Facebook   Twitter
 
Վարչապետն Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետն Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ուղղված հարցեր

13 Փետրվարի 2018 - 18:42
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել էստոնական կողմին Եվրոպական միության հետ Ընդլայնված և համապարփակ համագործակցության համաձայնագրի ստորագրման գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար և նշել, որ մեր երկիրը նախատեսում է որքան հնարավոր է արագ իրականացնել վավերացման գործընթացը:

Անդրադառնալով հայ-էստոնական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այդ հարցը բավականին մանրամասն քննարկել է նաև Դավոսում Էստոնիայի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: Վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական փոխգործակցության ընդլայնումը, առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և անհրաժեշտ համարել գործարար ֆորումների կազմակերպումն ու անցկացումը՝ առկա ներուժի իրացման նպատակով: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ էստոնական բիզնեսի համար Հայաստանը կարող է հետաքրքիր լինել ԵԱՏՄ և իրանական շուկաներ մուտք գործելու առումով՝ հաշվի առնելով մեր երկրի արտոնյալ առևտրային ռեժիմները:

Դեսպան Կաարելսոնը ևս կարևորել է տնտեսական համագործակցության զարգացումը և պատրաստակամություն հայտնել նպաստել համապատասխան միջոցառումների իրականացմանը: Վերջինս ընդգծել է, որ Էստոնիան ևս շահագրգռված է Հայաստանի հետ հարաբեությունների ընդլայնմամբ և խորացմամբ:

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի թվային օրակարգի շուրջ Էստոնիայի փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կարող եմ շատ լավ աշխատել և՛ գործադիրում, և՛ օրենսդիրում. Թանդիլյանը՝ «առանց ավելորդ համեստության»
18 Նոյեմբերի 2018 - 23:51
«Սխալվում եք, եթե կարծում եք, թե ընտրություններին պատրաստվելու տեխնիկական խնդիրն էր հրաժարականի պատճառը»,- այսօր՝ նոյեմբերի 18-ին,
Ամփոփիչ մրցաշար. Ջոկովիչն անակնկալ պարտություն կրեց եզրափակիչում
18 Նոյեմբերի 2018 - 23:44
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն անակնկալ պարտություն կրեց Լոնդոնում անցկացած ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի եզրափակիչում:
«Դմփ-դմփ-հու»-ով ոչ միայն երկիր չենք կառուցելու, այլև քանդում ենք. Արմենուհի Կյուրեղյան
18 Նոյեմբերի 2018 - 23:35
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նկատեց՝ եթե այս ընտրություններում քաղաքական բոլոր ուժերը կրկին փորձեն ամեն ինչ տանել «սևերի» և «սպիտակների», ապա ամեն ինչ ցավալի ավարտ կունենա պետության համար։
Բելլա Հադիդին «բռնացրել են» Նյու Յորքում գնումներ կատարելիս
18 Նոյեմբերի 2018 - 23:30
Հանգստյան օրերը շոփինգի եւ զբոսանքի համար շատ լավ ժամանակ է։ Դատելով ամեն ինչից, նույն կարծիքի է նաեւ մոդել Բելլա Հադիդը, որին «բռնացրել են» Նյու Յորքի լուսանկարիչները։
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահին երկրի Ազգային տոնի առթիվ
18 Նոյեմբերի 2018 - 23:14
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լատվիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ նոյեմբերի 18-ին շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Ռայմոնդս Վեյոնիսին:
Եվգենի Պետրոսյանը շամպայնի բաժակով նշել է իր բաժանությունը
18 Նոյեմբերի 2018 - 22:17
Մեծ հնչեղություն ստացած Ելենա Ստեպանենկոյի հետ բաժանությունը Եվգենի Պետրոսյանը որոշել է նշել շամպայնի բաժակով՝ իր փաստաբան Սերգեյ Ժորինի աշխատասենյակում, որին մոսկովյան «վերնախավում» անվանում են «աստղային փաստաբան», դատարանում պաշտպանում է հայտնիների շահերը։
Մոսկվա-Անթալիա չվերթից հեռացրել են խռովության պատճառ դարձած ուղևորին
18 Նոյեմբերի 2018 - 21:50
ՌԴ մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում Մոսկվա-Անթալիա չվերթից հեռացրել են ինքնաթիռում իրարանցում ստեղծած ուղևորին: Այս մասին ТАСС գործակալությանը տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
Պետք է անհապաղ և առանց վարանելու շարունակել մարդկանց բերել այստեղ. Իլ դը Ֆրանս տարածաշրջանի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
18 Նոյեմբերի 2018 - 21:40
Այս մասին Վալերի Պեկրեսը հայտնել է «Արմենպրես»-ի հեր զրույցում։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով Հայաստան ժամանած Իլ դը Ֆրանս տարածաշրջանի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15703
 
Լրահոս`