Facebook   Twitter
 
Շնորհավո՛ր ծնունդդ, հայրենապաշտ հայորդի Խաչիկ Ասրյան

Շնորհավո՛ր ծնունդդ, հայրենապաշտ հայորդի Խաչիկ Ասրյան

13 Փետրվարի 2018 - 09:16
Ոչ մի շնորհավորական խոսք այնպես չի բնութագրի և չի կարող ներկայացնել Խաչիկ Ասրյանին, որքան նրա անցած ճանապարհը:
Ուստի ներկայացնում ենք Խաչիկ Ասրյանի կենսագրությունը՝ համառոտ:

ԽԱՉԻԿ ՄԱՅԻՍԻ ԱՍՐՅԱՆ

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի
փոխնախարար:

Ծնվել է 1970թ-ի փետրվարի 13-ին` Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:

1977-87թթ-ին սովորել է Գորիսի թիվ 2 միջն. դպրոցում:

1988-91թթ-ին ծառայել է Խորհրդային բանակում` Հեռավոր Արևելքում, Ճապոնական ծովի հարևանությամբ` ծովային հետևակ:

1991թ. Սյունիքում, իր նախաձեռնությամբ ստեղծել է ամենաերիտասարդ ջոկատը` «Նժդեհյան գայլախումբ» անվամբ, որտեղ էլ ընդգրկվել են 15-18 տարեկան պատանիներ և երիտասարդներ, որոնք էլ Տաթևում և Հալիձորում ստացել են ֆիզիկական և տակտիկական խիստ մասնագիտացված դասընթացներ: «Նժդեհյան գայլախումբ» ջոկատով մասնակցել է (1992-1994թթ.) Լաչինի, Սաֆյանի, Սվարասիի, Գորիսի և Կապանի սահմանների պաշտպանությանը:

1991-95թթ. սովորել և ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը, միաժամանակ մարզելով թվով 100-120 պատանիների և երիտասարդների` արևելյան մարտարվեստով:

1992-93թթ-ին նկարահանել է «Արյան հետքերով» գեղարվեստական տեսաֆիլմը` նվիրված արցախյան հերոսամարտին:

1994թ-ի աշնանը Կապանում, Սյունիքի մարզական օլիմպիադայում 3 կմ վազքատարածքում դարձել է բացարձակ չեմպիոն:

1996-97թթ-ին աշխատել է Սյունիքի մարզային ոստիկանությունում` որպես ուղեկցող խմբի հրամանատար:

1998թ-ին Սանտկ-Պետերբուրգում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի եռամսյա ռեժիսորական և պրոդյուսերական դասընթացներին և ստացել համապատասխան վկայական:

1991թ-ի սեպտեմբերից մինչև 1999թ-ի սեպտեմբերը Սյունիքի մարզում կազմակերպել է 180 հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ:

1999թ-ի հոկտեմբերի 9-ին Սյունիքում հիմնադրել է արցախյան պատերազմի ազատամարտիկ-հրամանատար, նահատակ Սամվել Գևորգյանի անվան «Սյունիք» կիոընկերությունը:

1999թ-ի հոկտեմբերի 9-16-ը Կապան քաղաքում կազմակերպել է հայ-ռուսական բարեկամության միջազգային 1-ին կինոփառատոնը:

1999-2002թթ-ին «Սյունիք» կինոընկերությունը դպրոցականների, ուսանողների և երիտասարդների շրջանում իրականացրել է մշակութային, սպորտային, արվեստին վերաբերող 230 բազմաբովանդակ միջոցառումներ:

2002թ-ի սեպտեմբերի 26-ին Սյունիքում հիմնադրել է «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը (www.hayocartsivner.am):

2002թ-ի սեպտեմբերից մինչև 2009թ-ի դեկտեմբերը Լեռնահայաստանում կազմակերպել է 821 հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ (www.hayocartsivner.am):

2010թ-ի հունվարի 27-ին Երևան քաղաքում հիմնադրել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն), (www.hayocartsivner.am):

