Facebook   Twitter
 
Հայտնի ըմբշամարտիկն ու ընկերները կրակել են Նորաշենի գյուղապետի ուղղությամբ․ ծանր վիրավորվել է մեկ հոգի

Հայտնի ըմբշամարտիկն ու ընկերները կրակել են Նորաշենի գյուղապետի ուղղությամբ․ ծանր վիրավորվել է մեկ հոգի

13 Փետրվարի 2018 - 23:14
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր Նազարյանի և Ռոբերտ Գալստյանի գործի դատական քննությունը:
28-ամյա ըմբշամարտիկ Արթուր Նազարյանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը խուլիգանական դրդումներով միջին ծանրության վնաս հասցնելու և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով:

23-ամյա Ռոբերտ Գալստյանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը խուլիգանական դրդումներով միջին ծանրության վնաս հասցնելուն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Գործի քննության սկզբում մեղադրանքներ էին առաջադրվել խուլիգանական դրդումներով սպանության փորձի համար: Նախաքննության ընթացքում մեղադրանքը փոփոխվել է:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Նազարյանը 2015 թվականի աշնանն ապօրինի ձեռք է բերել, պահել ու կրել է հրազեն հանդիսացող, նպատակային օգտագործման համար պիտանի «Glock 19» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:

Բացի այդ, նա ձեռք է բերել ու պահել է ռազմամթերք հանդիսացող՝ «AK-74» տեսակի ինքնաձիգի և «РПК-74» տեսակի ձեռքի գնդացիրի 5,45 մմ տրամաչափի 45 փամփուշտ, «ДШК» տեսակի գնդացիրի 12,7 մմ տրամաչափի 1 փամփուշտ:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսի 3-ին, ժամը 18-ն անց 40-ի սահմաններում Արթուր Նազարյանն ընկերների՝ Ռոբերտ Գալստյանի, Ռոլանդ Գ.-ի, Դերենիկ Ս.-ի հետ, Ռոբերտ Գալստյանին պատկանող, հաշվառման համարանիշերը ռուսական համարանիշով փոխարինված սպիտակ գույնի «ՎԱԶ 217230» մակնիշի մեքենայով Արարատի մարզի Նորաշեն համայնքից ուղևորվել է դեպի Արտաշատ:

Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Ռոբերտ Գալստյանը համընթաց ուղղությամբ ընթացող «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենային վազանցելիս՝ կտրուկ մեքենան վարել է դեպի աջ ու խոչընդոտել է վերոհիշյալ «07»-ի ընթացքին, ապա շարունակել է ճանապարհը:

«ՎԱԶ-2107»-ում երթևեկում էր Նորաշենի գյուղապետ Նորայր Գրիգորյանը: Վերջինիս առաջարկով վարորդ Կարեն Ղազարյանն ընթացել է առաջ, հավասարվել է վազանց կատարած մեքենային ու կանգնել է նրա կողքին:

Գյուղապետը, առանց մեքենայից իջնելու, առջևի աջ պատուհանից դիտողություն է արել Ռոբերտ Գալստյանին՝ մեքենան կտրուկ իրենց մեքենայի ուղղությամբ վարելու, իրենց մեքենայի ընթացքին խոչընդոտելու համար:

Գյուղապետին կոպիտ պատասխան են տվել, «առաջացել է տհաճ խոսակցություն»:

Այդ ժամանակ, ըստ մեղադրանքի, Ռոբերտ Գալստյանի վարած մեքենայի հետնամասում նստած Արթուր Նազարյանը իջել է մեքենայից, մոտեցել է գյուղապետի մեքենային, միջամտել է խոսակցությանը, ապա գյուղապետ Նորայր Գրիգորյանից պարզաբանում է պահանջել՝ իրենց դիտողություն անելու, «իրենց հետ իբրև հեգնանքով խոսելու և վիճաբանություն հրահրելու համար»:

Ստեղծված իրավիճակը չսրելու և վիճաբանությունից խուսափելու նպատակով գյուղապետը իր վարորդին հորդորել է շարունակել ճանապարհը: Սակայն Արթուր Նազարյանը պահանջել է, որ նրանք կանգնեն:

Գյուղապետի մեքենան, այնուամենայնիվ, շարժվել է առաջ:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Նազարյանը Նորայր Գրիգորյանի ու Կարեն Ղազարյանի կողմից իր պահանջները չկատարելը «ցավագին է ընդունել և խուլիգանական դրդումներով ոտքով հարվածել է «07»-ի հետևի աջ անվաթևին», այնուհետև մեքենայում գտնվողներին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ նստել է Ռոբերտ Գալստյանի մեքենան ու պահանջել է, որ նա ընթանա գյուղապետի մեքենայի հետևից:

Ռոբերտ Գալստյանը մեքենան վարել է առաջ, հետևից՝ աջակողմյան հատվածով, հավասարվել է Կարեն Ղազարյանի վարած մեքենայի հետնամասի ձախակողմյան հատվածին, փորձել է խոչընդոտել նրանց ընթացքին ու կանգնեցնել՝ այդ կերպ օժանդակելով Արթուր Նազարյանի գործողություններին:

Արթուր Նազարյանը, ըստ մեղադրանքի, մեքենայի հետևի աջ դռան կիսաբաց լուսամուտից իր մոտ ապօրինի պահվող «Glock 19» ատրճանակով կրակել է «07»-ի ուղղությամբ:

