Facebook   Twitter
 
Հայաստանում ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով. Քշիշտոֆ Պենդերեցկի

Հայաստանում ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով. Քշիշտոֆ Պենդերեցկի

13 Փետրվարի 2018 - 17:24
Երեւանում, այսօր՝ փետրվարի 13-ի երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում կտրվի մեր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկի՝ լեհ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնի մեկնարկը՝ նվիրված երաժշտի 85-ամյա հոբելյանին։
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այս առիթով հրավիրված ասուլիսում նշեց, որ յուրաքանչյուրի համար մեծ պատիվ եւ ուրախություն է գտնվել մեր ժամանակների լավագույն երաժիշտներից մեկի կողքին եւ հյուրընկալել նրան, առավել եւս հյուրընկալել նրա 85-ամյա հոբելյանի առթիվ։ «Հոբելյանական տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներում նշվելու է մաեստրոյի 85-ամյակը, եւ մեզ համար մեծ պատիվ է, որ հոբելյանական միջոցառումների շարքը սկսվում է Հայաստանի մայրաքաղաք Երեւանից։ Քշիշտոֆ Պենդերեցկին համաշխարհային մեծության աստղ է, մարդ, ով իր երաժշտությամբ կարողացավ փոխել աշխարհը, մարդ, ով իր արվեստով գունավորեց մեր կյանքն ու ապագան»,- ասաց Արմեն Ամիրյանը։

ՀՀ մշակույթի նախարարը մեջբերեց նաեւ մի հատված Քշիշտոֆ Պենդերեցկու հարցազրույցից, որտեղ մաեստրոն ընդգծել է, որ իր ստեղծագործական աշխարհի վրա լրջագույն ազգեցություն են ունեցել երկու կոմպոզիտորներ՝ Բախը եւ Կոմիտասը։ Պենդերեցկին նաեւ ավելացրել է` զարմանալի եւ յուրահատուկ երեւույթ է, երբ կոմպոզիտորը նաեւ հերոս է, իսկ Կոմիտասը հենց այդպիսին է։

Ինքը՝ Քշիշտոֆ Պենդերեցկին նշեց, որ իր համար կարեւոր է այն հանգամանքը, որ Հայաստանում նման փառատոն է տեղի ունենում. «Ես տիկնոջս հետ միշտ սիրով եմ ժամանում Հայաստան։ Հայաստան գալով՝ ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով, եւ ամենակարեւորը՝ հրաշալի մարդկանց ենք այստեղ հանդիպում։ Ես զգում եմ ինձ այստեղ՝ ինչպես տանը։ Ցավում եմ, որ միայն հայոց լեզվին չեմ տիրապետում»։

Պատասխանելով հայկական թեմաներով իր ստեղծագործությունների մասին լրագրողի հարցին՝ կոմպոզիտորը նշեց, որ հայկական արմատներ ունի. տատը Սպահանից էր։ Մի քանի տարի առաջ գրել է ստեղծագործություն՝ 3-րդ սաղմոսը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին։

«Ամեն անգամ Հայաստանում ունկնդրում եմ իմ գործերը։ Հրաշալի դիրիժորներ ունեք, որոնց ղեկավարությամբ ներկայացվում են իմ ստեղծագործությունները, եւ ես նրանց շատ շնորհակալ եմ դրա համար»,- ընդգծեց մաեստրո Պենդերեցկին, կոմպոզիտոր, ով տարեկան մոտ 60 կոնցերտ է գրում եւ խոստովանում է, որ ծրագրերը բավականին շատ են։

Նշենք, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի եւ Քշիշտոֆ Պենդերեցկու մամուլի ասուլիսը կայացավ Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում։ Մինչ ասուլիսի մեկնարկը Պենդերեցկին եղեւնի տնկեց երաժշտական դպրոցի բակում, այնուհետեւ շրջայց կատարեց կրթօջախում։

Տեղեկացնենք, որ Պենդերեցկուն նվիրված փառատոնը տեղի կունենա փետրվարի 13-17-ը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Հոբելյանական փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։

Փետրվարի 13-17-ը Երեւանում անցկացվելիք փառատոնային չորս համերգների ընթացքում կներկայացվեն Պենդերեցկու սիմֆոնիկ եւ կամերային ստեղծագործությունները։ Ընդ որում, դրանցից շատերը Հայաստանում կկատարվեն առաջին անգամ։ Պենդերեցկու փառատոնն իր շուրջն է համախմբել հայաստանյան տարբեր կոլեկտիվներ. ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), ինչպես նաեւ՝ արտասահմանից ժամանած անվանի մենակատարներ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԿԳՆ-Ազդարարվել է «Երիտասարդների զարգացում» նախագծի մեկնարկը
22 Մայիսի 2018 - 12:15
ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է «Երիտասարդների զարգացում» նախագիծը, որի շրջանակում այսօր կազմակերպված «Կյանքի հմտություններ» մեկօրյա դասընթացին մասնակցել է շուրջ 300 երիտասարդ:
Հարուցվել է քրեական գործ՝ զանգավծային հավաքներին մասնակցած աշակերտին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ
22 Մայիսի 2018 - 12:12
ՀՀ Արարատի մարզի դատախազությունում վերացվել է զանգվածային հավաքներին մասնակցելու պատճառով դպրոցի փոխտնօրենի կողմից աշակերտին հարվածելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և քրեական գործ է հարուցվել:
Աշխատանքից ազատվել են ՊԵԿ նախագահի 3 տեղակալները և ՊԵԿ աշխատակազմի ղեկավարը
22 Մայիսի 2018 - 12:11
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով աշխատանքից ազատվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մի շարք պաշտոնյաներ։
Վահագն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղար
22 Մայիսի 2018 - 12:09
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահագն Մելիքյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար։
ՀՀ նախագահը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ է նշանակել
22 Մայիսի 2018 - 12:05
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Աղասի Կիրակոսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում:
Դատարանը ճանաչել և հռչակել է հարկադիր կատարողի անմեղությունը
22 Մայիսի 2018 - 12:02
Հարկադիր կատարման ծառայությունը սույնով տեղեկացնում է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թվականի մարտի 28-ի դատավճռով ճանաչել և հռչակել է Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Էդուարդ Կարախանյանի անմեղությունը՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Սանասարյանին Պետական վերահսկողական ծառայության ղեկավար նշանակելու վերաբերյալ
22 Մայիսի 2018 - 12:00
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրով՝ Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11689
 
Լրահոս`