2010թ-ի փետրվարից մինչև 2012թ-ի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության 300 համայնքներում հիմնադրել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 300 մասնաճյուղեր-գրասենյակներ:

2010թ-ի մարտի 27-ին, Երևան քաղաքի Մատենադարանի բացօթյա հրապարակում կազմակերպելէ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 1-ին Համագումարը, որին մասնակցել են Կազմակերպության 5000 անդամներ:

2011թ-ի փետրվարի 19-ին, Երևան քաղաքի Մատենադարանի բացօթյա հրապարակում կազմակերպել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման 1-ին տարեդարձը, որին մասնակցել են Կազմակերպության 57 մասնաճյուղերից ժամանած 7000 անդամներ:

2011թ-ին Հայոց Անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ ազգային բանակի տարբեր զորամասերում իրականացրել է 20 խոշոր հայրենասիրական միջոցառումներ:

2012թ-ի մարտի 4-ին, Երևան քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 2-րդ Համագումարը, որին մասնակցել են Կազմակերպության 216 մասնաճյուղերից ժամանած 12.000 անդամներ:

2012թ-ին Հայոց ազգային բանակի 20-րդ տարեդարձին նվիրված ռազմահայրենասիրական 20 խոշոր միջոցառումներ է կազմակերպել և անցկացրել ՀՀ և ԼՂՀ ՊՆ տարբեր զորամասերում:
2013թ-ին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1800 կրթօջախներին նվիրել է 1800 օդաճնշիչ հրացան:

2014թ-ի հունիսի 15-ին Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղական համայնքում հիմնադրել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 301-րդ մասնաճյուղ-գրասենյակը:

2016թ-ի ապրիլի 4-ից 28-ը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի 60 անդամները ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամիավորման հրամանատարության ներքո մասնակցել են Արցախի հարավարևելյան շրջանի պաշտպանությանը՝ բարձր կարգապահությամբ, մեծ պատասխանատվությամբ և անթերի կատարելով իրենց առջև դրված մարտական խնդիրները:

2016թ-ի հունիսի 18-ին, Երևան քաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպել է «Արծիվների» գործունեության 13-րդ տարեդարձին և Կազմակերպության 9-րդ համագումարին նվիրված պաշտոնական միջոցառումը:
2016թ-ին Հայոց Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ազգային բանակի տարբեր զորամասերում և տարբեր մարտական հենակետերում, ինչպես նաև ՀՀ սահմանամերձ համայնքներում կազմակերպել և անցկացրել է 25 հայրենասիրական միջոցառումներ:

2017թ-ի մարտի 4-ին, Երևան քաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպել է «Արծիվների» գործունեության 14-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառումը («Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը 7 տարեկան է. 2010 թվականի հունվարի 27-ից մինչև 2017 թվականի մարտի 4-ը կազմակերպել է 616 միջոցառում: «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը 7 տարեկան է. 2002 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2009 թվականի նոյեմբերի 20-ը կազմակերպել է 821 միջոցառում):

2017թ-ին Հայոց ազգային բանակի 25-րդ տարեդարձին նվիրված ռազմահայրենասիրական 25 խոշոր միջոցառումներ է կազմակերպել և անցկացրել ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարությունների տարբեր զորամասերում և տարբեր մարտական հենակետերում:

2010թ-ի փետրվարից մինչև 2018թ-ի փետրվարի 10-ը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կազմակերպել է 665 հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ (www.hayocartsivner.am):

Հիմնադրել է. 26.04.2003թ.` «Նժդեհյան մրցանակ» ամենամյա մրցանակաբաշխությունը, 16.05.03թ.` Գ. Նժդեհի անվան կարատեի մանկապատանեկան ամենամյա բաց առաջնությունը, 22.04.04թ.` «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալը, 09.06.05թ.` «Ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման կենտրոնը», 09.06.05թ.` «Սյունիքի ուսանողների միությունը», 27.01.10թ.` «Հայոց Արծիվ» ոսկյա հուշամեդալը:

1991 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի փետրվարի 10-ը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կազմակերպել է 1.896 հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ:

