Facebook   Twitter
 
Գիտականորեն ապացուցված է, որ ԳՁՕ-ները վնասակար չեն մարդկության համար.սննդաբան

Գիտականորեն ապացուցված է, որ ԳՁՕ-ները վնասակար չեն մարդկության համար.սննդաբան

14 Փետրվարի 2018 - 00:10
Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գենոտիպն արհեստականորեն փոփոխվում է գենային ինժեներիայի մեթոդներով։
Այս եզրույթը կիրառվում է բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների համար։ Գենային փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են գիտական և տնտեսական նպատակներով։

Ի տարբերություն բնական կամ արհեստական մուտացիաների ժամանակ առաջացող պատահական փոփոխությունների՝ գենային ձևափոխումն ունի խիստ նպատակային ուղղվածություն։ ԳՁՕ-ի և սննդամթերքի օգտակարության ու վնասակարության վերաբերյալ կան խիստ հակասական կարծիքներ։

«Գենոմոդիֆիկացված մթերքները ոչ միայն անվնաս են, այլև առանց դրանց մարդկությունը դժվարությամբ կգոյատևի»,-HayNews.am-ի հետ զրույցում նշեց Երտասարդ բժիշկների հայկական ասոցիցացիայ անդամ, սննդաբան Հասմիկ Աբովյանն ու հավելեց, որ բազմաթիվ գիտական հոդվածները ապացուցում են, որ ԳՁՕ-ն վնաս չեն պատճառում մարդկությանը:

Սննդաբանի խոսքով՝ ԳՁՕ-ով տարածված կուլտուրաներն են բազուկ, բրինձ, կարտոֆիլը, եգիպտացորենը։

Միարժամանակ բժշկուհին հարկ համարեց նշել, որ գենետիկորեն մոդիֆիկացված բույսերը գրեթե չեն պահանջում թունաքիմիկատներ։

«Մարդը տեսնում է, որ կոնկրետ գենը լավն է և այն տեղափոխում է բույսի մեջ, որպեսզի բույսը դառնա կայուն։ ԳՄՕ-ի հակառակորդներն ասում են` ԳՄՕ-ն վնասում է բնությունը, կենդանիներին և մարդուն։ Այդ պնդումներն այնքան անհեթեթ են, որ հավատս չի գալիս, թե գիտական կոչում ունեցող մարդը կարող է այդ մասին խոսել»,- համոզմունք հայտնեց սննդաբանը:

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
ԿԳՆ-Ազդարարվել է «Երիտասարդների զարգացում» նախագծի մեկնարկը
22 Մայիսի 2018 - 12:15
ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է «Երիտասարդների զարգացում» նախագիծը, որի շրջանակում այսօր կազմակերպված «Կյանքի հմտություններ» մեկօրյա դասընթացին մասնակցել է շուրջ 300 երիտասարդ:
Հարուցվել է քրեական գործ՝ զանգավծային հավաքներին մասնակցած աշակերտին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ
22 Մայիսի 2018 - 12:12
ՀՀ Արարատի մարզի դատախազությունում վերացվել է զանգվածային հավաքներին մասնակցելու պատճառով դպրոցի փոխտնօրենի կողմից աշակերտին հարվածելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և քրեական գործ է հարուցվել:
Աշխատանքից ազատվել են ՊԵԿ նախագահի 3 տեղակալները և ՊԵԿ աշխատակազմի ղեկավարը
22 Մայիսի 2018 - 12:11
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով աշխատանքից ազատվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մի շարք պաշտոնյաներ։
Վահագն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղար
22 Մայիսի 2018 - 12:09
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահագն Մելիքյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար։
ՀՀ նախագահը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ է նշանակել
22 Մայիսի 2018 - 12:05
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Աղասի Կիրակոսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում:
Դատարանը ճանաչել և հռչակել է հարկադիր կատարողի անմեղությունը
22 Մայիսի 2018 - 12:02
Հարկադիր կատարման ծառայությունը սույնով տեղեկացնում է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թվականի մարտի 28-ի դատավճռով ճանաչել և հռչակել է Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Էդուարդ Կարախանյանի անմեղությունը՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Սանասարյանին Պետական վերահսկողական ծառայության ղեկավար նշանակելու վերաբերյալ
22 Մայիսի 2018 - 12:00
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրով՝ Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար:
Ավտովթար Լոռու մարզում. ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողը Opel-ով հայտնվել է ձորակում. կա վիրավոր
22 Մայիսի 2018 - 11:55
Երեկ՝ մայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Վանաձորի բնակիչ՝ 31-ամյա Արամ Ա.-ն իր վարած Opel Astra մակնիշի 35 MԼ 256 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11445
 
Լրահոս`