Facebook   Twitter
 
Արթուր Գևորգյանի ծավալուն հարցազրույցը EUBC-ին

Արթուր Գևորգյանի ծավալուն հարցազրույցը EUBC-ին

09 Փետրվարի 2018 - 23:29
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ծավալուն հարցազրույց է տվել Եվրոպական բռնցքամարտի կոնֆեդերացիայի (EUBC) կայքին, որում խոսել է կատարված աշխատանքի, առաջիկա ծրագրերի, կանանց բռնցքամարտի զարգացման և այլ հարցերի մասին:
«Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո ազգային հավաքականը փոփոխությունների ենթարկվեց, քանի որ մի շարք բռնցքամարտիկներ որոշեցին տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ գումար վաստակելու համար:

Հաշվի առնելով այն, որ բավականին լավ թիմ ունեինք, որոշեցինք չխոչընդոտել նրանց:
Մինչև 2020 թվականը մտադիր ենք շարունակել մրցաշարեր ընդունելու ավանդույթը, այդ թվում Օլիմպիական խաղերի վարկանիշ տվող: Բռնցքամարտի զարգացումը շատ կարևոր է ցանկացած երկրի համար: Ֆեդերացիան գլխավորելու առաջին տարում երիտասարդ աշխարհի չեմպիոնուհի ունեցանք, ինչպես նաև բրոնզե մեդալ նվաճեցինք 91 կգ քաշային կարգում:

Առաջին անգամ հայկական բռնցքամարտի պատմության մեջ ունեցանք օլիմպիական 5 ուղեգիր, իսկ Խաղերի ժամանակ մեր մասնակիցները պարտվեցին հավասար պայքարում: 2010 թվականից հետո ունեցանք Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև բրոնզե մեդալ աշխարհի առաջնությունում, ինչը խոստումնալից է Օլիմպիական խաղերից առաջ:

Չի կարելի ասել, որ կանանց բռնցքամարտը վերելք է ապրում, սակայն այն բանից հետո, երբ 2014 թվականին Անուշ Գրիգորյանը դարձավ աշխարհի չեմպիոն, հետաքրքրությունն մեծացավ: Շատ աղջիկներ ոգևորված Անուշ Գրիգորյանի հաջողությամբ հետևեցին նրան և դուրս եկան ռինգ:

Որոշ գաղափարներ ունեմ AIBA-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտի վերաբերյալ, սակայն դեռ վաղ է դրանք հանրային դարձնելու համար: Ավելի լավ կլինի, որ այդ հարցերը քննարկենք AIBA-ի ղեկավարների հետ, որպեսզի հնարավորություն ունենք մեր գաղափարներն իրագործելու համար:

Դոպինգի վերահսկողությունը մեր ուշադրության կենտրոնում է: Նույնիսկ Հայաստանի չեմպիոնները միշտ ստուգվում են: Բացի այդ, ֆեդերացիան գլխավորելու իմ առաջին տարվանից կազմակերպում ենք մարզչական և մրցավարական դասընթացներ և քննություններ: Դրանք հանձնողները ստանում եմ վկայականներ:

Ստացվել է այնպես, որ Ազգային Ժողովում գտնվող Օլիմպիական խաղերի միակ մասնակիցն եմ, այդ պատճառով փորձում եմ առավելագույնն անել ոչ միայն բռնցքամարտիկների, այլև բոլոր մարզաձևերի համար»,- ասել է Արթուր Գևորգյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վարչապետը Գարեգին Չուգասզյանին հորդորել է դադարեցնել հացադուլը
24 Մայիսի 2018 - 12:43
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Չուգասզյանի հետ եւ նրան խնդրել դադարեցնել հացադուլը: Այս մասին Facebook-ում գրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Վարչական իրավախախտում կատարած անձինք կազատվեն վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը վճարելու պարտականությունից
24 Մայիսի 2018 - 12:41
ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված օրենքի նախագծով՝ նախատեսվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վարչական իրավախախտումների որոշ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել տուգանքի գումարը (չվճարած մասը), ինչպես նաև այն բռնագանձելու կապակցությամբ առաջացած կատարողական ծախսերը վճարելու պարտականությունից, տեղեկացնում են Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արմավիրում մասնակցել է «Օլիմպ սպորտ» մարզահամալիրի բացմանը (Տեսանյութ)
24 Մայիսի 2018 - 12:31
Արմավիրում բացվել է նոր մարզահամալիր, որը ծառայելու է ոչ միայն մարզիկներին այլև հասարակ քաղաքացիներին:
Բոլոր մարզպետները կփոխվեն. նախարար
24 Մայիսի 2018 - 12:18
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ բոլոր մարզպետները կփոխվեն:
Արտաշես Կիրակոսյանն ազատվել է գյուղնախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
24 Մայիսի 2018 - 12:14
Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Որոշումը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի ցանկում:
Եվա Ռիվասը հույս է հայտնել ամուսնանալ արքայազնի հետ
24 Մայիսի 2018 - 12:08
Ռուսաստաբնակ երգչուհի Եվա Ռիվասն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել:
Այլեւս նման դեպքեր չպետք է կրկնվեն. վարչապետ
24 Մայիսի 2018 - 12:01
Ես տեղեկացա Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանը մայիսի 10-ին եւ մայիսի 16-ին նամակներ է ստացել ՌԴ «Ռոսսելխոզնադզոր» կազմակերպությունից եւ ինձ համար անակնկալ էր, որ ես տեղյակ չեմ այդ նամակների մասին:
Շուտով հրապարակումներ կլինեն. Արթուր Վանեցյան
24 Մայիսի 2018 - 11:59
Մայիսի 23-ից ԱԱԾ-ի սկսած գործողությունների արդյուքնում կան բերման ենթարկված անձինք:
«Ռոսսելխոզնադզորից» երկու նամակ է եկել, ինչո՞ւ ես տեղյակ չեմ, ո՞ւմ եք զեկուցել. Փաշինյանը բարկացած ՍԱՊԾ պետի վրա
24 Մայիսի 2018 - 11:52
Ես տեղեկացա Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանը մայիսի 10-ին եւ մայիսի 16-ին նամակներ է ստացել ՌԴ «Ռոսսելխոզնադզոր» կազմակերպությունից եւ ինձ համար անակնկալ էր, որ ես տեղյակ չեմ այդ նամակների մասին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 12989
 
Լրահոս`