2005-09թթ. սովորել և ավարտել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը` «Փրկարար գործ» մասնագիտությամբ:

2007թ-ի հուլիսի 14-ից աշխատում է որպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար:

2007թ-ի հուլիսի 14-ից մինչև 2017թ-ի դեկտեմբերի 25-ը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կազմակերպել է 90-ից ավել մարզական մասսայական միջոցառումներ:

Հայաստանի Հանրապետական Կուսակցության Խորհրդի անդամ է:

Քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիայի Պատվավոր անդամ է:

Շոտոկան կարատեի ֆեդերացիայի անդամ է, ունի սև գոտի:

Պարգևատրվել է.

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհակալագրերով (15.12.2008թ., 21.08.2011թ.):

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Մովսես Խորենացի» մեդալով (29.12.2013թ.):

2014թ-ի դեկտեմբերի 22-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի կողմից արժանացել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի «Պատվավոր աշխատողի» կոչմանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով (19.02.2015թ.):

Պարգևատրվել է.

«Լեռնահայաստան. Գարեգին Նժդեհ» ոսկյա հուշամեդալով /14.11.04թ./,

Երկրապահ Կամավորական Միության հուշամեդալով /19.03.05թ./,

ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով /23.09.05թ./,

«Մահապարտ» ոսկյա հուշամեդալով` «Արծիվ Մահապարտներ» միության կողմից /18.01.07թ./,

«Հանուն հայրենիքի» հուշամեդալով /06.03.07թ./,

ՀՀ Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի ոսկե հուշամեդալով /23.12.07թ./,

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ոսկե հուշամեդալով /23.12.07թ./,

Ոսկե աստղ. ի պատիվ բարձր հարգանքի» հուշամեդալով` Միջազգային Ոստիկանության կորպորացիայի կողմից /31.01.08թ./,

ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» հուշամեդալով /01.02.08/,

«Ախթալա» ԼՀԿ հուշամեդալով /20.09.08թ./,

«Մայրական երախտագիտություն» հուշամեդալով /ԼՂՀ, 23.11.08թ./,

«Վազգեն Սարգսյան» շքանշանով` «Արծիվ մահապարտներ» միության կողմից /20.05.09թ./,

ԼՂՀ Պաշտպանության բանակի հուշամեդալով /20.11.2009թ./,

ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով /19.12.2009թ./,

«Հայոց Արծիվ» մեդալով` «Անմար կրակներ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից /28.01.2010թ./,

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ոսկե մեդալով /20.04.2010թ./,

ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով» /25.12.2010թ./,

ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» հուշամեդալով /05.02.2011թ./,

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով /11.02.2011թ./,

«Զորավար Անդրանիկ» հայրենասիրական հասարակական կազմակերպության «Անդրանիկ Զորավար» մեդալով /07.05.2011թ./,

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության կողմից «Արտաշատի սահմանապահ ջոկատի 55 ամյակ» հուշամեդալով /16.05.2011թ./,

«Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիա»-ի կողմից «Հայրենիքի պաշտպանության» համար կրծքանշանով /24.09.2011թ./,

ՀՀ ՊՆ «ՀՀ Զինված Ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով /24.12.2011թ./,

ՀՀ ՊՆ «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալով /30.09.2013թ./,

Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հուշամեդալով /24.10.2013թ./,

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով» /13.12.2013թ./,

«Ոստիկանության միջազգային ասոցիացիայի 1-ին աստիճանի մեդալով» /05.02.2014թ./,

«Միասնություն» Միջազգային Հասարակական Իրավապաշտպան Շարժում» կազմակերպության կողմից «Միասնություն» շքանշանով /30.12.2014թ./,

Հայաստանի Ազգային Պարարվեստի միության բարձրագույն պարգևով՝ «Վահրամ Արիստակեսյան» ոսկեզօծ հուշամեդալով /15.05.2015թ./,

Ղարաբաղյան պատերազմի վետերան «Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիա»-ի կողմից «Մեծն Տիգրան» շքանշանով /21.09.2015թ./,

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի «Տրդատ III Արշակունի» մեդալով /28.12.2015թ./,

