Facebook   Twitter
 
Արթուր Գևորգյանի ծավալուն հարցազրույցը EUBC-ին

Արթուր Գևորգյանի ծավալուն հարցազրույցը EUBC-ին

09 Փետրվարի 2018 - 23:29
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ծավալուն հարցազրույց է տվել Եվրոպական բռնցքամարտի կոնֆեդերացիայի (EUBC) կայքին, որում խոսել է կատարված աշխատանքի, առաջիկա ծրագրերի, կանանց բռնցքամարտի զարգացման և այլ հարցերի մասին:
«Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո ազգային հավաքականը փոփոխությունների ենթարկվեց, քանի որ մի շարք բռնցքամարտիկներ որոշեցին տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ գումար վաստակելու համար:

Հաշվի առնելով այն, որ բավականին լավ թիմ ունեինք, որոշեցինք չխոչընդոտել նրանց:
Մինչև 2020 թվականը մտադիր ենք շարունակել մրցաշարեր ընդունելու ավանդույթը, այդ թվում Օլիմպիական խաղերի վարկանիշ տվող: Բռնցքամարտի զարգացումը շատ կարևոր է ցանկացած երկրի համար: Ֆեդերացիան գլխավորելու առաջին տարում երիտասարդ աշխարհի չեմպիոնուհի ունեցանք, ինչպես նաև բրոնզե մեդալ նվաճեցինք 91 կգ քաշային կարգում:

Առաջին անգամ հայկական բռնցքամարտի պատմության մեջ ունեցանք օլիմպիական 5 ուղեգիր, իսկ Խաղերի ժամանակ մեր մասնակիցները պարտվեցին հավասար պայքարում: 2010 թվականից հետո ունեցանք Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև բրոնզե մեդալ աշխարհի առաջնությունում, ինչը խոստումնալից է Օլիմպիական խաղերից առաջ:

Չի կարելի ասել, որ կանանց բռնցքամարտը վերելք է ապրում, սակայն այն բանից հետո, երբ 2014 թվականին Անուշ Գրիգորյանը դարձավ աշխարհի չեմպիոն, հետաքրքրությունն մեծացավ: Շատ աղջիկներ ոգևորված Անուշ Գրիգորյանի հաջողությամբ հետևեցին նրան և դուրս եկան ռինգ:

Որոշ գաղափարներ ունեմ AIBA-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտի վերաբերյալ, սակայն դեռ վաղ է դրանք հանրային դարձնելու համար: Ավելի լավ կլինի, որ այդ հարցերը քննարկենք AIBA-ի ղեկավարների հետ, որպեսզի հնարավորություն ունենք մեր գաղափարներն իրագործելու համար:

Դոպինգի վերահսկողությունը մեր ուշադրության կենտրոնում է: Նույնիսկ Հայաստանի չեմպիոնները միշտ ստուգվում են: Բացի այդ, ֆեդերացիան գլխավորելու իմ առաջին տարվանից կազմակերպում ենք մարզչական և մրցավարական դասընթացներ և քննություններ: Դրանք հանձնողները ստանում եմ վկայականներ:

Ստացվել է այնպես, որ Ազգային Ժողովում գտնվող Օլիմպիական խաղերի միակ մասնակիցն եմ, այդ պատճառով փորձում եմ առավելագույնն անել ոչ միայն բռնցքամարտիկների, այլև բոլոր մարզաձևերի համար»,- ասել է Արթուր Գևորգյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նախագահը պաշտպանեց վարչապետին
23 Հունվարի 2013 - 17:33
Այսօր Սյունիք այցելած ՀՀԿ ղեկավար, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը սյունեցիներին խոստովանեց, որ կան բազմաթիվ խնդիրներ, բայց նաև այս տարիների ընթացքում գրանցվել են դրական արդյունքներ:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության վերլուծաբանները եղել են Հրանտ Բագրատյանի շտաբում
23 Հունվարի 2013 - 17:31
Այսօր ՀՀ նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբում տեղի ունեցավ հանդիպում Հրանտ Բագրատյանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերլուծաբաններ Ալեքսեյ Գրոմովի և Կախա Ինաիշվիլիի հետ:
Բելգիայում զբոսաշրջիկներին արգելել են ձնագնդիկ խաղալ
23 Հունվարի 2013 - 17:23
Բելգիական փողոցներում ձնագնդիկ խաղալ ցանկացողները ստիպված կլինեն 100 եվրո տուգանք վճարել:
Ստամբուլում կրկին տարեց հայուհու վրա են հարձակվել. նրան դաժան ծեծի են ենթարկել
23 Հունվարի 2013 - 17:10
Ստամբուլի Սամաթիա թաղամասում, որը բնակեցված է հայերով, հերթական հարձակումն է տեղի ունեցել տարեց հայուհու վրա:
Կ. Մնացականյանը մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսահոլովակներ է տարածել
23 Հունվարի 2013 - 17:01
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է Կ. Մնացականյանի կողմից պոռնկագրական նյութեր տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Լավրովը ղարաբաղյան գործընթացի մանրամասներ է հրապարակել
23 Հունվարի 2013 - 16:57
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը մամլո ասուլիսի ժամանակ ամփոփել է 2012 թվականի արդյունքները, խոսել է նաեւ ղարաբաղյան խնդրից, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությունից։
Շախմատ. Սերգեյ Կասպարովը երրորդն էր Գուբենում
23 Հունվարի 2013 - 16:54
Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) Գերմանիայի Գուբեն քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 106 մասնակիցների մեջ գրավեց երրորդ տեղը:
Թենիս. Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումների բոլոր զույգերը հայտնի են
23 Հունվարի 2013 - 16:50
Հայտնի են դարձել Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումների բոլոր զույգերը:
2018 թվականի նախագահական ընտրություններում Մեդվեդևը չի մրցի Պուտինի հետ
23 Հունվարի 2013 - 16:42
Այս մասին նշել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
1 | 11124 | 11125 | 11126 | 11127 | 11128 | 11129 | 11130 | 11131 | 11132 | 11133 | 11134 | 11135 | 11136 | 11137 | 11138 | 13543
 
Լրահոս`