սեռական առումով կախված է եղել կնոջից: Դա խնդիրների է հանգեցրել, որովհետեւ ամուսինը կնոջը նայել է որպես իր ցանկությունների բավարարման ինքնատիպ առարկայի եւ նրա հետ այնպես չի վարվել, որպես իր կնոջ:

5. Սեռական բռնության զոհերը մանուկ հասակում հաճախ են կրկնում բռնությունը՝ ենթագիտակցաբար փորձելով վերահսկել մանկական տրավման: Հաճախ կանայք, որոնց նկատմամբ մանուկ հասակում սեռական բռնություն է կատարվել, հակված են սեռական կախվածության: Թվում է, թե դա հակասում է առողջ բանականությանը, բայց սեռական բռնության դեպքում երեխան կարող է շփոթել սեռականության սահմանները եւ չգիտակցել, որ սեռական կախվածությունն անառողջ պահվածք է:

6. Թմրանյութային կախվածությամբ մարդիկ եւս հաճախ տառապում են սեռական կախվածության պահվածքով: Այդ խնդիրն ի հայտ է գալիս կամ այն ժամանակ, երբ չարաշահում են թմրանյութերը, կամ երբ թողնում են թմրանյութի օգտագործումը, եւ որպես փոխարինող պահվածք նրանց մոտ սեռական կախվածություն է զարգանում:

7. Սիրային կախվածությամբ մարդիկ եւս կարող են տառապել սեռական կախվածությունից: Այդ դեպքում, նրանք սեքսն օգտագործում են սեր ստանալու եւ այլ մարդուց ամբողջությամբ կախվածության մեջ հայտնվելու համար:

Իհարկե, սեռական կախվածության նման դեպքերում պրոֆեսիոնալ հոգեբան կամ հոգեթերապեւտ է անհրաժեշտ, որը կարող է հասկանալ, թե ինչ մեխանիզմներ են ընկած սեռական պահվածքի հիմքում: Բացահայտելով մեր ֆանտազիաների եւ պահվածքի ոչ սեռական նշանակությունը`հասկանալու, թե մեզ իրականում ինչ է անհրաժեշտ, հնարավոր է կախվածություն ունեցող մարդուն օգնել բավարարման այլընտրանքային աղբյուրներ գտնել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քայլի Մինոուգը ներկայացրել է 2014 թվականի օրացույցը (լուսանկարներ)
22 Հոկտեմբերի 2013 - 19:02
Ավստրալիացի երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի Քայլի Մինոուգը ներկայացրել է 2014 թվականի իր անվանական օրացույցը:
«Մարտի մեկի դեպքերը շարունակում են մնալ պաշտպան Անդրեասյանի ուշադրության կենտրոնում»
22 Հոկտեմբերի 2013 - 18:54
Մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ ասուլիսով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեքսն ամփոփեց հայաստանյան եռօրյա այցը:
Կան արժեքներ, որոնք վերկուսակցական են
22 Հոկտեմբերի 2013 - 18:45
ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ելույթը հոկտեմբերի 22-ի հայտարարությունների ժամին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սիրիահայ մանուկների երգչախմբին
22 Հոկտեմբերի 2013 - 18:40
Հոկտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սիրիահայ մանուկների երգչախմբին` ուղեկցությամբ «Օգնի՛ր եղբորդ» բարեգործական ծրագրի պատասխանատու Խաչիկ Ջոզիկյանի:
Մասնավոր պահնորդական ծառայության ներկայացուցիչները հանդիպել են Օսիկյանի հետ, որպեսզի խնդիրները լուծվեն
22 Հոկտեմբերի 2013 - 18:35
Պահնորդի որակավորման ստուգում կազմակերպելու վերաբերյալ կետը հստակ չէ:
Շիրակի մարզում աստիճանաբար գրանցվում է ծնելիության պակաս
22 Հոկտեմբերի 2013 - 18:30
Ինչպես «Ասպարեզը» տեղեկացավ Շիրակի մարզպետարանի կայքից, մարզի թվով 8 բուժհաստատություններում այս տարվա առաջին ինը ամսիների ընթացքում գրանցվել է 2535 ծնունդ:
1 | 9765 | 9766 | 9767 | 9768 | 9769 | 9770 | 9771 | 9772 | 9773 | 9774 | 9775 | 9776 | 9777 | 9778 | 9779 | 14044
 
Լրահոս`