Ղարաբաղյան Պատերազմի Վետերանների Միության «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով /18.06.2016թ./,

ՀՀ ՊՆ «Մարշալ Հ.Ք. Բաղրամյան» մեդալով /01.07.2016թ./,

Ռուսաստանի Դաշնության ԴՕՍԱԱՖ-ի նախագահ, գեներալ-գնդապետ Ա.Պ. Կոլմակովի կողմից «ԴՕՍԱԱՖ-ի 90 տարի» մեդալով /10.10.2017թ./, ինչպես նաև 200-ից ավել պատվոգրերով:

Պահեստազորի գնդապետ է:

Մի շարք հասարակական, քաղաքական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր:

Նվիրումով, հավատարմությամբ և երախտագիտությամբ՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակականկազմակերպության Խորհուրդ

Խաչիկ Ասրյանին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորում է նաև HayNews.am-ը մաղթում նորանոր ձեռքբերումներ ի շահ Հայաստան երկրի շենացման ու բարօրության:
 
Նմանատիպ նորություններ
Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել օդը կեղտոտող ուղևորի պատճառով
18 Փետրվարի 2018 - 12:13
Դուբայից Ամստերդամ թռչող Transavia Airlines ավիաընկերության ինքնաթիռը Վիեննայում արտակարգ վայրէջք է կատարել օդը կեղտոտող ուղևորի պատճառով: Այս մասին հաղորդում է Metro պարբերականը:
Բելգիան Facebook-ին սպառնացել է օրական 250 հազար եվրո տուգանքով
18 Փետրվարի 2018 - 12:12
Բելգիական դատարանը Facebook-ից պահանջել է դադարեցնել երկրի քաղաքացիների մասին տվյալների հավաքումը և հեռացնել ավելի վաղ հավաքած տեղեկատվությունը: Պահանջը չկատարելու դեպքում սոցցանցին սպառնում է օրական € 250 000 տուգանք: Դատարանի վճռով՝ Facebook-ը օգտատերերին չի տեղեկացնում տեղեկատվության հավաքման փաստի մասին:
Իրանում վթարվել է 60 ուղեւորով օդանավ
18 Փետրվարի 2018 - 12:01
Իրանում օդանավ է վթարի ենթարկվել, որում 60 մարդ է եղել: Այս մասին հայտնում է «Թասնիմ» գործակալությունը: Նախնական տեղեկություններով՝ ողբերգությունը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում Սեմիրոմ քաղաքից ոչ հեռու:
Արտակարգ դեպք Գյումրու բժշկական կենտրոնում
18 Փետրվարի 2018 - 11:58
Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
ՀՀ մի շարք ատոճանապարհներին ձյուն և մառախուղ է. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
18 Փետրվարի 2018 - 11:56
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 10:00-ի դրությամբ` Սևանի, Ճամբարակի, Արթիկի, Մարտունու, Տաշիրի, Վայքի, Գորիսի, Սիսիանի, Կապանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում:
Երկրաշարժ Իրանում
18 Փետրվարի 2018 - 11:55
Կիրակի Իրանի հյուսիսում Սեմնան նահանգում տեղի է ունեցել 4,3 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի Իրանական սեյսմոլոգիական կենտրոնին:
Թուրքիայի և Վրաստանի վարչապետները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանի իրավիճակին առնչվող հարցեր
18 Փետրվարի 2018 - 11:00
Շաբաթ օրը Մյունխենում հանդիպմանը Թուրքիայի և Վրաստանի վարչապետներ Բինալի Յըլդըրըմը և Գեորգի Կվիրիկաշվիլին քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանի իրավիճակին առնչվող հարցեր:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11379
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Իրանում վթարվել է 60 ուղեւորով օդանավ
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
Երկրաշարժ Իրանում
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
Կրկնօրինակված երգով՝ դեպի «Եվրատեսիլ 2018» (Տեսանյութ)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր
 
Ինչ կլինի, եթե աղջիկը վիագրա խմի (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր
 
 
Օրվա աստղագուշակ
Հասարակություն