Facebook   Twitter
 
5 մասնագիտություններ, որոնք կվերանան մոտակա տասը տարիների ընթացքում

5 մասնագիտություններ, որոնք կվերանան մոտակա տասը տարիների ընթացքում

09 Փետրվարի 2018 - 23:51
Տեխնոլոգիաների զարգացումը և կենսակերպի փոփոխությունները բերում են նրան, որ նոր մասնագիտություններ են առաջ գալիս, իսկ մյուսները՝ աստիճանաբար անհետանում են։
Օքսֆորդի համալսարանում արված հետազոտությունները ցույց են տալիս, որ ներկայիս մասնագիտությունների մոտ 45%-ը գալիք տասը տարիների ընթացքում կանհետանան։ Ստորև դրանցից մի քանիսի նկարագրությունն է.

Տաքսիի դիսպետչեր. Տեխնոլոգիաների աճին զուգահեռ և GPS նավիգացիայի զարգացմամբ մարդիկ հեշտությամբ իրենց համար մեքենա են կանչում, առանց դիսպետչերների ծառայություններին դիմելու։

Գանձապահ. Նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս գնումներ կատարելու պարզ գործընթացում ևս բավական առաջ գնալ։ Ինքնասպասարկման դրամարկղերի ի հայտ գալուն զուգահեռ՝ մանրածախ խանութի վաճառողի մասնագիտությունը աստիճանաբար իր տեղը զիջում է տեխնիկային։ Հիմա ինքնասպասարկման դրամարկղեր կան միայն խոշոր սուպերմարկետներում, բայց մի քանի տարուց դրանք ամբողջովին դուրս կմղեն սովորական գանձապահներին։

Փոստատար. Կապի էլեկտրոնային միջոցների ի հայտ գալուն պես թղթային փոստի հրատապությունը գրեթե զրոյի է հավասարեցվել։ Այսօր փոստատարի աշխատանքը քիչ շանսեր ունի առաջ գնալու և զարգանալու համար։

Ավտոբուսի վարորդ. Գիտնականները գտնում են, որ վարորդի աշխատանքը նույնպես շուտով կանհետանա։ Tesla ավտոմեքենաների հաջորդ սերունդը ամբողջովին ինքնավար է լինելու և շարժվելու է իրեն հատկացված երթևեկության գոտիով։

Բանկային աշխատակից. Բանկերի մենեջերները, ովքեր օգնում են լրացնել վարկը, վճարել հաշիվները կամ գումարային փոխանցումներ ստանալ, աստիճանաբար կփոխարինվեն վճարային օնլայն ծառայություններով։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քաղհասարակության կազմակերպությունների 10 կոալիցիա համագործակցության համընդհանուր ցանց ստեղծեցին
17 Փետրվարի 2019 - 13:45
Փետրվարի 16-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 10 կոալիցիաներ, որոնց անդամակցում են շուրջ 250 կառաույցներ, համագործակցության հռչակագիր ստորագրեցին` որոշելով հիմնադրել Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը:
Հայաստանը հանձնառու է համակողմանի համագործակցություն զարգացնելու աֆրիկյան երկրների հետ. Զ. Մնացականյան
17 Փետրվարի 2019 - 13:43
Փետրվարի 16-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ռիչարդ Սեզիբերայի հանդիպումը:
«Կալաշնիկովը» ցուցադրել է ինքնապայթեցվող «Կուբ» անօդաչու սարքը
17 Փետրվարի 2019 - 13:27
«Կալաշնիկով» կոնցեռնը (ներառված է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ) Աբու Դաբիում սպառազինման IDEX միջազգային ցուցահանդեսի ընթացքում ցուցադրել է իր նորույթը՝ KYB անօդաչու թռչող սարքը, հաղորդում է ՌԲԿ-ն:
Վարչապետի այցն արդեն 2 շաբաթ հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին շատ բան կփոխեր մեր երկրում․ իրավապաշտպան
17 Փետրվարի 2019 - 13:26
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի շուրջ ստեղծված իրավիճակին։
Ալ կարմիր շուրթեր, խորը դեկոլտե․ Շպռոտն ընդգծել է բարեմասնությունները
17 Փետրվարի 2019 - 13:24
Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:
Հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավարը Աբու Դաբիում․ Պաշտպանության միջազգային կոնֆերանս
17 Փետրվարի 2019 - 13:07
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց IDEX-2019 ցուցահանդեսին ներկայացված հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավար։
Աստղագուշակ փետրվարի 17-ի համար
17 Փետրվարի 2019 - 13:06
ԽՈՅԵՐ
Տուրիզմը չի կարող զարգանալ խավարի մեջ կորած մայրաքաղաքում. Հովհաննես Ազոյան
17 Փետրվարի 2019 - 12:44
Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի դեպ զբոսաշրջության մասին, հարգելի իշխանություն, Երևանի քաղաքապետարանը, եթե չեմ սխալվում, տնտեսել է բավականին կլորիկ գումար:
Շնորհակալություն Սերժ Ազատիչին. Մգեր Արմենիա
17 Փետրվարի 2019 - 12:43
Երգիչ Մգեր Արմենիան գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Արմեն Սարգսյանին Հայաստան հրավիրելու համար:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 19068
 
Լրահոս`