Facebook   Twitter
 
5 մասնագիտություններ, որոնք կվերանան մոտակա տասը տարիների ընթացքում

5 մասնագիտություններ, որոնք կվերանան մոտակա տասը տարիների ընթացքում

09 Փետրվարի 2018 - 23:51
Տեխնոլոգիաների զարգացումը և կենսակերպի փոփոխությունները բերում են նրան, որ նոր մասնագիտություններ են առաջ գալիս, իսկ մյուսները՝ աստիճանաբար անհետանում են։
Օքսֆորդի համալսարանում արված հետազոտությունները ցույց են տալիս, որ ներկայիս մասնագիտությունների մոտ 45%-ը գալիք տասը տարիների ընթացքում կանհետանան։ Ստորև դրանցից մի քանիսի նկարագրությունն է.

Տաքսիի դիսպետչեր. Տեխնոլոգիաների աճին զուգահեռ և GPS նավիգացիայի զարգացմամբ մարդիկ հեշտությամբ իրենց համար մեքենա են կանչում, առանց դիսպետչերների ծառայություններին դիմելու։

Գանձապահ. Նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս գնումներ կատարելու պարզ գործընթացում ևս բավական առաջ գնալ։ Ինքնասպասարկման դրամարկղերի ի հայտ գալուն զուգահեռ՝ մանրածախ խանութի վաճառողի մասնագիտությունը աստիճանաբար իր տեղը զիջում է տեխնիկային։ Հիմա ինքնասպասարկման դրամարկղեր կան միայն խոշոր սուպերմարկետներում, բայց մի քանի տարուց դրանք ամբողջովին դուրս կմղեն սովորական գանձապահներին։

Փոստատար. Կապի էլեկտրոնային միջոցների ի հայտ գալուն պես թղթային փոստի հրատապությունը գրեթե զրոյի է հավասարեցվել։ Այսօր փոստատարի աշխատանքը քիչ շանսեր ունի առաջ գնալու և զարգանալու համար։

Ավտոբուսի վարորդ. Գիտնականները գտնում են, որ վարորդի աշխատանքը նույնպես շուտով կանհետանա։ Tesla ավտոմեքենաների հաջորդ սերունդը ամբողջովին ինքնավար է լինելու և շարժվելու է իրեն հատկացված երթևեկության գոտիով։

Բանկային աշխատակից. Բանկերի մենեջերները, ովքեր օգնում են լրացնել վարկը, վճարել հաշիվները կամ գումարային փոխանցումներ ստանալ, աստիճանաբար կփոխարինվեն վճարային օնլայն ծառայություններով։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ընտանեկան ճգնաժամերի չորս փուլերն ու դանց պատճառները
22 Մայիսի 2018 - 23:13
Ունամունոն համոզված էր, որ ամուսնանալը բնավ դժվար չէ: Դժվար է ամուսնացած լինելը: Եվ իսկապես ամուսնական կյանքում այնքան հաճախ են հանդիպում դժվարոթյունները, որ միայն գիտակցությամբ, սիրով ու համբերատարությամբ կարելի է դրանք շրջանցել:
Ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը
22 Մայիսի 2018 - 23:08
Երևանի Կ.Ուլնեցի փողոցում տեղի ունեցած բռնությունների գործով մեկ անձ ձերբակալվել է, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 50-ամյա վարորդը Volkswagen-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կան վիրավորներ
22 Մայիսի 2018 - 23:00
Երեկ՝ մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 50-ամյա Սերյոժա Հովակիմյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 RT 007 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Կանանց երակային հիվանդությունները մոտ երեք անգամ ավելի հաճախ են հանդիպում. անոթաբան
22 Մայիսի 2018 - 22:42
Անոթային հիվանդությունների տարածվածությունն ու հանդիպելու հաճախությունը, ինչպես մի շարք այլ հիվանդությունների դեպքում, հաճախ կապվում է պացիենտի սեռի հետ։
Պարբերական քաղցածությունը բարձրացնում է դիաբետի զարգացման հավանականությունը․ հետազոտություն
22 Մայիսի 2018 - 22:25
Սննդակարգերը, որոնք ենթադրում են պարբերական քաղցածություն, առողջության համար լուրջ բացասական հետևանքներ կարող են ունենալ։ University of Sao Paulo համալսարանի գիտնականները պարզել են, որ նման սննդակարգերը բարձրացնում են 2-րդ տիպի դիաբետի հավանականությունը, դրա համար էլ քաղցած մնալու միջոցով նիհարել ցանկացողներին գիտնականները խորհուրդ են տալիս լավ կշռադատել իրենց որոշումը։
Չուգասզյանի ինքնազգացողությունը վատացել է
22 Մայիսի 2018 - 22:00
«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի ինքնազգացողությունն այսօր վատացել է, որի պատճառով նրան Մատենադարանի տարածքից հեռացրել են այլ տեղ։
«Ինձ կանգնեցնելու համար պետք է սպանեք ինձ». Եվա Ռիվաս
22 Մայիսի 2018 - 21:57
Եվա Ռիվասը հերթական սադրիչ գրառումն է արել Instagram-ում.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 14700
 
Լրահոս`