Facebook   Twitter
 
Մեկնարկել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի արժեշղթաների զարգացման բաղադրիչի մրցույթը (Տեսանյութ)

Մեկնարկել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի արժեշղթաների զարգացման բաղադրիչի մրցույթը (Տեսանյութ)

13 Փետրվարի 2018 - 16:15
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամն իրականացնում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրը, որի բաղադրիչներից է «Արժեշղթաների զարգացումը»:
Վերջինիս ուղղված ենթածրագրերը իրականացվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:

«Ծրագիրն իրականացվում է 2015 թվականից: Հիմնական նպատակը հանրապետության ագրովերամշակման ոլորտին աջակցություն ցուցաբերելն է: Ընդգրկված են պտուղ-բանջարեղենի, մսի, ձկան, կաթի վերամշակման ոլորտները, մեղրի արտադրությունը, բարձրարժեք հատապտուղների արտադրությունը», - նշել է նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

Ենթածրագրերի ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով: Նախատեսվում է ֆինանսական օժանդակություն ցուցաբերել պետական գրանցում ունեցող գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, արտադրական, սպառողական և գյուղատնտեսական կոոպերատիվներին, գյուղատնտեսական մթերքի վերամշակման ձեռնարկություններին, բացառությամբ հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների, որոնք ներգրավված են ընտրված արժեշղթաների մեջ և բավարարում են ծրագրի համապատասխանության և ընտրության չափանիշներին:

Բիզնես-ծրագրերը ներկայացնելու համար մասնակիցներին տրվելու է մեկ ամիս: Առաջարկվող ենթածրագրի տևողությունը պետք է լինի նվազագույնը՝ 12, իսկ առավելագույնը 24 ամիս: Տրամադրվելու է 8,000-ից մինչև 50,000 ԱՄՆ դոլար:

Ենթածրագրերի նպատակային ֆինանսավորում չի հատկացվում այն հայտատուներին, որոնք նախկինում անհաջողության են մատնել, կամ ձախողել են որևէ ծրագիր, կամ արդեն իսկ եղել է նույնի շահառուն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ձյան տեղումները դադարել են, հնարավոր է, որ օրվա ընթացքում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապահը բացվի նաև բեռնատարների համար. ՏԿՏՏ
18 Նոյեմբերի 2018 - 18:10
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ձնամաքրման աշխատանքներից հետո Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բացվել է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, ռուսական կողմում կա կուտակված մոտ 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա
18 Նոյեմբերի 2018 - 09:56
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար
17 Նոյեմբերի 2018 - 14:25
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել «ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն պետությանը պատճառել է ավելի քան 50,5 մլն դրամի վնաս
17 Նոյեմբերի 2018 - 12:09
Պետական եկամուտների կոմիտեի oպերատիվ հետախուզության վարչության մարզային թիվ 10-րդ (Գեղարքունիքի) բաժնի աշխատակիցները պարզել են, որ քաղաքացի Ա. Ջ.-ն, 2017թ. հուլիսին Գեղարքունիքի մարզում հիմնադրելով «ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն, կատարել է մի շարք չարաշահումներ: Վերջինս իր անվամբ ձևակերպել է օդափոխման, սառեցման և տաքացման համակարգերի տեղադրման ծառայություններ, ինչպես նաև ապրանքների վաճառքներ` յոթ ընկերությունների:
Սպիտակի և Արթիկի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում
17 Նոյեմբերի 2018 - 10:17
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սպիտակի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Միջազգային կազմակերպություններն արձանագրում են Հայաստանի առաջընթացը
17 Նոյեմբերի 2018 - 10:08
Միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից հրապարակված զեկույցների համաձայն՝ տարբեր ցուցանիշներով Հայաստանի Հանրապետությունը կարողացել է զգալի առաջընթաց գրանցել մի շարք ոլորտներում:
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է. ռուսական կողմում 350 ավտոմեքենա է կուտակված
17 Նոյեմբերի 2018 - 10:05
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին` ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է
16 Նոյեմբերի 2018 - 19:20
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից
Գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել քննարկում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի իրազեկման արշավի շրջանակում
16 Նոյեմբերի 2018 - 18:05
Հակամանրէային դեղերի ճիշտ օգտագործման և դրանց նկատմամբ կայունության դեմ աշխարհում իրականացվող պայքարի իրազեկման մեկշաբաթյա արշավի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կազմակերպվել էր հանդիպում-քննարկում ֆերմերների, անասնաբույժների, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտնականների, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ առողջապահության նախարարությունների, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների մասնակցությամբ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 737
 
Լրահոս`