Facebook   Twitter
 
Արթուր Գևորգյանի ծավալուն հարցազրույցը EUBC-ին

Արթուր Գևորգյանի ծավալուն հարցազրույցը EUBC-ին

09 Փետրվարի 2018 - 23:29
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ծավալուն հարցազրույց է տվել Եվրոպական բռնցքամարտի կոնֆեդերացիայի (EUBC) կայքին, որում խոսել է կատարված աշխատանքի, առաջիկա ծրագրերի, կանանց բռնցքամարտի զարգացման և այլ հարցերի մասին:
«Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո ազգային հավաքականը փոփոխությունների ենթարկվեց, քանի որ մի շարք բռնցքամարտիկներ որոշեցին տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ գումար վաստակելու համար:

Հաշվի առնելով այն, որ բավականին լավ թիմ ունեինք, որոշեցինք չխոչընդոտել նրանց:
Մինչև 2020 թվականը մտադիր ենք շարունակել մրցաշարեր ընդունելու ավանդույթը, այդ թվում Օլիմպիական խաղերի վարկանիշ տվող: Բռնցքամարտի զարգացումը շատ կարևոր է ցանկացած երկրի համար: Ֆեդերացիան գլխավորելու առաջին տարում երիտասարդ աշխարհի չեմպիոնուհի ունեցանք, ինչպես նաև բրոնզե մեդալ նվաճեցինք 91 կգ քաշային կարգում:

Առաջին անգամ հայկական բռնցքամարտի պատմության մեջ ունեցանք օլիմպիական 5 ուղեգիր, իսկ Խաղերի ժամանակ մեր մասնակիցները պարտվեցին հավասար պայքարում: 2010 թվականից հետո ունեցանք Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև բրոնզե մեդալ աշխարհի առաջնությունում, ինչը խոստումնալից է Օլիմպիական խաղերից առաջ:

Չի կարելի ասել, որ կանանց բռնցքամարտը վերելք է ապրում, սակայն այն բանից հետո, երբ 2014 թվականին Անուշ Գրիգորյանը դարձավ աշխարհի չեմպիոն, հետաքրքրությունն մեծացավ: Շատ աղջիկներ ոգևորված Անուշ Գրիգորյանի հաջողությամբ հետևեցին նրան և դուրս եկան ռինգ:

Որոշ գաղափարներ ունեմ AIBA-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտի վերաբերյալ, սակայն դեռ վաղ է դրանք հանրային դարձնելու համար: Ավելի լավ կլինի, որ այդ հարցերը քննարկենք AIBA-ի ղեկավարների հետ, որպեսզի հնարավորություն ունենք մեր գաղափարներն իրագործելու համար:

Դոպինգի վերահսկողությունը մեր ուշադրության կենտրոնում է: Նույնիսկ Հայաստանի չեմպիոնները միշտ ստուգվում են: Բացի այդ, ֆեդերացիան գլխավորելու իմ առաջին տարվանից կազմակերպում ենք մարզչական և մրցավարական դասընթացներ և քննություններ: Դրանք հանձնողները ստանում եմ վկայականներ:

Ստացվել է այնպես, որ Ազգային Ժողովում գտնվող Օլիմպիական խաղերի միակ մասնակիցն եմ, այդ պատճառով փորձում եմ առավելագույնն անել ոչ միայն բռնցքամարտիկների, այլև բոլոր մարզաձևերի համար»,- ասել է Արթուր Գևորգյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Սանասարյանին Պետական վերահսկողական ծառայության ղեկավար նշանակելու վերաբերյալ
22 Մայիսի 2018 - 12:00
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրով՝ Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար:
Արցախը երկկողմանի հանդիպում է անցկացրել, որին մասնակցել են նաև ղեկավարն ու մարզչական շտաբը
22 Մայիսի 2018 - 11:57
«Արցախ» ֆուտբոլային ակումբը երեկ` մայիսի 21-ին, երկկողմանի հանդիպում է անցկացրել:
Ավտովթար Լոռու մարզում. ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողը Opel-ով հայտնվել է ձորակում. կա վիրավոր
22 Մայիսի 2018 - 11:55
Երեկ՝ մայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Վանաձորի բնակիչ՝ 31-ամյա Արամ Ա.-ն իր վարած Opel Astra մակնիշի 35 MԼ 256 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
Ճանապարհը Ղարաբաղի հետ ուղիղ բանակցելն է․ Տիգրան Բալայան
22 Մայիսի 2018 - 11:50
Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հացի վերաբերյալ փոփոխություն չի կրել։ Մենք գտնում ենք, որ Ղարաբաղյան հարցը պետք է կարգավորվի բացարձակ խաղաղ ճանապարհով։
Այսուհետ զինծառայողի հարազատը կարող է դիմել ՄԻՊ-ին՝ զինծառայողի իրավունքների խախտման հարցով
22 Մայիսի 2018 - 11:48
Նոր օրենսդրական կարգավորումներով Մարդու իրավունքների պաշտպանի համար սահմանում ենք մշտադիրտարկող մարմին լինելու լիազորություն՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց հետ:
Իրինա Ալեգրովան կարող է հետ ստանալ իրենից գողացված 10 միլիոն ռուբլու մի մասը
22 Մայիսի 2018 - 11:39
Մենք երեկ գրել էինք, որ Իրինա Ալեգրովան շատ տհաճ պատմության մեջ է հայտնվել։ Պրոմոութերների տվյալներով՝ երգչուհին մեկ համերգի համար ստանում է մոտ 70 հազար եվրո (մոտ 5 մլն ռուբլի)։
Նոր աշխատատեղեր Հայաստանում՝ դեղոլորտի մասնագետների համար
22 Մայիսի 2018 - 11:34
Բիզնես Արմենիայի աջակցությամբ «FMD K&L Europe» ընկերությունն անցած ամիս Հայաստանում բացելով տարածաշրջանի խոշորագույն բիոտեխնոլոգիական կենտրոնը, ձեռնմուխ է եղել աշխատատեղերի կրկնապատկմանը։ Կազմակերպությունը ծրագրել է այս տարի ևս 250 մասնագետների ընդունել։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 12943
 
Լրահոս`