Ռոբերտ Գալստյանը այդ կրակոցից հետո շարունակել է ընթանալ «07»-ի հետևից, հավասարվել է նրան, հետուառաջ է ընկել՝ շարունակելով օժանդակել Արթուր Նազարյանի գործողություններին:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Նազարյանը «07»-ի ուղղությամբ ևս 3 կրակոց է արձակել և վարորդի առողջությանը պատճառելէ միջին ծանրության վնաս՝ աջ ուսագոտու փափուկ հյուսվածքների միջանցիկ, ձախ ազդրի փափուկ հյուսվածքների միջանցիկ, ձախ ազդրի փափուկ հյուսվածքների կույր, փոշտի կույր, ձախ սրունքի միջանցիկ հրազենային վնասվածքների, ձախ փոքր ոլոքի բաց բազմաբեկոր կոտրվածքների ձևով:

Վարորդին վնասվածքներ պատճառելուց հետո հետապնդողները դիմել են փախուստի:

Դատարանում Արթուր Նազարյանն ու Ռոբերտ Գալստյանն իրենց մեղավոր են ճանաչել, զղջացել են, նրանց միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Արթուր Նազարյանը ըմբշամարտի ՀՀ առաջնությունների ու միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր է, բնութագրվում է դրական, նրա խնամքին են կինը, դեպքից հետո՝ 2017 թվականի հուլիսին ծնված որդին, վատառողջ հայրը: Արթուր Նազարյանն է ընտանիքի միակ կերակրողը:

Դատարանը հաշվի է առել, որ Ռոբերտ Գալստյանն ունի առողջական խնդիրներ, որոնց պատճառով զինվորական ծառայության համար ճանաչվել է ոչ պիտանի:

Արթուր Նազարյանը մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքների համար ու վերջին հաշվով դատապարտվել է 3 տարի իրական ազատազրկման:

Ռոբերտ Գալստյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել է 1 տարի իրական ազատազրկման:

Երկուսի պատժի սկիզբն էլ կհաշվվի 2017 թվականի սեպտեմբերի 21-ից:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել օդը կեղտոտող ուղևորի պատճառով
18 Փետրվարի 2018 - 12:13
Դուբայից Ամստերդամ թռչող Transavia Airlines ավիաընկերության ինքնաթիռը Վիեննայում արտակարգ վայրէջք է կատարել օդը կեղտոտող ուղևորի պատճառով: Այս մասին հաղորդում է Metro պարբերականը:
Բելգիան Facebook-ին սպառնացել է օրական 250 հազար եվրո տուգանքով
18 Փետրվարի 2018 - 12:12
Բելգիական դատարանը Facebook-ից պահանջել է դադարեցնել երկրի քաղաքացիների մասին տվյալների հավաքումը և հեռացնել ավելի վաղ հավաքած տեղեկատվությունը: Պահանջը չկատարելու դեպքում սոցցանցին սպառնում է օրական € 250 000 տուգանք: Դատարանի վճռով՝ Facebook-ը օգտատերերին չի տեղեկացնում տեղեկատվության հավաքման փաստի մասին:
Աֆրինում Թուրքիայի կողմից քիմիական զենքի կիրառումը քիչ հավանական է. Սպիտակ տուն
18 Փետրվարի 2018 - 12:05
ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Մայքլ Էնթոնին RIA Novosti-ին հայտնել է, որ քիչ հավանական է համարում Սիրիայում գործողության ընթացքում թուրք զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառումը:
ԱՄՆ-ում կոչ են անում զենք բաժանել ուսուցիչներին՝ Ֆլորիդայի դպրոցում ողբերգությունից հետո
18 Փետրվարի 2018 - 12:03
Ֆլորիդայի դպրոցներից մեկում հրաձգությունը մտել է ԱՄՆ նորագույն պատմության ամենամահաբեր զանգվածային սպանությունների տասնյակի մեջ:
Նորայր Ասլանյանը Հոլանդիայում գոլ է խփել փոխարինման դուրս գալուց 3 րոպե հետո
18 Փետրվարի 2018 - 12:02
Ֆուտբոլի Հոլանդիայի առաջին դիվիզիոնի 25-րդ տուրում «Էմմենը» տանը 5։2 հաշվով հաղթել է «Դե Գրաֆսհապին»։
Իրանում վթարվել է 60 ուղեւորով օդանավ
18 Փետրվարի 2018 - 12:01
Իրանում օդանավ է վթարի ենթարկվել, որում 60 մարդ է եղել: Այս մասին հայտնում է «Թասնիմ» գործակալությունը: Նախնական տեղեկություններով՝ ողբերգությունը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում Սեմիրոմ քաղաքից ոչ հեռու:
Մոուրինյու. Չգիտեմ` Պոգբան կխաղա՞ Սևիլիայի դեմ. ես նրան չեմ տեսել
18 Փետրվարի 2018 - 12:00
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նշել է, որ չգիտի` արդյոք թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբան կհասցնի՞ վերականգնվել մինչև «Սևիլիայի» հետ ՉԼ-ի 1/8 եզրափակչի առաջին խաղը (փետրվարի 21):
Արտակարգ դեպք Գյումրու բժշկական կենտրոնում
18 Փետրվարի 2018 - 11:58
Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 19233
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Իրանում վթարվել է 60 ուղեւորով օդանավ
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
Երկրաշարժ Իրանում
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
Կրկնօրինակված երգով՝ դեպի «Եվրատեսիլ 2018» (Տեսանյութ)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր
 
Ինչ կլինի, եթե աղջիկը վիագրա խմի (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր
 
 
Օրվա աստղագուշակ
Հասարակություն