Facebook   Twitter
 
Եվրահանձնաժողովը Թուրքիայից պահանջել է հարգել ԵՄ երկրների ինքնիշխանությունը

Եվրահանձնաժողովը Թուրքիայից պահանջել է հարգել ԵՄ երկրների ինքնիշխանությունը

13 Փետրվարի 2018 - 23:38
Թուրքիան խոչընդոտում է ծովային հանքավայրի հորատման աշխատանքների իրականացմանը Կիպրոսի Հանրապետության բացարձակ տնտեսական գոտիում։ Էրդողանը սպառնում է նավթային կազմակերպություններին։
Եվրոպական հանձնաժողովը ուշադիր հետևում է Էգեյան ծովում լարված իրավիճակի զարգացումներին, որտեղ թուրքական ռազմա–ծովային ուժերի նավերը խոչընդոտում են հորատման աշխատանքների իրականացմանը՝ գազի ծովային հանքավայրում։ Այս մասին փետրվարի 13-ին հայտարարել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը։

«Մենք պնդում ենք, որ Թուրքիան պետք է կատարի բարիդրացիական հարաբերությունների պարտավորությունները և զերծ մնա ԵՄ անդամ երկրների հետ ցանկացած միջադեպերից։ Մենք նաև ցանկանում ենք ընդգծել անդամ–պետությունների ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը՝ իրենց տարածքում, ներառյալ ծովային և օդային տարածքները։ Պետք է նաև խուսափել բացասական հայտարարություններից, որոնք վտանգում են բարիդրացիական հարաբերություները»,– ընդգծել է նա։

Ավելի վաղ, նույն օրը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը զգուշացրել է Կիպրոսի ծոցում աշխատանքներ իրականացնող միջազգային նավթային կազմակերպություններին։ «Մի կարծեք, թե ձեր՝ գազ փնտրելու փորձերը Կիպրոսի ափին մեր ուշադրությունից կվրիպեն։ Մենք զգուշացնում ենք բոլորին, ովքեր անցնում են Կիպրոսի սահմանները՝ սխալ որոշումներ կայացնելուց»,– ասել է Էրդողանը։

Իրավիճակը շարունակում է շիկանալ։ Փետրվարի 13-ի գիշերը բախում է տեղի ունեցել հունական և թուրքական ափային պահակախմբի նավերի միջև՝ Էգեյան ծովում, վիճելի Իմիա (Քարդակ) կղզիների մոտ։

Միջադեպի արդյունքում նավաստիներից ոչ ոք չի տուժել։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել օդը կեղտոտող ուղևորի պատճառով
18 Փետրվարի 2018 - 12:13
Դուբայից Ամստերդամ թռչող Transavia Airlines ավիաընկերության ինքնաթիռը Վիեննայում արտակարգ վայրէջք է կատարել օդը կեղտոտող ուղևորի պատճառով: Այս մասին հաղորդում է Metro պարբերականը:
Բելգիան Facebook-ին սպառնացել է օրական 250 հազար եվրո տուգանքով
18 Փետրվարի 2018 - 12:12
Բելգիական դատարանը Facebook-ից պահանջել է դադարեցնել երկրի քաղաքացիների մասին տվյալների հավաքումը և հեռացնել ավելի վաղ հավաքած տեղեկատվությունը: Պահանջը չկատարելու դեպքում սոցցանցին սպառնում է օրական € 250 000 տուգանք: Դատարանի վճռով՝ Facebook-ը օգտատերերին չի տեղեկացնում տեղեկատվության հավաքման փաստի մասին:
Աֆրինում Թուրքիայի կողմից քիմիական զենքի կիրառումը քիչ հավանական է. Սպիտակ տուն
18 Փետրվարի 2018 - 12:05
ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Մայքլ Էնթոնին RIA Novosti-ին հայտնել է, որ քիչ հավանական է համարում Սիրիայում գործողության ընթացքում թուրք զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառումը:
ԱՄՆ-ում կոչ են անում զենք բաժանել ուսուցիչներին՝ Ֆլորիդայի դպրոցում ողբերգությունից հետո
18 Փետրվարի 2018 - 12:03
Ֆլորիդայի դպրոցներից մեկում հրաձգությունը մտել է ԱՄՆ նորագույն պատմության ամենամահաբեր զանգվածային սպանությունների տասնյակի մեջ:
Իրանում վթարվել է 60 ուղեւորով օդանավ
18 Փետրվարի 2018 - 12:01
Իրանում օդանավ է վթարի ենթարկվել, որում 60 մարդ է եղել: Այս մասին հայտնում է «Թասնիմ» գործակալությունը: Նախնական տեղեկություններով՝ ողբերգությունը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում Սեմիրոմ քաղաքից ոչ հեռու:
Արտակարգ դեպք Գյումրու բժշկական կենտրոնում
18 Փետրվարի 2018 - 11:58
Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
ՀՀ մի շարք ատոճանապարհներին ձյուն և մառախուղ է. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
18 Փետրվարի 2018 - 11:56
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 10:00-ի դրությամբ` Սևանի, Ճամբարակի, Արթիկի, Մարտունու, Տաշիրի, Վայքի, Գորիսի, Սիսիանի, Կապանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում:
Երկրաշարժ Իրանում
18 Փետրվարի 2018 - 11:55
Կիրակի Իրանի հյուսիսում Սեմնան նահանգում տեղի է ունեցել 4,3 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի Իրանական սեյսմոլոգիական կենտրոնին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13057
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Իրանում վթարվել է 60 ուղեւորով օդանավ
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
Երկրաշարժ Իրանում
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
Կրկնօրինակված երգով՝ դեպի «Եվրատեսիլ 2018» (Տեսանյութ)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր
 
Ինչ կլինի, եթե աղջիկը վիագրա խմի (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր
 
 
Օրվա աստղագուշակ
Հասարակություն