Facebook   Twitter
 
5 մասնագիտություններ, որոնք կվերանան մոտակա տասը տարիների ընթացքում

5 մասնագիտություններ, որոնք կվերանան մոտակա տասը տարիների ընթացքում

09 Փետրվարի 2018 - 23:51
Տեխնոլոգիաների զարգացումը և կենսակերպի փոփոխությունները բերում են նրան, որ նոր մասնագիտություններ են առաջ գալիս, իսկ մյուսները՝ աստիճանաբար անհետանում են։
Օքսֆորդի համալսարանում արված հետազոտությունները ցույց են տալիս, որ ներկայիս մասնագիտությունների մոտ 45%-ը գալիք տասը տարիների ընթացքում կանհետանան։ Ստորև դրանցից մի քանիսի նկարագրությունն է.

Տաքսիի դիսպետչեր. Տեխնոլոգիաների աճին զուգահեռ և GPS նավիգացիայի զարգացմամբ մարդիկ հեշտությամբ իրենց համար մեքենա են կանչում, առանց դիսպետչերների ծառայություններին դիմելու։

Գանձապահ. Նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս գնումներ կատարելու պարզ գործընթացում ևս բավական առաջ գնալ։ Ինքնասպասարկման դրամարկղերի ի հայտ գալուն զուգահեռ՝ մանրածախ խանութի վաճառողի մասնագիտությունը աստիճանաբար իր տեղը զիջում է տեխնիկային։ Հիմա ինքնասպասարկման դրամարկղեր կան միայն խոշոր սուպերմարկետներում, բայց մի քանի տարուց դրանք ամբողջովին դուրս կմղեն սովորական գանձապահներին։

Փոստատար. Կապի էլեկտրոնային միջոցների ի հայտ գալուն պես թղթային փոստի հրատապությունը գրեթե զրոյի է հավասարեցվել։ Այսօր փոստատարի աշխատանքը քիչ շանսեր ունի առաջ գնալու և զարգանալու համար։

Ավտոբուսի վարորդ. Գիտնականները գտնում են, որ վարորդի աշխատանքը նույնպես շուտով կանհետանա։ Tesla ավտոմեքենաների հաջորդ սերունդը ամբողջովին ինքնավար է լինելու և շարժվելու է իրեն հատկացված երթևեկության գոտիով։

Բանկային աշխատակից. Բանկերի մենեջերները, ովքեր օգնում են լրացնել վարկը, վճարել հաշիվները կամ գումարային փոխանցումներ ստանալ, աստիճանաբար կփոխարինվեն վճարային օնլայն ծառայություններով։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քիմ Քարդաշյանը պատմել է իր երեխաների մանկական սենյակի մասին
24 Մայիսի 2018 - 10:16
Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է մեծացնում իր երեխաներին։ Իր KimKardashianWest.com կայքում 37-ամյա հայուհին գրել է այն մասին, որ իր նոր տունը (Քիմն ու Քանյեն դրա համար վճարել են 12 մլն դոլար, ևս 8 մլն դոլար էլ վերանորոգման համար են ծախսել) երբեք չի նկարահանվի Keeping Up With the Kardasians ռեալիթի շոուի շրջանակում, բայցևայնպեք Քիմը որոշել է մի քանի լուսանկար հրապարակել իր կայքում։
Հնարավոր է՝ Իրանը շարունակում է մեծ հեռահարության հրթիռների մշակումը․ The New York Times
24 Մայիսի 2018 - 10:12
2011-ի նոյեմբերի 12-ին Թեհրանից 40 կմ հարավ-արևելք գտնվող Բիգանդե գյուղի մերձակայքի ռազմական օբյեկտում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել են գեներալ-մայոր Հասան Թեխրանի Մոգադամը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ևս 20 սպա։
ՊԵԿ նոր ղեկավարությունը հստակ հրահանգ է տվել ՀՀ-ի մաքսային սահմանից ներս թողնել միայն փաստաթուղթ ու­նեցող բեռները
24 Մայիսի 2018 - 10:08
«Ժամանակ» թերթի՝ Հայաստանի մաքսային մարմիններին մոտ կանգնած աղբյուրը տեղեկաց­նում է, որ վերջին մի քանի օրե­րին կտրուկ նվազել է Հայաստան մտնող բեռնատարների քանակը:
Ֆրանսիայի նախագահը Փարիզում հանդիպել է Մարկ Ցուկերբերգի հետ
24 Մայիսի 2018 - 10:06
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հանդիպել է Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ։ Այս մասին Ցուկերբերգը հայտնել է Instagram-ի իր էջում։
ԱԱԾ-ն անցավ գործի. ապօրինի հարստացածների գոր­ծով անձինք են բերման ենթարկվել
24 Մայիսի 2018 - 10:01
«Ապօրինի հարստացածների գոր­ծով անձինք են բերման ենթարկվել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից:
Ferrari-ն «հավատարիմ հաճախորդի» համար յուրահատուկ սպորտային մեքենա է ստեղծել
24 Մայիսի 2018 - 09:59
Վիլլա դԷստում էլեգանտության մրցույթում Ferrari-ն յուրահատուկ SP38 սուպերքար կներկայացնի, որը թողարկվել է մեկ օրինակով: Ավտոմեքենան ստեղծվել է 488 GTB մոդելի շարժիչի հիման վրա «հավատարիմ հաճախորդներից մեկի» պատվերով, գրում է Motor-ը:
ԱՄՆ-ում 4-ամյա տղան ատրճանակով սպանել է 2 տարեկան եղբորը
24 Մայիսի 2018 - 09:54
ԱՄՆ-ում 4-ամյա տղան, ատրճանակը խաղալիք կարծելով, կրակել է 2 տարեկան եղբոր վրա, հաղորդում է USA.one-ը: Դեպքը տեղի է ունեցել Վիրջինիայում:
Միհրան Պողոսյանի օգնականը կկալանավորվի. մեղադրանք է առաջադրվել
24 Մայիսի 2018 - 09:50
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Ա.Իսոյանին (ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնական)՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։
Գյուղատնտեսության նախարարի մամուլի քարտուղարը դարձավ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար
24 Մայիսի 2018 - 09:41
ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցն արդեն մամուլի քարտուղար ունի:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14721
 
Լրահոս`