Facebook   Twitter
 
Արթուր Գևորգյանի ծավալուն հարցազրույցը EUBC-ին

Արթուր Գևորգյանի ծավալուն հարցազրույցը EUBC-ին

09 Փետրվարի 2018 - 23:29
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ծավալուն հարցազրույց է տվել Եվրոպական բռնցքամարտի կոնֆեդերացիայի (EUBC) կայքին, որում խոսել է կատարված աշխատանքի, առաջիկա ծրագրերի, կանանց բռնցքամարտի զարգացման և այլ հարցերի մասին:
«Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո ազգային հավաքականը փոփոխությունների ենթարկվեց, քանի որ մի շարք բռնցքամարտիկներ որոշեցին տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ գումար վաստակելու համար:

Հաշվի առնելով այն, որ բավականին լավ թիմ ունեինք, որոշեցինք չխոչընդոտել նրանց:
Մինչև 2020 թվականը մտադիր ենք շարունակել մրցաշարեր ընդունելու ավանդույթը, այդ թվում Օլիմպիական խաղերի վարկանիշ տվող: Բռնցքամարտի զարգացումը շատ կարևոր է ցանկացած երկրի համար: Ֆեդերացիան գլխավորելու առաջին տարում երիտասարդ աշխարհի չեմպիոնուհի ունեցանք, ինչպես նաև բրոնզե մեդալ նվաճեցինք 91 կգ քաշային կարգում:

Առաջին անգամ հայկական բռնցքամարտի պատմության մեջ ունեցանք օլիմպիական 5 ուղեգիր, իսկ Խաղերի ժամանակ մեր մասնակիցները պարտվեցին հավասար պայքարում: 2010 թվականից հետո ունեցանք Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև բրոնզե մեդալ աշխարհի առաջնությունում, ինչը խոստումնալից է Օլիմպիական խաղերից առաջ:

Չի կարելի ասել, որ կանանց բռնցքամարտը վերելք է ապրում, սակայն այն բանից հետո, երբ 2014 թվականին Անուշ Գրիգորյանը դարձավ աշխարհի չեմպիոն, հետաքրքրությունն մեծացավ: Շատ աղջիկներ ոգևորված Անուշ Գրիգորյանի հաջողությամբ հետևեցին նրան և դուրս եկան ռինգ:

Որոշ գաղափարներ ունեմ AIBA-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտի վերաբերյալ, սակայն դեռ վաղ է դրանք հանրային դարձնելու համար: Ավելի լավ կլինի, որ այդ հարցերը քննարկենք AIBA-ի ղեկավարների հետ, որպեսզի հնարավորություն ունենք մեր գաղափարներն իրագործելու համար:

Դոպինգի վերահսկողությունը մեր ուշադրության կենտրոնում է: Նույնիսկ Հայաստանի չեմպիոնները միշտ ստուգվում են: Բացի այդ, ֆեդերացիան գլխավորելու իմ առաջին տարվանից կազմակերպում ենք մարզչական և մրցավարական դասընթացներ և քննություններ: Դրանք հանձնողները ստանում եմ վկայականներ:

Ստացվել է այնպես, որ Ազգային Ժողովում գտնվող Օլիմպիական խաղերի միակ մասնակիցն եմ, այդ պատճառով փորձում եմ առավելագույնն անել ոչ միայն բռնցքամարտիկների, այլև բոլոր մարզաձևերի համար»,- ասել է Արթուր Գևորգյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռումինիայում Հայաստանի դեսպանն այցելել է Ռոման քաղաք
22 Մայիսի 2018 - 15:35
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մայիսի 19-ից 20-ը այցելեց Ռոման քաղաք: Այցի ընթացքում Հայաստանի դեսպանը հանդիպումներ ունեցավ Ռոմանի քաղաքապետ Լուչիան Օվիդիու Միկուիև Ռումինիայի մշակույթի և ազգային ինքնության նախարարության պետքարտուղար Գեորգե Պոպայի հետ:
Իմ մասով մտահոգություն չունեմ. Է. Շարմազանովը՝ ԱԱԾ պետի հայտարարության մասին
22 Մայիսի 2018 - 15:30
Ես երբեք չեմ արձագանքել ԱԱԾ պետերի հայտարարություններին, որովհետև ԱԱԾ-ն լուրջ ծառայություն է ու եթե մի բան ասում է՝ գիտի՝ ինչ է ասում:
Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահն այս տարի Քշիշտոֆ Պենդերեցկին է
22 Մայիսի 2018 - 15:21
Լեհ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահն է: Երաժիշտը մրցույթի օրերին լինելու է Հայաստանում եւ հեղինակավոր ժյուրիի հետ բացահայտելու է մրցույթի լավագույն թավջութակահարին: Այս մասին տեղեկացնում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը:
Ընդդիմություն ենք, սակայն գոտկատեղից ներքև հարվածներ չեն տալու. Շարմազանով
22 Մայիսի 2018 - 15:15
ՀՀԿ-ն պատրաստ է ցանկացած հարցի, այդ թվում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկման. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ, «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Համազգային-համաժողովրդական հեղաշրջո՞ւմ, թե՞ դասական հեղափոխություն
22 Մայիսի 2018 - 15:13
Քաղաքական վերլուծաբաններն ու մեկնաբանները տուրք տալով իշխանափոխության կարեւորությանը մեր երկրում, հաճախ տեղի ունեցած իրադարձությունների արդյունքը բնորոշում են որպես հեղափոխություն:
Պահանջում են նախկին տնօրենի վերադարձը. ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում շարունակվում են դասադուլը ու գործադուլը
22 Մայիսի 2018 - 15:06
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում այսօր ևս շարունակվում է դասադուլը և գործադուլը՝ նախկին տնօրեն Սերգեյ Խառատյանի վերադարձի պահանջով:
Արթուր Վանեցյանը մասնակցել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների նիստին
22 Մայիսի 2018 - 15:05
Սանկտ Պետերբուրգում մայիսի 22-ին տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների Խորհրդակցության 15-րդ նիստը:
Վարչապետն ընդունել է Gallup International ասոցիացիայի նախագահին (Լուսանկար)
22 Մայիսի 2018 - 15:01
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Gallup International ասոցիացիայի նախագահ Կանչո Ստոյչևի գլխավորած պատվիրակությանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 12954
 
Լրահոս`

 
 
Եղանակը Հայաստանում
Հասարակություն